Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան համաձայնել է հրաժարական տալ
Աշխարհ
Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան ընդդիմության պահանջով համաձայնել է հրաժարական տալ։ Այս մասին հայտնում է «Республика»-ն։
Ինչպես նշում են ընդդիմության ներկայացուցիչները, իշխանություններին առաջարկվել է երկու տարբերակ՝ ողջ կառավարության, այդ թվում՝ նախագահի, փոխնախագահի ու վարչապետի հրաժարականը, իսկ խորհրդարանի խոսնակ Լաշա Աշուբան պետք է նախագահի պաշտոնում հանդես գա մինչև ընտրությունների նշանակվելը։
Երկրորդ տարբերակը կառավարության հրաժարականն է և նախագահի պարտականությունների կատարումը՝ բոլոր կողմերի համար ընդունելի անձի կողմից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)