Պորտուգալիայում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր՝ բնակարանային ճգնաժամի և գների աճի պատճառով ԱԲ սովորական հեռախոսում․ Համաշխարհային բանկը նշել է զարգացող երկրներում ֆերմերներին օգնելու ճանապարհը Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում մոտ 1,8 հազար մարդու են ձերբակալել․ տուժել է արտակարգ ծառայությունների ավելի քան 500 աշխատակից Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում վնասվել է մոտ 1500 խանութ․ վնասը գնահատվել է հարյուրավոր միլիոնավոր եվրո Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով Բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ՌԴ պայմանագրերի կնքման շուրջ. մանրամասներ Ես աղոթում եմ. ԱՄՆ փոխնախագահի արձագանքը՝ Ֆրանսիայում անկարգություններին Եզրաս Սրբազանը դատապարտել է Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. տեղումներ են սպասվում Մոհսեն Ռեզայի․ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել Netflix-ը Ռուսաստանում գրանցել է իր լոգոտիպի և անվան իրավունքը 

Ամերիկյան «Chopped» խոհարարական հեռուստաշուի աստղ Ամանդա Ֆրայթագն այցելել է «Երեմյան ակադեմիա» (լուսանկարներ)

Հասարակություն

Խոհարարական դիվանագիտության ծրագրի և ԱՄՆ դեսպանության համատեղ նախաձեռնության շրջանակում Ամերիկացի հանրահայտ շեֆ-խոհարար, «Chopped» խոհարարական հեռուստաշոուի աստղ Ամանդա Ֆրայթագը hունիսի 1-ից 6-ը Հայաստանում էր։ Դիվանագիտության ծրագիր նպատակն էր խթանել կայուն սննդային շղթան ու խոհարարական ձեռներեցությունը։ Այցի շրջանակում հանրահայտ շեֆ-խոհարարը հունիսի 2-ին հյուրընկալվել էր «Երեմյան Փրոջեքթս» խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայում, ուսանողների հետ կիսվել իր փորձով և հմտություններով։

Հայաստանը որպես գաստրո ուղղություն և հայկական խոհանոցն ու մթերքները որպես յուրօրինակ փորձառություն  հետաքրքրել են հայտնի շեֆին, ինչն էլ Հայաստան այցի համար հիմնական շարժառիթներից մեկն է դարձել։

«Գիտեք, ինձ համար կարևոր է փոխանցել այն փորձը, որը ես ունեմ և այն գիտելիքները, որոնք ինձ տվել են իմ ուսուցիչները։ Հիմա ես այդ փորձով ցանկանում եմ կիսվել ամբողջ աշխարհում և դա է պատճառը, որ Հայաստան եմ եկել։ Այս խոհարարական ակադեմիան նոր է և ինձ հետաքրքիր է տեսնել, թե ինչ և ինչպես են  այստեղ դասավանդում ու գործնականում կիրառում խոհարարությունը։ Առաջին անգամ եմ Հայաստանում և այստեղ գալու  համար մոտիվացիա են  եղել  նաև տեղացի մարդկանց ջերմությունն ու հյուրընկալությունը: Ինձ դուր են գալիս հայկական մթերքների թարմությունը, պարզությունը և, հատակապես շատ եմ հավանում՝ ինչպես են հայերը հաց թխում։ Շատ տպավորված եմ ձեր ուտեստներով, դրանք շատ համեղ են։ Կարծում եմ ժամանակն է՝ Նյու Յորքում հայկական խոհանոց ներկայացնող ռեստորան ունենալ»,- նշել է Ամանդա Ֆրայթագը։

Հանրահայտ շեֆ-խոհարար Ամանդա Ֆրայթագը «Երեմյան Փրոջեքթս» խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայում հանդիպում է ունեցել  ընկերության հիմնադիր Դավիթ Երեմյանի հետ, ծանոթացրել է Ակադեմիայի հնարավորություններին, լսարանային ու խոհանոցային պայմաններին և ուսումնական ծրագրերին։

Ընդգծելով նման նախաձեռնությունների կարևորությունը՝ Դավիթ Երեմյանը նշել է, որ Ակադեմիան  ստեղծվել է հենց այդ առաքելությամբ՝ կրթել հայկական խոհանոցի գիտակ դեսպանների, ովքեր ամբողջ աշխարհում կպատմեն իրենց խոհարարական արվեստի յուրահատկությունների մասին։

« 2019 թվականին, երբ մենք ստեղծեցինք «Երեմյան ակադեմիան»  խոհարարական ոլորտում լուրջ բացեր կային, և մենք մեր առջև նպատակ դրեցինք խոհարարների նոր սերունդ կրթել, որոնց ստացած գիտելիքները կհամապատասխանեին միջազգային չափանիշներին։ Ուսումնասիրեցինք միջազգային փորձն ու, հաշվի առնելով մի շարք գործոններ, ընտրեցինք բրիտանական մոդելը։ Մեր ակադեմիայի ուսումնական ծրագրերը վավերացված են Activate Learning Group, Բրիտանական City of Oxford քոլեջի կողմից։ Ընդ որում, պետք է ասեմ, որ մեր շրջանավարտները ոչ միայն տեղական, այլև միջազգային շուկաներում են մրցունակ։ Նրանք նաև անգլերեն են սովորում, ստացած գիտելիքները գործնականում կիրառում և բազմաթիվ վերապատրաստումների են մասնակցում»։

Դավիթ Երեմյանը նշել է, որ վերջին չորս տարում կրթական հաստատությունը 1500 շրջանավարտ է ունեցել։  Որոշ շրջանավարտներ այժմ աշխատում են նաև աշխարհի տարբեր երկրներում՝ այդ թվում ԱՄՆ-ում և Եվրոպայում։ Շրջանավարտների 20 տոկոսն էլ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ռեստորաններում է աշխատում։

Երեմյան ակադեմիայում սովորող Հայաստանի ապագա շեֆ-խոհարարների մասնակցությամբ Ամանդան նաև ամերիկյան հայտնի «Chopped» խոհարարական շոուի ձևաչափով  մրցույթ է անցկացրել: Հանրահայտ շոուի օրինակով Ամանդան մասնակիցներին տվել է առեղծվածային բաղադրիչներով սննդամթերքի զամբյուղներ, ապա հանձնարարել պատրաստել նախուտեստ, հիմնական ուտեստ ու աղանդեր՝ օգտագործելով զամբյուղի պարունակությունը։ Ամանդան շատ տպավորվել էր մասնակիցների ոգևորությամբ ու ստեղծագործ մոտեցումներով։

Ամանդա Ֆրայթագի հետ միասին թիմերի աշխատանքը գնահատել է «Երեմյան Փրոջեքթս» խոհարարական արվեստի եւ հյուրընկալության ակադեմիայի «Խոհարարական արվեստ» ուսումնական ծրագրերի ղեկավար, «Ռենոմե» ռեստորանի շեֆ-խոհարար Կարեն Խաչատրյանը։ Մասնակիցները պարգևատրվել են  հավաստագրերով։

Աշխարհահռչակ շեֆի հետ հանդիպումը, շփումն ու նրա մասնագիտական խորհուրդները յուրօրինակ  փորձառություն էին Ակադեմիայի ուսանողների համար։ Մեծ էր վերջիններիս ոգևորությունը, և նրանք ջանք չեն խնայել ցուցադրելու իրենց բոլոր հմտություններն ու ստեղծագործական  ամբողջ ներուժը։

Ամերիկացի հանրահայտ շեֆ-խոհարար Ամանդա Ֆրայթագի՝ Խոհարարական դիվանագիտության մեկշաբաթյա ծրագրով Հայաստան այցի շրջանակում իրականացվել են մի շարք խոհարարական ցուցադրություններ, վարպետության դասեր և աշխատարաններ Հայաստանի խոհարարների, սննդի ոլորտի ձեռներեցների հետ՝ շեշտադրելով նորարարությունը, սննդային շղթայի կայունությունը, ձեռներեցությունն ու կանանց հզորացումը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պորտուգալիայում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր՝ բնակարանային ճգնաժամի և գների աճի պատճառով ԱԲ սովորական հեռախոսում․ Համաշխարհային բանկը նշել է զարգացող երկրներում ֆերմերներին օգնելու ճանապարհը Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում մոտ 1,8 հազար մարդու են ձերբակալել․ տուժել է արտակարգ ծառայությունների ավելի քան 500 աշխատակից Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում վնասվել է մոտ 1500 խանութ․ վնասը գնահատվել է հարյուրավոր միլիոնավոր եվրո Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով Բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ՌԴ պայմանագրերի կնքման շուրջ. մանրամասներ Ես աղոթում եմ. ԱՄՆ փոխնախագահի արձագանքը՝ Ֆրանսիայում անկարգություններին Եզրաս Սրբազանը դատապարտել է Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. տեղումներ են սպասվում Մոհսեն Ռեզայի․ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել Netflix-ը Ռուսաստանում գրանցել է իր լոգոտիպի և անվան իրավունքը Ֆրանսիայի «Կանաչների» առաջնորդը բողոքներից հետո պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը «Վիվա Արմենիա»-ի սպասարկման կենտրոնից հափշտակել են 4 միլիոն 500 հազար դրամի հեռախոսներ Իրանի խորհրդարանը երկրի պաշտպանության նոր նախարար է նշանակել Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի իշխանություններին կոչ է արել սկսել բանակցությունները երիտասարդության և արհմիությունների հետ Նյու Յորքում Մանհեթենի մետրոյի կայարանում վեճի ժամանակ տղամարդու են գնդակահարել Բաթումում տղամարդը պատուհանից ցած է նետվել ոստիկանությունից խուսափելիս Փարիզում բողոքի ցույցի մասնակիցը մահացել է սրտի կանգից․ Ֆրանսիայի մայրաքաղաքում ձերբակալվել է 855 մարդ Լիտվայում օդային տագնապ է հայտարարվել սահմանը խախտած ենթադրյալ անօդաչուի պատճառով «Ականջից բռնեք ու զանգեք ինձ»․ Արարատի մարզում 36-ամյա տղամարդը ծեծել է 11-ամյա երեխային ԱՄՆ-ում բեռնատարը մխրճվել է մանկական ֆուտբոլային խաղի մասնակիցների մեջ. զոհվածների թվում կա 6-ամյա երեխա Թրամփի հակառակորդները ԱՄՆ-ի ողջ տարածքում «Ոչ թագավորներին» կարգախոսով ցույցեր են անցկացրել Կանադայի ռազմական բազայում խոշոր հրդեհ է տեղի ունեցել․ կան զոհեր և տուժածներ Երևանում 20-ամյա աղջիկը ծանր վնասվածք է պատճառել 34-ամյա զուգընկերոջը Լենինգրադի մարզում ԱԹՍ-ի հարձակումից հետո հրդեհվել է Ozon-ի լոգիստիկ կենտրոնը Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Սարգիս Բեգոյանը դարձել է մինչև 23 տարեկանների Աշխարհի Առաջնության բրոնզե մեդալակիր ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում է իրականացվել Սանկտ Պետերբուրգի ուղղությամբ. մանրամասներ Վրաերթ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով«Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցելSpaceX-ի Falcon 9 հրթիռը երկնքում տպավորիչ «տիեզերական մեդուզա» է առաջացրելNASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա30 հազար դոլարանոց բազմոց՝ Porsche-ի տեսքովՎան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է ՀոնկոնգումԳիշերային երկնքի պայծառությունը կրկնապատկվում է յուրաքանչյուր 8 տարին մեկՌուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. ԶելենսկիՄոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվելՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուԼիոնում ցուցարարները հրդեհել են զբոսաշրջային գրասենյակըՄեսսին լքում է «Ինտեր Մայամի»-ի ճամբարը և մեկնում ԻսպանիաԹուրքիան մտադիր է 2027 թվականին կրկնապատկել Սև ծովում գազի արդյունահանումըTesla-ի նոր Roadster-ը կկարողանա հնարքներ կատարել սեփականատիրոջ հրահանգովԳերմանիայում ռոբոտի մասնակցությամբ սեռական ոտնձգության դեպք է քննվումԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըԱՄՆ-Ռուսաստան դիզվառելիքի գործարքը օգուտ չի բերի որևէ մեկին. ՄակրոնԸնդամենը 23 տարեկան եմ, բայց ինձ արդեն վետերան են անվանում․ ԲելինգհեմԶելենսկին ենթադրել է, որ հնարավոր է հանդիպի Պուտինին ԱՄն-ումՎարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը
Ամենադիտված