ՍԾՏՀ ԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակությունը կոչ է արել ստուգել ԱՄՆ կենսալաբորատորիաները
ԱշխարհԱնկարայում Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ռուսական պատվիրակությունը կոչ է արել մասնակիցներին վերահսկել Միացյալ Նահանգների կենսալաբորատորիաների գործունեությունը։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Պետդումայի քաղաքացիական հասարակության զարգացման կոմիտեի նախագահին և ՍԾՏՀ ԽՎ-ում Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի մշտական պատվիրակության ղեկավար Օլգա Տիմոֆեևային:
«Մենք դիմել ենք խորհրդարաններին՝ կոչ անելով վերահսկել այս կենսաբանական լաբորատորիաների գործունեությունը»,- ասել է նա։
Տիմոֆեևայի խոսքով՝ մեծ վտանգ կա, եթե ԱՄՆ-ն գործի դնի իր կենսաբանական լաբորատորիաները, որոնցում ախտածիններ են մշակվում։
Նա նաև նշել է, որ նիստի շրջանակներում ցուցադրվել են խորհրդարանական հետաքննության արդյունքները, որը Ռուսաստանը անցկացրել է Դաշնության խորհրդի հետ համատեղ՝ տարբեր երկրներում կենսալաբորատորիաների գործունեության վերաբերյալ։