Բլինքենը հայտարարել է, որ ուկրաինացիները պատրաստվում են հակահարձակման
ԱշխարհԱՄՆ Պետդեպարտամենտը գիտի, որ Ուկրաինան առաջիկա շաբաթներին հակահարձակում է նախապատրաստում։ Այս մասին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, հարցազրույցի տեքստը տեղադրված է Պետդեպարտամենտի կայքում։
«Մենք գիտենք, որ ուկրաինացիները պատրաստվում են հակահարձակման առաջիկա շաբաթներին»,- ասել է նա։ Բլինքենի կարծիքով, «ռազմադաշտում հաջողությունը լավագույն և, հավանաբար, ամենաարագ ճանապարհն է բանակցություններն իսկապես սկսելու համար, որոնք կհանգեցնեն արդար և կայուն խաղաղության»։
Խոսելով Չինաստանի խաղաղության ծրագրի մասին՝ նա նշել է, որ ԱՄՆ-ը «բաց» է ցանկացած երկրի համար, որը «պատասխանատու ջանքեր է գործադրում խաղաղություն հաստատելու համար»։ Սակայն ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ շատ կարևոր է, որ «որ յուրաքանչյուրը, ով ներգրավված է խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերում, ուղղակիորեն խոսի ուկրաինացիների հետ»։