ԱՄՆ կառավարությունը խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին վերանայել Ռուսաստան այցելելու ծրագրերը․ Բլինքեն
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ ԱՄՆ կառավարությունը խորհուրդ է տալիս ԱՄՆ քաղաքացիներին, այդ թվում՝ լրագրողներին, վերանայել Ռուսաստան այցելելու ծրագրերը՝ «անօրինական կալանավորման» սպառնալիքի պատճառով։ Այս մասին նա ասել է The Washington Post-ին տված հարցազրույցում։
«Որպես կառավարություն, մենք, իհարկե, խորհուրդ ենք տալիս, որ ԱՄՆ անձնագիր ունեցող յուրաքանչյուր անձ լրջորեն վերանայի մի շարք երկրներ մեկնելու իր ծրագրերը, որտեղ իրականացվում է նման պրակտիկա: Նույնը խորհուրդ ենք տալիս լրագրողներին»,- ասել է Բլինենը։
Նա նաև նշել է, որ հասկանում է լրագրողների աշխատելու անհրաժեշտությունը և ընդգծել է, որ նրանց աշխատանքի արժեքը անգնահատելի է։
«Ի վերջո, լրագրողները պետք է հաշվի առնեն այս ռիսկը», - հավելել է ԱՄՆ պետքարտուղարը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)