Հութիները անօդաչու թռչող սարքերով հարվածել են Թել Ավիվին և Աշկելոնին
ԱշխարհԵմենի «Անսար Ալլահ» ապստամբների շարժման հութիները հարվածներ են հասցրել Թել Ավիվի Յաֆա շրջանում և Իսրայելի Աշկելոն քաղաքի թիրախներին: Այսպիսի հայտարարություն է արել ապստամբների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։
«Օդային ուժերը ռազմական գործողություն են իրականացրել՝ հարվածներ հասցնելով իսրայելական թշնամու մի շարք ռազմական և կարևոր կայանքներին՝ օկուպացված Պաղեստինի հարավում գտնվող Յաֆա և Աշկելոն շրջաններում»,-ասվում է ապստամբների կողմից ձևավորված զինված ուժերի Telegram ալիքի հայտարարության մեջ:
Աղբյուր` euromedia24.com