Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը ևս ազատման դիմում է գրել
ԲլոգոսֆերաԼրագրող Վահե Մակարյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
«Ըստ շրջանառվող տեղեկությունների` հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը ևս ազատման դիմում է գրել, չնայած ինձ ասացին`ցերեկվա դրությամբ նման բան չկար, հավանաբար նոր է կայացվել որոշումը»։
Հիշեցնենք` ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ աշխատանքից ազատվել են ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանը, Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, և ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։