Ուկրաինացի ժողովուրդը Շոլցի աջակցության կարիքը չունի․ Լավրով
ԱշխարհՌուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հեռախոսազրույցը, ինչպես նաև այս զրույցին հաջորդած վերջինիս ելույթը։ Լավրովի խոսքով՝ ուկրաինացի ժողովուրդը Շոլցի խոստացած աջակցության կարիքը չունի։ Այս մասին հաղորդում է KP.ru–ն։
«Ամեն դեպքում դա այն է, ինչ հրապարակայնորեն ասում են գերմանացիները և ԵՄ ու ՆԱՏՕ-ի մյուս անդամները։ Եվ երբ հնչում է՝ մենք Ուկրաինայի հետ կլինենք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, հարց է առաջանում՝ ո՞ւմ է դա պետք։ Իհարկե, ոչ ուկրաինացի ժողովրդին: Բայց ես նորից եմ ասում, որ Կրեմլը հստակ արտահայտել է իր գնահատականները հայտարարության մեջ»,- ասել է Լավրովը։
ՌԴ արտգործնախարարը նաև նշել է, որ Պուտինի հետ զրույցից անմիջապես հետո Շոլցը ևս մեկ անգամ դատապարտել է Ռուսաստանին, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է Գերմանիայի և ՌԴ–ի դիրքորոշումների բացարձակ տարբերությունը։