«Նարոդնայա գազետա»-ի գլխավոր խմբագիրը զոհվել է Կուրսկի մարզում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով
ԱշխարհԿուզնեցովան տեղափոխում էր խմբագրության արխիվային փաստաթղթերը և պատրաստվում էր նյութեր հրապարակել տարածքում տիրող իրավիճակի մասին։
«Նարոդնայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Յուլյա Կուզնեցովան զոհվել է Կուրսկի մարզի Բոլշեսոլդատսկի շրջանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով: Այս մասին հայտնել է շրջանի ղեկավար Ալեքսեյ Սմիրնովը Telegram-ի իր ալիքում։
Նա մանրամասնել է, որ Կուզնեցովան տեղափոխում էր խմբագրության արխիվային փաստաթղթերը և պատրաստվում էր նյութ հրապարակել շրջանում տիրող իրավիճակի մասին:
Ավտոմեքենայի վրա հարձակման հետևանքով տուժել են նաև պարբերականի էջադրողն ու տեղի թաղամասային ոստիկաններից մեկը։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ստացել են անհրաժեշտ բուժօգնություն։
Աղբյուր` euromedia24.com