Ճապոնիայի ափերի մոտ 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Աշխարհ
Ճապոնիայի հարավային ափերի մոտ 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է երկրի Գլխավոր օդերեւութաբանական գործակալությունը։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 21:16-ին: Էպիկենտրոնը ընկել է 10 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Արևելաչինական ծովի Օսիմա կղզու հյուսիսարևելյան ափերի մոտ:
Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։
Աղբյուր` MediaHub


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)