Տեսախցիկները ֆիքսել են ԱԹՍ–ների` Կրեմլին հարվածելու պահը (տեսանյութ)
ՏեսանյութերՈւկրաինան երկու անօդաչու թռչող սարքերի օգնությամբ փորձել է հարվածել Կրեմլում գտնվող Ռուսաստանի նախագահի նստավայրին։ Այս մասին չորեքշաբթի՝ մայիսի 3-ին, հաղորդվում է պետության ղեկավարի կայքում։
Անօդաչուների գրոհը հետ է մղվել զինվորականների և հետախուզության աշխատակիցների կողմից։
Ռուսաստանը նախագահական նստավայրի վրա հարձակումը դիտարկում է որպես ծրագրված ահաբեկչություն, հայտարարել են Կրեմլում։
«Մենք այդ գործողությունները դիտարկում ենք որպես ծրագրված ահաբեկչություն և նախագահի դեմ մահափորձ, որը իրականացվել է Հաղթանակի օրվա՝ մայիսի 9-ի շքերթից առաջ, որին նախատեսվում է նաև օտարերկրյա հյուրերի ներկայություն», - ասված է հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի տուժել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման ժամանակ։ Երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ միջադեպը չի ազդել նաև նրա գրաֆիկի վրա։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)