Աբխազիայի նախագահը չի համաձայնել հրաժարական տալ․ աբխազ ընդդիմադիր
ԱշխարհԱբխազիայի նախագահ Ասլան Բժանիան չի համաձայնել հրաժարական տալ և մտածելու համար ժամանակ է խնդրում, ասել է աբխազ ընդդիմադիր, «Աբխազական ժողովրդական շարժում» կազմակերպության նախագահ Ադգուր Արձինբան։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Նախագահի հետ խոսում ենք փոխնախագահի մասին, վարչապետի մասին (նրանց հրաժարականի մասին - խմբ.): Այս փուլում պատգամավորներն արդեն մի քանի անգամ հանդիպել են նրա (նախագահի- խմբ.) հետ։ Նա, ինչպես գիտենք, մի քիչ էլ է ժամանակ խնդրում՝ մտածելու համար։ Այդպիսի պրոցես է գնում, ինչ-որ դադար, ըստ երևույթին, իրենք էլ են իրար միջև խորհրդակցում»,- ասել է Արձինբան տեղական լրատվամիջոցներին տված մեկնաբանություններում։