Բժիշկը զգուշացրել է բուրավետ մոմերի պատճառով քաղցկեղի առաջացման վտանգի մասին Լը Պենը Մակրոնին մեղադրել է Ֆրանսիայում նոր անկարգությունների ֆոնին հեղինակության կորստի մեջ Ուկրաինան ներողություն է խնդրել Լիտվայից՝ նրա տարածքում ընկած անօդաչուի համար Եմենի հութիները վերջնագրի ժամկետի ավարտից հետո սկսել են Թաիզի գրավման գործողությունը Թրամփը բացատրել է, թե ինչու է Նեթանյահուին աջակցելը հետաձգել մինչև ընտրություններին նախորդող վերջին շաբաթը Նեթանյահուն Թրամփի աջակցությունից հետո խոսել է «իրանական սպառնալիքի վերացման» մասին Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում 110 ավիահարված և հրթիռային հարձակում է իրականացրել Իսպանիայում «Ադամ» փոթորկի պատճառով հայտարարել են վտանգի կարմիր մակարդակ Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը Հունգարիայի վարչապետը Ֆրանսիայի անկարգությունները կապել է խիստ միգրացիոն քաղաքականության անհրաժեշտության հետ Ընդդիմադիր «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդը պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի ֆրանսիացիներից և հրաժարական տա ԱՄՆ նախկին փոխնախագահը Թրամփին կոչ է արել նավթի գործարքից հետո վերականգնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները 

«Ի՞նչ եմ սովորել Հենրի Քիսինջերից»․ Արմեն Սարգսյանի հոդվածը The Wall Street Journal պարբերականում

Հայաստան

Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը հեղինակավոր The Wall Street Journalպարբերականում հրապարակել է հոդված՝ նվիրված հայտնի պետական գործիչ, դիվանագետ, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերին, ով մայիսի 27-ին դառնում է հարյուր տարեկան։

«Ի՞նչ եմ սովորել Հենրի Քիսինջերից» վերնագրով հոդվածում Արմեն Սարգսյանը, ով երկար տարիներ ճանաչել է գործչին ու բազում հանդիպումներ ունեցել նրա հետ,  գրում է․

«Կյանքի 100-րդ տարում նախկին պետքարտուղարը շարունակում է մնալ պետական գործիչների, այդ թվում և՝ հետխորհրդային փոքրիկ պետության վերջին մի քանի տարիների նախագահի մեծագույն ուսուցիչը։

Հենրի Քիսինջերը, ով մայիսի 27-ին կտոնի 100-րդ տարեդարձը, նշանակալի ու կարևոր կյանք է ապրել։ Պետական գործչի և դիվանագետի գործողությունները երբեմն անողոք քննադատության են արժանացել։ Սակայն նրանք ովքեր նրա կարիերան ուսումնասիրում են առանց ավելորդ զգացմունքների, կտեսնեն, որ Քիսինջերի անդրդվելի ռեալիզմը, որը կոփվել էր նացիստական Գերմանիայում նրա մանկության տարիների փորձառությամբ, իսկ արդեն չափահաս տարիքում` ամերիկյան հնարավորությունների հանդեպ հավատով, խիստ անհրաժեշտ էր՝ Սառը պատերազմի ընթացքում խուսափելու համաշխարհային աղետից։ Որպես նախագահ Ռիչարդ Նիքսոնի պետքարտուղար՝ նա օգնեց ձևավորելու միջազգային մի աշխարհակարգ, որին իր աջակցությունը հայտնեց մրցակցող պետությունների աստղաբույլը։ Որքան էլ ոմանք նրա դիրորոշումն անընդունելի ցինիզմ համարեցին, Քիսինջերի համար կարևորն այն էր, որ աշխարհակարգն ապահովում էր  կայունություն:

Իմ սեփական կարիերայում ես նույնպես, ինչպես  և աշխարհի շատ պետական այրեր, հաճախ եմ առաջնորդվել Քիսինջերով: Որպես քաղաքական գործիչ դարձած գիտնական, որը հանձնարարություն ուներ 1991 թվականին, Խորհրդային Միության փլուզումից հետո, հիմնել Հայաստանի առաջին միջազգային առաքելությունը Լոնդոնում, ես դարձա Քիսինջերի աշխատանքի հետևորդը: Առաջին անգամ նրան հանդիպեցի 1990-ականների վերջին՝ իմ երկրի վարչապետի պաշտոնում ծառայելուցս հետո։ Այդ ժամանակ Քիսինջերը թեև 75 տարեկան էր, սակայն միտքը նախանձելիորեն հարուստ ու ճկուն էր:

Երբ ավելի ուշ՝ 2018 թվականին, ընտրվեցի Հայաստանի նախագահ, ես հաճախ էի անդրադառնում նրա աշխատություններին՝ օգնելու հետխորհրդային իմ փոքր երկրին դուրս գալ այն մարտահրավերներից, որոնք ի հայտ էին եկել պատերազմի հետևանքով։ Վերջին քառորդ դարի ընթացքում ես անձնապես հնարավորություն եմ ունեցել շատ լավ ճանաչելու Քիսինջերին և հասկացել, որ նրան քննադատողների ստեղծած թշնամական պատկերը լրջորեն մոլորեցնող է։

Քիսինջերի բարդ աշխարհայացքը կերտվել է նացիզմի չարիքի հետ նրա վաղ հանդիպման հետևանքով։ Նա ծնվել է 1923 թվականին Գերմանիայում՝ Ֆյուրտում, որպես Հայնց Ալֆրեդ Քիսինջեր, Հիտլերի՝ իշխանության գալուց տասը տարի առաջ։ Կյանքի առաջին 15 տարում նա անձամբ ականատես եղավ ցեղասպան նացիստական ռեժիմի վերելքին, որը պատճառ դարձավ համաշխարհային պատերազմի և ոչնչացրեց նրա հայրենակից միլիոնավոր եվրոպացի հրեաների։ Թեպետ որպես պետական գործիչ նա մերժում էր ռոմանտիկ գաղափարները, սակայն նա գրեթե զգայական ակնածանք ուներ Ամերիկայի հանդեպ․ մի անգամ նա իրեն ընդունած երկրի մասին գրել էր․ «Այլևս ոչ մի տեղ չես կարող գտնել ոգու նման շռայլություն և թշնամանքի բացակայություն»։

Երկրորդ աշխարհամարտի  ընթացքում ԱՄՆ բանակում ծառայելուց հետո Քիսինջերը գնաց Հարվարդ, որտեղ կենտրոնացավ միջազգային հարաբերությունների ուժն ուսումնասիրելու վրա։ 1957 թվականին նրա «Միջուկային զենքերն ու արտաքին քաղաքականությունը» (Nuclear Weapons and Foreign Policy) գիրքը նրան ճանաչում բերեց որպես առաջատար գեոստրատեգի։ 1960-ին հրատարակված «Ընտրության անհրաժեշտությունը» (The Necessity for Choice) գրքում նա մշակեց խորհրդային զենքերին «ճկուն պատասխանի» գաղափարը՝ դառնալով Քենեդիի վարչակազմի արտաքին քաղաքականության վրա ամենակարևոր արտաքին ազդեցություն ունեցողներից մեկը։

1969 թվականին Քիսինջերը նախագահ Նիքսոնի կողմից նշանակվեց Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար՝ մի պաշտոն, որը նա վերաիմաստավորեց ու դարձրեց ավելի հզոր։ 1973 թվականին Նիքսոնը նրան նշանակեց պետքարտուղար, և նա այդ պաշտոնին մնաց մինչ 1977 թվականի հունվար՝ Ջերալդ Ֆորդի նախագահության ավարտը։ Այսօր Քիսինջեր-Նիքսոն համագործակցությունը, որը հայտնի է  դարձել այս երկուսի միջև հակասական խոսակցությունների ձայնագրություններով, հաճախ հիշվում է որպես չարաբաստիկ դաշինք։ Սակայն, ինչպես Բերի Գյուինն ի ցույց դրեց Քիսինջերի մասին իր վերջին հայտնի աշխատության մեջ՝ «Ողբերգության անխուսափելիությունը» գրքում, «ռեալպոլիտիկի» նրա քաղաքականությունն առանցքային էր՝ ամերիկյան ուժը պահպանելու, միևնույն ժամանակ, նաև մեծ տերությունների՝ աշխարհը կուլ տալու զորություն ունեցող կրակը զսպելու գործում։

Քիսինջերը հստակորեն տեսավ, որ 1960-ականների վերջին բացառապես կոշտ ուժի վրա հենվելը դառնում է խոցելի։ Վիետնամի պատերազմը, Խորհրդային Միության բռնությունները Չեխոսլովակիայում և Մերձավոր Արևելքում մոլեգնող հակամարտությունները կառուցողական երկխոսության և փոխզիջման անհրաժեշտություն առաջացրին։ Նա հասկացավ, որ նման փոփոխությունը նոր հնարավորություններ է ստեղծում՝ ԱՄՆ-ին թույլ տալով վերջ դնել Վիետնամի պատերազմին, միաժամանակ, նախաձեռնել մերձեցում Խորհրդային Միության հետ և հարաբերությունների հաստատում Չինաստանի հետ:

Իշխանությունը քաոտիկ փոխզիջումների թատրոն է: Այն ավելի շատ սահմանափակում է, քան ազատագրում։ Մի նպատակին հասնելու համար իշխանություն ունեցողը հաճախ պետք է զոհաբերի մյուսը։ Սխա՞լ էր արդյոք Քիսինջերը՝ հարաբերություն սկսելով ռեպրեսիվ խորհրդային ռեժիմի հետ։ Այն ժամանակ շատ ամերիկացիներ այդպես էին կարծում, սակայն, հետամուտ լինելով լարվածության թուլացմանը, Քիսինջերը Մոսկվային մղեց վավերացնել զինաթափման պայմանագրերը, որոնք խաղաղություն ապահովեցին միմյանց նկատմամբ  թշնամաբար տրամադրված երկու գերտերությունների միջև: Այդ ժամանակ ես դեռահաս էի և հստակ հիշում եմ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների ջերմացման արդյունքում առաջացած լավատեսությունը։

Քիսինջերի ձգտումը՝ հնարավորինս ավելի խորը պատկերացում ունենալ այլ երկրների, դրանց ոչ միայն քաղաքականության, այլև մշակույթի ու փիլիսոփայության մասին, նրա դիվանագիտության գաղտնի ուժն էր։ Դա նրան դարձրեց ամերիկացի այն եզակի պետական գործիչներից մեկը, որը գիտակցեց արևմտյան ու չինական աշխարհայացքների հիմնարար տարբերությունը։ Առաջինը ձգտում է լիակատար հաղթանակի ամեն գնով, իսկ երկրորդը բավարարվում է հարաբերական առավելության հասնելով։

Քիսինջերն այս տարբերությունն ի ցույց դրեց՝ համեմատելով չինական վեյցզի խաղը շախմատի հետ։ Շախմատիստը ձգտում է ոչնչացնել իր հակառակորդի խաղաքարերը ճակատային հարվածների շարքով, մինչդեռ վեյցզիի հմուտ խաղացողը ձգտում է խաղատախտակի վրա ստեղծել դատարկ հատվածներ՝ աստիճանաբար նվազեցնելով հակառակորդի խաղաքարերի ռազմավարական ներուժը։ Շախմատը, իր ողջ թվացյալ բարդությամբ հանդերձ, զարգացնում է մտածողության պարզություն, իսկ վեյցզին, հակառակ իր պարզ տեսքին, նպաստում է ռազմավարական ճկունությանը։

Քիսինջերի կողմից 1971 թվականին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մերժված ռեժիմին դիմելը, որի նպատակը Պեկինի ու Մոսկվայի միջև ծագած տարաձայնություններն օգտագործելն էր, արդարացիորեն քննադատվեց այն բանի համար, որ դա ի հաշիվ տեղի բենգալացի ժողովրդի շահերի էր։ Չինաստանի հետ հարաբերություններ հաստատելու նպատակով Վաշինգտոնն աջակցեց Պակիստանի ռազմական բռնապետությանը՝ չինական կողմի դաշնակցին (որը գործում էր  որպես Պեկինին կապող օղակ) նույնիսկ այն ժամանակ, երբ նա  ցեղասպանություն իրականացրեց ներկայիս Բանգլադեշի տարածքներում։

Ճանաչելով Քիսինջերին՝ ես առավել քան վստահ եմ, որ նա խորապես ափսոսում է Պակիստանին աջակցելու համար: Սակայն այդ ժամանակ Չինաստանն ԱՄՆ-ին ավելի մոտեցնելու հնարավորությունը պետք է որ չափազանց կարևոր վերջնանպատակ լիներ։ Իշխանությունն իրացնելիս, ինչպես մի անգամ նշել է միջազգային հարաբերությունների մեծ տեսաբան Հանս Մորգենթաուն, «միայն հենց գործելու փաստը ոչնչացնում է մեր բարոյական ամբողջականությունը։ Նա, ով ցանկանում է պահպանել իր բարոյական անմեղությունը, պետք է առհասարակ հրաժարվի գործելուց»։

Քիսինջերի գործողությունները Բանգլադեշում, Կամբոջայում և այլ երկրներում հանգեցրին նրան, որ ձախակողմյանները քննադատեցին նրան։ Միևնույն ժամանակ, պաշտոնավարման ընթացքում  Մոսկվայի հետ լարվածությունը թուլացնելու և Մաոյի Չինաստանի հետ աշխատելու նրա քաղաքականությունը, զուգորդված ներքին պոպուլիզմի հանդեպ հակակրանքով, նրան դարձրեցին նաև պահպանողական քննադատների թիրախ: Ոմանք նրան մեղադրեցին «անարմատ կոսմոպոլիտ» լինելու մեջ, ով մեղմ էր կոմունիզմի և անտարբեր՝ ամերիկյան արժեքների նկատմամբ:

Այսօր մենք ողջ աշխարհում թունավոր պոպուլիզմի վերածննդի և ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև նոր Սառը պատերազմի վերսկսման ականատեսն ենք։ ԱՄՆ-ի և Խորհրդային Միության միջև Սառը պատերազմի աշխարհաքաղաքականությունը, որը բնութագրվում է մահացու, բայց համեմատաբար կանխատեսելի խաղացողներով ու պատկառելի ինստիտուտներով, իր տեղը զիջել է մի երևույթի, որը կարելի է կոչել «քվանտային դարաշրջան», որին հատուկ է անկախատեսելիությունը։

Սա դյուրին է դարձնում քիսինջերիզմի՝ որպես հնացած մտքի դպրոցի մերժումը, բայց դա լուրջ սխալ կլինի: Քիսինջերի դիվանագիտությունը, որը հիմնված է աշխարհի և դրա բոլոր ոչ հաճելի բարդությունների ամենաիրատեսական գնահատման վրա, կիրառելի է ոչ միայն այն մարտահրավերների դեպքում, որոնց առերեսվում ենք այսօր։ Այն կարող է նաև մեզ փրկել այնպիսի աղետալի հակամարտությունից, որի դեմ պայքարին նա նվիրվել էր որպես պետքարտուղար։ Քանի որ Հենրի Քիսինջերը դառնում է 100 տարեկան, ժամանակն է, որ աշխարհը, հանուն ինքն իրեն, վերաբացահայտի նրան»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է բուրավետ մոմերի պատճառով քաղցկեղի առաջացման վտանգի մասին Լը Պենը Մակրոնին մեղադրել է Ֆրանսիայում նոր անկարգությունների ֆոնին հեղինակության կորստի մեջ Ուկրաինան ներողություն է խնդրել Լիտվայից՝ նրա տարածքում ընկած անօդաչուի համար Եմենի հութիները վերջնագրի ժամկետի ավարտից հետո սկսել են Թաիզի գրավման գործողությունը Թրամփը բացատրել է, թե ինչու է Նեթանյահուին աջակցելը հետաձգել մինչև ընտրություններին նախորդող վերջին շաբաթը Նեթանյահուն Թրամփի աջակցությունից հետո խոսել է «իրանական սպառնալիքի վերացման» մասին Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում 110 ավիահարված և հրթիռային հարձակում է իրականացրել Իսպանիայում «Ադամ» փոթորկի պատճառով հայտարարել են վտանգի կարմիր մակարդակ Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը Հունգարիայի վարչապետը Ֆրանսիայի անկարգությունները կապել է խիստ միգրացիոն քաղաքականության անհրաժեշտության հետ Ընդդիմադիր «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդը պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի ֆրանսիացիներից և հրաժարական տա ԱՄՆ նախկին փոխնախագահը Թրամփին կոչ է արել նավթի գործարքից հետո վերականգնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները «Խաղաղությունը գալիս է միայն ուժի շնորհիվ». Զելենսկին հայտնել է Թրամփի ներկայացուցիչների հետ բանակցությունների մասին Մոտ 7 հազար մարդ է մասնակցել Լիմոժում անցկացված երթին՝ քաղաքապետարանի հրկիզումից հետո Թրամփը մտադիր է 15 ամսով փակել Վաշինգտոնի պատմական հանրային գոլֆի դաշտը Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Ճապոնիայի վարչապետ Տակաիչիի կառավարության վարկանիշը ընկել է ռեկորդային նվազագույն մակարդակի Փարիզում բախումները վերսկսվել են․ ոստիկանությունը արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ է կիրառել Microsoft ընկերությունը հրաժարվել է մասնակցել Մեծ Բրիտանիայի արհեստական բանականության տվյալների կենտրոնի խոշորագույն նախագծին «Կատաստրոֆան» մոտ է. Զելենսկու խորհրդական Հայտնի հումորիստի ընկերությունը հարկադիր լուծարում են Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Հայաստանի մարմնամարզության հավաքականի 4 անդամները ԱԱ եզրափակչում են Ֆրանսիան ուժեղացնում է անվտանգության միջոցառումները զանգվածային անկարգություններից հետո Թուրք երգիչ Իլյաս Յալչընթաշին թմրամիջոցների գործով առնվազն 10 տարվա ազատազրկում է սպառնում Փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են «Հրեշտակների ձորում» մոլորված քաղաքացուն Զելենսկին ԱՄՆ-ի և Ռուսաստանի հնարավոր մերձեցումը «պատմական սխալ» է անվանել Մեր պայմանները լիովին պարզ են և ներկայացվել են ԱՄՆ-ին․ Արաղչի Ուկրաինան չի կարողանա դիմանալ այդ դեպքում. Զելենսկի Բենզինի մանրածախ գները երեք անգամ ավելի բարձր կլինեին ԱՄՆ-ում. Վենսը՝ մանրամասնել է՝ որ դեպքում 3 մեդալ. հայ ծանրորդուհի Էմմա Պողոսյանը փայլուն ելույթ է ունեցել և հռչակվել Մ23 Եվրոպայի չեմպիոն Կրեմլից արձագանքել են Սանկտ Պետերբուրգի վրա ԱԹՍ-ների հարձակմանը Եթե հարձակվեն, և՛ իրենք, և՛ տարածաշրջանը շատ մեծ վնաս կկրեն. Իրանի ՊՆ նոր նախարար Ալբանիայում շարունակվում են բողոքի ցույցերը՝ վարչապետի հրաժարականի պահանջով. ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, եթե ԱՄՆ-ն դադարեցնի հարձակումները Թրամփը Ֆրանսիայի խնդիրների համար մեղադրել է միգրացիային և կոչ արել փակել սահմանները Պորտուգալիայում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր՝ բնակարանային ճգնաժամի և գների աճի պատճառով ԱԲ սովորական հեռախոսում․ Համաշխարհային բանկը նշել է զարգացող երկրներում ֆերմերներին օգնելու ճանապարհը Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում մոտ 1,8 հազար մարդու են ձերբակալել․ տուժել է արտակարգ ծառայությունների ավելի քան 500 աշխատակից Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում վնասվել է մոտ 1500 խանութ․ վնասը գնահատվել է հարյուրավոր միլիոնավոր եվրո Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով Բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ՌԴ պայմանագրերի կնքման շուրջ. մանրամասներ Ես աղոթում եմ. ԱՄՆ փոխնախագահի արձագանքը՝ Ֆրանսիայում անկարգություններին Եզրաս Սրբազանը դատապարտել է Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. տեղումներ են սպասվում Մոհսեն Ռեզայի․ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել Netflix-ը Ռուսաստանում գրանցել է իր լոգոտիպի և անվան իրավունքը Ֆրանսիայի «Կանաչների» առաջնորդը բողոքներից հետո պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը
Ամենադիտված