Կանադայում ուղեղի անհայտ հիվանդություն է զանգվածաբար տարածվում
ԱշխարհԿանադայի Նյու Բրանսուիկ նահանգի ղեկավար Սյուզան Հոլտը դիմել է Առողջապահության դաշնային գործակալությանը` խնդրելով ուսումնասիրել տարածաշրջանում տարածվող ուղեղի նոր հիվանդությունը: Նրա կոչը հրապարակել է National Post-ը։
«Մենք ոչ միայն չգիտենք, թե ինչպես այն բացահայտել, ախտորոշել և բուժել այն, այլև չգիտենք, թե որն է այս հիվանդության պատճառը»,- ընդգծել է նա։
Նոր հիվանդություն է տարածվում Նյու Բրանսուիկում և Նոր Շոտլանդիայում։ Հիվանդությունից տուժածների թիվը հասել է մի քանի հարյուրի։ Հայտնի է, որ դրանից մարդկանց մոտ նեյրոդեգեներատիվ սինդրոմներ են սկսվում: Հաղորդվում է նաև, որ ախտանշանները ներառում են անհանգստություն, քնի հետ կապված խնդիրներ, վերջույթների ցավ և հավասարակշռության հետ կապված խնդիրներ, ուժեղ մկանային սպազմ, տեսողության հետ կապված խնդիրներ և հալյուցինացիաներ: Տուժածներից շատերը 45 տարեկանից փոքր են։