Զրույցը ցույց տվեց, որ պատերազմի վերաբերյալ Պուտինի տեսակետը չի փոխվել. Շոլց
ԱշխարհԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հեռախոսազրույցը շատ կարևոր է համարում։ Նա նշել է, որ ՌԴ ղեկավարի խոսքերում ոչինչ չի գտել, որը կմատնանշեր ուկրաինական հակամարտության հարցում Մոսկվայի դիրքորոշման փոփոխությունը։
«Զրույցը մանրամասն էր, բայց հասկացա, որ ՌԴ նախագահի տեսակետներում քիչ բան է փոխվել։ Սա լավ նորություն չէ»,- ասել է կանցլերը:
Աղբյուր` 24news