ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնում Պլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերում Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին Բելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ» Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդել Ես երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառել Թռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցել Փոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհեր Հայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունում Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետ ՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժությունները 

«Հրապարակ». ՔՊ-ական փչան Սուրոն ժողովրդի անասուններն էր տանում արոտ, այգի էր մշակում

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի «բեսպրեդելը» շարունակում է նոր բարձունքներ նվաճել, չնայած իշխանության գալիս նրանք խոստանում էին, որ նոր Հայաստանում արտոնյալներ չեն լինելու: Կյանքը հակառակը ցույց տվեց, Նոր Հայաստանում «բեսպրեդելը» ոչ միայն ծաղկում-զարգանում է, այլեւ Փաշինյանի հովանավորչությամբ այդ «բեսպրեդելի» մասնակիցները երբեմն բարձր պաշտոնների են նշանակվում, դիցուք՝ Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի դեպքը, որին փոխգնդապետ Արա Մխիթարյանի դաժան ծեծից հետո հանեցին մարզպետի պաշտոնից, բերեցին ԱԺ։

Նախօրեին իշխանության ներկայացուցիչ եւս մի պաշտոնյայի մասնակցությամբ հերթական աղմկահարույց միջադեպը գրանցվեց։ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի մտերիմ Սուրեն Թորոսյանը, ով Սափեյանի ընտրվելուց հետո նշանակվել է խոշորացված համայնքի Արագածավան վարչական շրջանի Ջուր օգտագործողների ընկերության՝ ՋՕԸ-ի պետ, ծեծի է ենթարկել նույն համայնքի 24-ամյա բնակիչ, էպիլեպսիայով հիվանդ Արմեն Սահակյանին։ Դեռեւս անհայտ պատճառներով ծագած վիճաբանության ժամանակ համայնքապետարանի պաշտոնյան նախ գազ է փչել երիտասարդի աչքերին, ապա մահակով հարվածներ հասցրել գլխին եւ մարմնի այլ մասերին։ Երիտասարդին Թալինի բժշկական կենտրոնում օգնություն ցուցաբերելուց հետո տուն են ուղարկել, գլխի շրջանում պատռվածքին երկու կար է դրվել։ Տուժող կողմը ոստիկանություն է դիմել, բայց պաշտոնյան հայտնվեց իրավապահների ուշադրության կենտրոնում միայն այն բանից հետո, երբ Արագածավանի տասնյակ բնակիչներ փակեցին միջպետական մայրուղին, ապա շրջափակեցին «Փչան Սուրո» մականվամբ հայտնի Սուրեն Թորոսյանի տունը։ Վերջինս ուշ երեկոյան ձերբակալվել է, կա հարուցված քրեական գործ` Քրեական օրենսգրքի 195 հոդվածի առաջին կետի հատկանիշներով, այն է` «Հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը», որը պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` 80-150 ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով:

Քիչ է ասել, թե Սուրեն Թորոսյանը ՔՊ-ական է` Տավրոս Սափեյանի մտերիմն ակտիվ մասնակցություն է ունեցել հեղափոխությանը եւ ստացել է իր վարձքը՝ նախ աշխատանքի անցնելով ՋՕԸ-ում որպես շարքային աշխատակից, իսկ ՋՕԸ պետ նշանակվել է Սափեյանի ընտրվելուց հետո։ Բարձրագույն կրթություն չունեցող Թորոսյանը գյուղում մշտապես աչքի է ընկել ագրեսիվ պահվածքով, նախկինում զբաղվել է անասնապահությամբ։ Վարչական ղեկավար Արթուր Նազարյանը մեզ պատմեց, որ նա արածեցնում էր իրենց եւ գյուղի անասունները։ Հեղափոխությունից հետո ակտիվ «լորիսությամբ» է զբաղվել՝ գործ տալով․ համայնքի բնակիչներից մեկը մեզ պատմեց, որ 24 ժամ շրջել է համայնքում եւ հարակից համայնքներում, լուսանկարել ամենաչնչին միջադեպերը եւ գործ տվել ոստիկաններին։ Փոխարենն ինքն է անպատիժ մնացել, չնայած որ իր հերոսությունների մասին անգամ անձամբ է հրապարակային խոստովանություններ արել։ Օրինակ, վերջին դեպքից շաբաթներ առաջ էլ, պարզվում է, Արցախից տեղահանված եւ Արագածավանում վերաբնակեցված մի ընտանիքի 7-ամյա անչափահաս տղայի նկատմամբ է բռնություն կիրառել: Իհարկե, ոչ թե ֆիզիկական բռնություն, այլ 7-ամյա երեխային «չոլի» մեջ թողել է ու հեռացել` հպարտորեն պատմելով այդ մասին: Նախօրեի միջադեպից հետո համացանցում տարածվեց այդ տեսանյութը, որտեղ Սուրեն Թորոսյանը ներկայացնում էր, թե ինչպես է որոշ ժամանակ առաջ ճանապարհից մի 7-ամյա երեխայի վերցրել՝ տեղ հասցնելու համար, սակայն, երբ իմացել է, որ տղան արցախցի է եւ մեղադրում է այս իշխանություններին՝ իր հայրենիքը կորցնելու համար, կանգնել է եւ մեքենայից իջեցրել երեխային, իր բնորոշմամբ՝ «չոլերում»։ «Ասեց՝ Ղարաբաղից եմ եղել: Հարցրեցի՝ շուտվանի՞ց եք եկել, ասեց՝ «դավաճան Նիկոլը հողերը տվել է, հիմա էլ պատրաստվում է Երեւանը տալ»:

Եվ տվյալ երեխայի ընտանիքը պետական գործի են, աշխատում են համայնքապետարանում: Նման տիպի «փալասներին» դուրս ենք շպրտելու համակարգից: Ապշել էի, որ 7 տարեկան երեխան այդպես է խոսում, կանգնել եմ, դուռը բացել եմ եւ ասել՝ իջի, գնա չոլերի մեջը»,- պատմում էր Սուրեն Թորոսյանը: ՔՊ-ականին հիշում են նաեւ պատերազմից հետո, ի աջակցություն Փաշինյանի՝ Հանրապետության հրապարակում կազմակերպված ցույցերից, Փչան Սուրոն հերոսապատումներ էր ներկայացնում, թե ինչպես են կռվել Արցախում, ապա սպառնում էր վարչապետի հրաժարականը պահանջողներին։

Արագածավանի համայնքապետ Արթուր Նազարյանից երեկ հարցրինք՝ ճի՞շտ է, որ Թորոսյանը գյուղում միշտ է ագրեսիվ պահվածքով աչքի ընկել, սակայն նա խուսափեց ասել, միայն նշեց, որ երիտասարդ է, ինչպես բոլոր երիտասարդները․ «Ընձի մի հարցեր տվեք, ես չեմ կարա ձեր հարցերին պատասխանեմ»: Ապա կցկտուր ներկայացրեց․ «Ջահել երիտասարդ է, Արագածավանում մեծացած, անասնապահությամբ զբաղվող, իրա գոմում անասուններ է պահել, ժողովրդի անասուններն է տարել արոտ, այգիներ մշակել»։

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը գնահատական չունի կատարվածին, ասում է` կսպասի իրավապահների քննությանը։ Մեր հարցին՝ արդյո՞ք կատարվածը չի վկայում «բեսպրեդելի» մասին, երբ իշխանության ներկայացուցիչ պաշտոնյան բռնություն է գործադրում՝ ակնկալելով, որ անպատիժ է մնալու, Մովսիսյանը հանճարեղ պատասխան տվեց, որ Թորոսյանին չի կարելի պաշտոնյա անվանել․ «Նա ձեր պատկերացրած պաշտոնյան չի, ընդամենը ՋՕԸ պետն է՝ Արագածավանի։ Երկուսն էլ քաղաքացի են, դրա համար գնահատական տալ չեմ կարող, ով մեղավոր է, թող պատժվի։ Ես չգիտեմ էլ՝ ինչու այսպես տարածվեց, որովհետեւ լուրջ միջադեպ էլ չի, բոլոր մարզերում, բոլոր գյուղերում էլ լինում են, էլի, նման բաներ»: Հիշեցմանը, որ տուժողը գլխի շրջանում պատռվածք ունի, կար են դրել` դրանից լուրջ ի՞նչ պիտի լիներ, մարզպետն արձագանքեց․ «Ես գիտեմ՝ փոխադարձ հարվածներ են եղել», եւ հավելեց, որ չի հետաքրքրվել տուժողի առողջական վիճակով․ «Որ ծանր լիներ, հաստատ կիմանայի ես»։

Նկատեցինք, որ սովորական վիճաբանությունների ժամանակ համայնքի բնակիչները փողոց չեն փակում, կնշանակի՝ Թորոսյանը մշտապես է աչքի ընկել նման վարքով՝ համագյուղացիների համար դառնալով պատուհաս։ «Ճիշտն ասած, համայնքի բնակիչների պահանջը, որ իրավական արդար լուծում ստանա, մենք միանշանակ կապահովենք, բայց այդտեղ ուրիշ բան էլ կա, որ համայնքի ղեկավարին, Սուրենին կաշառք են առաջարկել ինչ-որ մարդիկ, չեն վերցրել ու հաղորդել են ոստիկանություն, ենթադրում եմ, որ այդ մարդու կողմնակիցները կարող են լինել, չեմ ուզում մեղադրել, բայց ենթադրում եմ»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնումՊլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերումՌոնալդուն մոտենում է 1000-րդ գոլինԲելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդելԵս երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառելԹռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցելՓոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհերՀայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունումԱնտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժություններըՔննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերԷներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով22 կրիա հայտնաբերվել է լքված նավակումՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվելՊուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնություններըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել
Ամենադիտված