Բանակցություններ են ընթանում, թե ով կկատարի Աբխազիայի նախագահի պարտականությունները․ ընդդիմադիր
ԱշխարհԱբխազիայի իշխանություններն ու ընդդիմությունը բանակցում են, թե Ասլան Բժանիայի հրաժարականի դեպքում ով է կատարելու նախագահի պարտականությունները։ Այս մասին հայտնել է ընդդիմադիր Կան Կվարչիան, հաղորդում է «Эхо Кавказа»–ն։
Նրա խոսքով՝ իշխող թիմն առաջարկում է, որ Աբխազիայի ղեկավարի պարտականությունները կատարի փոխնախագահ Բադրա Գյունբան, իսկ վարչապետի պաշտոնը ստանձնի ընդդիմության ներկայացուցիչը։
Ընդդիմությունն առաջարկում է երկու տարբերակ՝
․ կա՛մ նախագահը, փոխնախագահը և վարչապետը հրաժարական են տալիս, իսկ նախագահի պարտականությունները մինչև ընտրությունները կատարում է խորհրդարանի խոսնակ Լաշա Աշուբան,
․ կա՛մ նախագահը, փոխնախագահը և վարչապետը հրաժարական են տալիս, բայց մինչ այդ նախագահը վարչապետ է նշանակում կոմպրոմիսային գործչի, ով կկատարի նախագահի պարտականությունները։