Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը սպառնում է Ադրբեջանին
ԱշխարհԱՄՆ ներկայացուցիչ Օգյուստ Փֆլյուգերի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը Ալիևը, մոռանալով իր պետության բազմամիլիարդանոց ռազմական գնումները, հայտարարել է, թե Հայաստանի «սպառազինությունների մրցավազքի քաղաքականությունը վտանգ է ներկայացնում» Ադրբեջանին։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները;
Ըստ Ալիևի՝ «խաղաղության պայմանագիր ստորագրելու համար կարևոր է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները»։ Նա հայտարարել է, թե «Հայաստանը սահմանադրական հիմունքներով չպետք է տարածքային պահանջներ ունենա Ադրբեջանից»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի անկախության հռճակագրով և սահմանադրությամբ տարածքային պահանջներ կան հարևոն բոլոր երկրների նկատմամաբ։