Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել համերգին ներկա գտնվելու համար. Նիկոլ Փաշինյան ինչի՞ շնորհիվ է Հեզբոլլահը կարողանում զսպել Իսրայելի ներխուժումը Լիբանան․ Արմեն Այվազյան Վթար՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին, կա տուժած 94 տարեկանում մահացել է ԱՄՆ նախագահի նախկին թեկնածուն Ալբերտ Թադևոսյանը խոսել է բասկետբոլի հավաքականի Ավստրիայից կրած խոշոր հաշվով պարտության մասին «Փյունիկ»-«Նոա» հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով Թբիլիսիում կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխությանը նվիրված պաստառների վրա Հեծանիվը կամ մոպեդն առանց սաղավարտի կամ չկոճկված սաղավարտով վարելը կտուգանվի․ մի շարք նոր փոփոխություններ՝ նոյեմբերի 24-ից Իշխանազավթման պրոցեսը սկսվել է 2023 թվականից. ինչ իրավիճակ է Գյումրիում Միակ և անկրկնելի. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը՝ Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի քարտեզն է հրապարակել Թրամփի վարչակազմը Վուդրո Վիլսոնի ժամանակներից հետո կլինի ամենահայամետը. Ջոել Թենի Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքն ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով, փոխարենը ստանում ենք տկար և քայքայված պետություն. Հովհաննես Ավետիսյան 

Մինչև խաղաղության պայմանագիրը չստորագրվի, պատերազմը շատ հավանական է․ Նիկոլ Փաշինյան

Հայաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Ֆրանս-պրես գործակալությանը, որի հարցուպատասխանը ներկայացվում է ստորև.

Agence France-Presse Իրակլի Մետրեվելի – Պարոն վարչապետ, հավատու՞մ եք Ադրբեջանի հետ կայուն խաղաղությանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Եթե չհավատայի, ընդհանրապես բանակցային գործընթացին մասնակցելն իմաստ չէր ունենա: Բայց հավատալը չի նշանակում, որ երաշխավորում է, որ մենք արդյունքի կհասնենք, որովհետև հասկանալիորեն ոչ միայն ինձնից է կախված, բնականորեն կախված է նաև Ադրբեջանի նախագահի դիրքորոշումներից: Էլ չեմ ասում, որ ընդհանուր առմամբ, մենք վակուումի մեջ չենք բանակցում: Կա միջազգային իրադրություն, կա պատմական իրադրություն, հումանիտար իրադրություն, մարդկային ամենատարբեր գործոններ, որոնք կարող են որևէ պահի ի հայտ գալ, քաղաքական իրավիճակներ: Այսինքն՝ այս ամեն ինչը բնականորեն ազդում է պրոցեսի վրա, բայց իհարկե, պրոցեսի վրա ամենամեծ ազդեցությունն ունեն անմիջական բանակցողները, այսինքն՝ Ադրբեջանի նախագահը և ես:

Agence France-Presse Իրակլի Մետրեվելի - Անձամբ Դուք ի՞նչ կարող եք անել նախագահ Ալիևի հետ բանակցություններում, որպեսզի երաշխավորեք Ղարաբաղում բնակվող հայերի արժանապատվությունը, ի՞նչ բանալիներ Դուք ունեք։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, ընդհանուր առմամբ, պայմանները շատ կարևոր են: Եթե մի կողմ գնանք զուտ բանակցային բովանդակությունից, որովհետև այն, ինչ տեղի է ունենում բանակցային սենյակում, սկզբունքորեն շատ հաճախ կողքի հայացքով եթե անկողմնակալ դիտորդ դիտի, թե ինչ է տեղի ունենում բանակցային սենյակում, կարելի է գնահատել, որ սկզբունքորեն նորմալ է ամեն ինչ, ոնց որ թե արտառոց ոչ մի բան տեղի չունենում: Բայց դրանից հետո պետք է ետ գալ և դիտարկել գործողություններ, հայտարարություններ: Ամենակարևոր բանը, որ իմ կարծիքով խանգարում է բանակցությունների առաջընթացին, Ադրբեջանի շարունակաբար ագրեսիվ հռետորաբանությունն է, ատելության խոսքը, հայերի և ամեն հայկականի նկատմամբ ատելության գործողությունները, և, իհարկե, վրեժի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հայության, ժողովրդի նկատմամբ և ակնհայտորեն էթնիկ զտումների քաղաքականությունը:

Տեսեք, հիմա ի՞նչ իրավիճակ է ստեղծվել Լեռնային Ղարաբաղում: Մենք այնտեղ հումանիտար ճգնաժամ ունենք: Հումանիտար ճգնաժամ երբ ասում ենք, ըստ էության, շատ մարդկանց համար դա կարող է ուղղակի քաղաքական տերմին լինել կամ լուրերի վերնագիր: Բայց եկեք փորձենք հասկանալ՝ ի՞նչ է դա նշանակում: Օրինակ՝ դա նշանակում է առաջին անհրաժեշտության ապրանքների բացակայություն: Տեսեք, այսօր Լեռնային Ղարաբաղում չկա ձեթ, չկա շաքարավազ, չկան հիգիենիկ պարագաներ, չկա կարագ, չկան սննդի մի շարք տեսակներ: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, իհարկե, աշխատասեր ժողովուրդ է, և այս գյուղատնտեսական սեզոնին որոշ մթերքներ արտադրվում են: Բայց վառելիքի բացակայության պատճառով այս մթերքները հասցնել պոտենցիալ սպառողներին, գրեթե անհնար է: Այսինքն՝ Ղարաբաղում նաև հացահատիկի որոշակի պաշար կա: Բայց նախ վառելիքի բացակայության պատճառով դա հնարավոր չէ հասցնել ալրաղացներ: Եթե ինչ-որ ձևով հնարավոր է հասցնել ալրաղացներ, վառելիքի բացակայության պատճառով դա հնարավոր չէ հասցնել հացի արտադրամասեր: Եթե ինչ-որ ձևով հասցնել հացի արտադրամասեր, հոսանքի և վառելիքի բացակայության պատճառով հնարավոր չէ հաց թխել առնվազն արտադրական ծավալներով: Եթե ինչ-որ ձևով հնարավոր է թխել, դա հնարավոր չէ հասցնել խանութներ: Եթե ինչ-որ ձևով հնարավոր է հասցնել խանութներ, մարդիկ ունեն տրանսպորտային սահմանափակումներ հաց ձեռք բերելու նպատակով խանութ հասնելու համար: Եթե ինչ-որ ձևով կարող են հասնել խանութ հաց գնելու համար, քանի որ զրկվել են աշխատանքից՝ չունեն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ այն ձեռք բերելու համար:

Երբ այս բոլոր շերտերը, այս բոլոր ծանրությունները դնենք մի մարդու վրա՝ ամբողջ ծանրությունը հասկանալի է: Այսինքն՝ նկատի ունեմ այս պայմաններում հասկանալի է, որ Հայաստանի Հանրապետությունում և, իհարկե, նաև Լեռնային Ղարաբաղում հոռետեսությունն ամեն օրվա հետ ավելանում է, ինչը մեր քաղաքականությունը որևէ կերպ չի փոխում: Մենք համոզված ենք, որ բանակցային ճանապարհով հարցերը լուծելու մեթոդը միակն է: Բայց մյուս կողմից, եթե բանակցային ճանապարհով հարցեր չեն լուծվում, այդ բանակցությունները նույնպես հանրության շրջանում կարող են ընկալվել որպես ժամավաճառություն, կամ ընդամենը լրատվության մեջ ինչ-որ բան անելու տպավորության ձևավորում: Սրանք բոլորը ռիսկեր են, որ ուղիղ և անուղղակի ազդում են պրոցեսի վրա:

Agence France-Presse Իրակլի Մետրեվելի - Որո՞նք են Ձեր կարմիր գծերը այս պրոցեսում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք դրա մասին մի քանի անգամ ասել ենք՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքները և անվտանգությունը: Ընդ որում՝ շատ կարևոր է հետևյալ մի արձանագրում, որովհետև կրկին իրավունքներ և անվտանգություն, այս մակարդակում դրանք տերմիններ են, մարդկանց համար ընդամենը տերմիններ են: Շատ կարևոր է, որ այդ տերմիններն արտահայտվեն այնպես, որ մարդը կարողանա կիրառել, օգտագործել և իրավունքներ ու այնպիսի անվտանգություն ունենալ, որն իրեն, իր միջավայրին, իր ընտանիքին, իր երեխաներին հնարավորություն կտա ապրել, ինքնաարտահայտվել, զարգանալ այդ միջավայրում:

Շատ կարևոր է նաև արձանագրել, որ մեր դիրքորոշմամբ, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը պետք է հասցեագրվի հենց Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած երկխոսության, բանակցությունների, քննարկումների արդյունքում: Մենք դա անվանում ենք Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն: Բայց հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ուժերի անհամաչափելիությունը՝ մենք կարծում ենք, որ եթե մենք Ստեփանակերտին և Բաքվին թողնենք դեմ դիմաց, Բաքուն հնարավորություն կունենա կա՛մ մոռացության մատնել այդ օրակարգը, կա՛մ լինել մենախոսողի և ոչ թե երկխոսողի դերում: Սա է պատճառը, որ մեր ընկալմամբ, այդ խոսակցությունը պետք է տեղի ունենա միջազգային մեխանիզմների շրջանակում, որտեղ վկա, ներկա կլինի միջազգային հանրությունը: Հայաստանի պարագան բարդ է ինչո՞վ: Հայաստանի պարագան բարդ է նրանով, որ Հայաստանի շահագրգռվածությունը գործընթացում Ադրբեջանն ընկալում և մեկնաբանում է որպես ոտնձգություն կամ նկրտում Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ: Հենց այս ընկալման պատճառով այդ ձևաչափում խոսակցությունները կառուցողական չեն ստացվել և չեն ստացվում: Եվ դա ի վերջո ցույց է տվել ամբողջ բանակցային պատմությունը:

Agence France-Presse Իրակլի Մետրեվելի - Հայաստանը փնտրում է որոշակի միջազգային մեխանիզմներ, որոնք կերաշխավորեն Ղարաբաղի հայկական բնակչության անվտանգությունն ու իրավունքները։ Ինչպիսի՞ միջազգային մեխանիզմներ եք պատկերացնում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, դրանք աշխատանքային հարցեր են, որոնք միայն մեր ընկալումներից չեն կախված: Դրա համար ես չէի ուզենա որևէ կոնկրետ պատկերացում ընդգծելով՝ սահմանափակել հետագա խոսակցությունը, կամ մեզ համար սահմանափակումներ ստեղծել այդ խոսակցության մեջ: Մեր հիմնական խնդիրն այն է, որ այդ երկխոսությունը տեղի ունենա և տեղի ունենա իրական երկխոսություն, այսինքն՝ տեղի ունենա խոսակցություն, որովհետև այդ խոսակցության միջոցով է, որ հնարավոր է հաղթահարել անվստահությունը, ատելությունը, նույնիսկ լարումները և նույնիսկ ավելի լավ հասկանալ միմյանց։

Agence France-Presse Իրակլի Մետրեվելի - Կարծում եք Ադրբեջանը վտանգի տա՞կ է դնում Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, մասնավորապես հաշվի առնելով իրավիճակը Սյունիքում, նաև այն, որ Ջերմուկ քաղաքն անցած տարի հայտնվեց կրակի տակ։ Դուք սա համարու՞մ եք Ադրբեջանի կողմից սպառնալիք Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հանդեպ, և ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է կրկին պատերազմ տեղի ունենալ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ընդհանրապես քանի դեռ խաղաղության պայմանագիր ստորագրված չէ և այդ պայմանագիրը վավերացված չէ երկու երկրների խորհրդարանների կողմից՝ պատերազմն, իհարկե, շատ հավանական է։ Եվ ընդհանրապես ցանկացած տեղում, երկրագնդի վրա, որտեղ կա կոնֆլիկտային իրադրություն, որը լուծված չէ պայմանագրով, այսինքն հասցեագրված չէ, ցանկացած տեղում, ցանկացած պահի կարող է պատերազմ լինել, սա պետք է արձանագրել։ Իհարկե, հավանականությունների տարբեր սանդղակներ կան, բայց սա որպես կանոն պետք է արձանագրել։ Սրան գումարվում է Ադրբեջանի ակնհայտ ագրեսիվ հռետորաբանությունը, սրան գումարվում է ատելության խոսքը, սրան գումարվում է աշխարհաքաղաքական ընթացիկ վիճակը, որտեղ, ըստ էության, աշխարհակարգը, որը որոշ ժամանակ առաջ ենթադրում էինք, որ ինչ-որ ձևով գոյություն ունի, հիմա տեսնում ենք, որ մեծ հաշվով գոյություն չունի։ Սրան նպաստում է ռազմական բալանսի խախտումն Ադրբեջանի և Հայաստանի միջև և այլն, և այդպես շարունակ։

Եվ իհարկե, այո, նոր էսկալացիաները, նոր պատերազմները միշտ էլ հավանական են, ինչը չի նշանակում, որ դա տեղի կունենա, և ինչը նաև չի նշանակում, որ դա տեղի չի ունենա։ Եվ բառիս բուն իմաստով ամեն օր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հրադադարի ռեժիմի խախտումներ են տեղի ունենում։ Իմ վարչապետության ավելի քան 5 տարվա ընթացքում կարող է եղած լինել մեկ, երկու, մաքսիմում երեք օր, ես շատ չափազանցնում եմ, շատ եմ չափազանցնում, որ հրադադարի ռեժիմի խախտում տեղի չի ունեցել։ Հինգ տարվա ընթացքում, ամենագերագնահատված գնահատականով, կարող է ունեցած լինենք երեք օր, երբ հրադադարի ռեժիմի խախտում տեղի չի ունեցել, այդ օրերից մեկը 2020 թվականի նոյեմբերի 11-ն է, սա էլ հանենք, այսինքն դրանից դուրս երկու օր, մեկը կասկածելի։

Agence France-Presse Իրակլի Մետրեվելի - Հրադադարի մասին պայմանագիրը ստորագրելուց հետո, որը ոչ մեկին դուր չի գալիս Հայաստանում, վստահ եմ նաև Ձեզ, ինչպե՞ս եք արդարացնում Ձեր իշխանության մնալը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ընտրություններով՝ ժողովրդի որոշմամբ, որովհետև այն, ինչ ես ասել և արել եմ, առաջինը՝ ես դրա պատասխանատվությունը կրել եմ և կրում եմ։ Դուք գիտեք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ես հրաժարական եմ տվել՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով, հենց պատասխանելու Ձեր բարձրացրած հարցին։ Որովհետև այդ հարցն ինչո՞ւ է միայն ուրիշների մոտ ծագում, այդ հարցն ինձ մոտ էլ է չէ՞ ծագում և ծագել է, ոմանց թվացել է, թե միմիայն իրենց մոտ է ծագել այդ հարցը, բայց բնականաբար ինձ մոտ էլ և մեր քաղաքական թիմում էլ է ծագել այդ հարցը։ Եվ մենք, 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, դեռևս դեկտեմբերին, հրապարակային մեր ընդդիմախոսներին և ընդդիմադիրներին առաջարկել ենք գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Ընդ որում, մենք կարող էին հենց նոյեմբերին կամ դեկտեմբերին անել արտահերթ խորհրդարանական ընտրությունները, բայց բոլորը հասկանում են, որ այդ խառնաշփոթ իրավիճակում, երբ ոչ մեկ պատրաստ չէ ընտրություններին, չէր էլ մտածել դրա մասին, ամենաշատը այսպես թե այնպես պատրաստ է լինելու իշխանությունը։

Դեկտեմբերին հրապարակային առաջարկել եմ ու այդտեղ մենք ունեինք իրավիճակ՝ ընդդիմությունն ասում էր՝ իշխանությունը պետք է հանձնել ընդդիմությանը, այսինքն՝ իրենց։ Մեր դիրքորոշումը հետևյալն էր, որ իշխանությունը կամ կառավարելու մանդատը մեր սեփականությունը չէ, որ ում ուզենք՝ տանք։ Մենք այդ մանդատը ստացել ենք ժողովրդից և համաձայն էինք հանձնել այդ մանդատը, բայց համաձայն էինք հանձնել միայն ժողովրդին և պարտավոր ենք ապահովել պայմաններ, որպեսզի ժողովուրդն ինքը որոշի ում պետք է փոխանցի այդ մանդատը։

Եվ մեր ամենակարևոր պարտավորությունն էր այդ իրավիճակում՝ ապահովել ժողովրդի ազատ կամարտահայտությունը, որպեսզի ընտրությունները լինեն ազատ, արդար, մրցակցային և թափանցիկ, որից հետո տեղի են ունեցել ընտրություններ շատ լարված, բայց ժողովրդավարական մթնոլորտում։ Ընդ որում, շատ կարևոր է ընդգծել. ընտրություններից առաջ քաղաքացիական հասարակության պահանջով Ընտրական օրենսգիրքը փոխել ենք՝ դարձնելով լիարժեք համամասնական ընտրակարգ, ինչը նշանակում է և կոնտեքստն էլ եղել է այնպիսին, որ տեղի է ունենում վարչապետի ընտրություններ, որն այսպես թե այնպես հին և նոր ընտրակարգով այդպիսին էր։

Տեղի է ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություն, շատ ծանր մթնոլորտում, երբեմն ատելության խոսքով համեմված մթնոլորտում, տեղի է ունեցել քվեարկություն և ես, ըստ էության, ժողովրդի կողմից ուղիղ ընտրություններով ընտրվել եմ վարչապետ։ Որովհետև ընտրությունների այդ թվաբանության ներքո մեր սահմանադրության համաձայն վարչապետի թեկնածություն չի քննարկվում խորհրդարանում, այլ մեծամասնություն ձեռք բերած ուժը, իսկ մենք ձեռք ենք բերել սահմանադրական մեծամասնություն, միանգամից նշանակում է վարչապետ։ Շատ կարևոր է արձանագրել, որ միջազգային ողջ հանրությունը միաձայն ընտրությունները գնահատել է ազատ, արդար, ժողովրդավարական և թափանցիկ։ Հիմա արդյոք ժողովուրդը կատարել է լավագույն ընտրությունը՝ այդ հարցին կարող է պատասխանել միայն ժողովուրդն առաջիկա ընտրություններում։

Agence France-Presse Իրակլի Մետրեվելի - Հասկանալի է, որ Ռուսաստանը չի բավարարել Հայաստանի սպասելիքները պատերազմի ժամանակ և դրանից հետո։ Ինչպե՞ս եք Դուք արդարացնում Ռուսաստանի հետ սերտ կապերը կամ վստահությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Նույն հարցը կարելի է տալ ցանկացած երկրի մասին՝ ինչպե՞ս եք Դուք արդարացնում որևէ ուրիշ երկրի հետ լավ հարաբերություններն այն պայմաններում, երբ Լեռնային Ղարաբաղում խախտվում են մարդու իրավունքները, հումանիտար ճգնաժամ է, էթնիկ զտումներ են նախապատրաստվում, իսկ այդ երկրները պատշաճ ռեակցիա չեն տալիս։ Նույնիսկ այն երկրները, որոնք մարդու իրավունքները, ՄԱԿ-ի կանոնադրությունը, ժողովրդավարությունը, էթնիկ հանդուրժողականությունը համարում են առաջնահերթություն իրենց համար։

Հիմա ուզո՞ւմ ենք ասել, որ աշխարհի բոլոր այն երկրները, որոնց հետ ունենք լավ հարաբերություններ՝ մաքսիմալն անում են, որպեսզի Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը հաղթահարվի, ուղիղ Ձեզ ասեմ՝ ոչ։ Ամենատարբեր պատճառներով՝ մեկը գազ է գնում, մյուսը նավթ է գնում, երրորդն իր բանկային համակարգի մասին է մտածում, չորրորդն այլ խնդիրներ ունի, բայց որ մյուս կողմից էլ ասես ոչինչ չեն անում՝ այդ էլ ճիշտ չէ:

Մենք հիմա չենք խոսում ուղղակի քաղաքական կամ ազգամիջյան կոնֆլիկտի մասին, մենք խոսում ենք ցեղասպանության արդեն ոչ թե նախապատրաստության, այլ ընթացող պրոցեսի մասին, որովհետև Ձեզ հայտնի ոչ մի ցեղասպանություն այնպես չի եղել, որ մի օր արթնացել են ու սկսել կոտորել: Գնանք աշխարհի ամենահայտնի ցեղասպանության պատմության՝ Հոլոքոստի հետևից: Հիտլերը եկավ իշխանության, հաջորդ օրը թուրը հանեց ու սկսեց փողոցներում ընկնել հրեաների հետևի՞ց: Ոչ, դա տարիներ է տևել, պրոցես է տևել, որը շատ ընթեռնելի և կանխատեսելի էր: Դա արտահայտվել է հռետորաբանությամբ, դա արտահայտվել է քաղաքականությամբ:

Հիմա Լեռնային Ղարաբաղում գետտո է ստեղծվել, բառիս բուն իմաստով: Էլի եմ ասում, տերմինները երբեմն չենք հասցնում հասկանալիության մակարդակի, մենք մարդկանց տալիս ենք վերնագրեր՝ հումանիտար ճգնաժամ, հումանիտար ճգնաժամ: Լսարանի ինչ-որ մի տոկոս բոլոր մանրամասներով հասկանում է դա ինչ է, բայց մեծ մասն էլ չի հասկանում, որովհետև դա իր գործը չէ: Հումանիտար ճգնաժամ, ի՞նչ է հումանիտարը, ի՞նչ է ճգնաժամը:

Բայց այսօր Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանը գետտո է ստեղծում: Ո՞րն է միջազգային հանրության արձագանքը: Ռուսաստանում էլ մեզ ասում են՝ ի՞նչով եք արդարացնում ձեր լավ հարաբերություններն Արևմուտքի հետ, ա՞յդ է ձեր ակնկալիքն իրենցից, որ մի կիսագոլ հայտարարություն անեն, թե Լաչինի միջանցքը պետք է բացվի: Այո, Լաչինի միջանցքը պետք է բացվի: Արդարադատության միջազգային դատարանը կայացրել է որոշում դեռևս փետրվարի 22-ին: Այդ որոշումը միջազգային գերագույն ատյանինն է և որի իրավազորությունը, իմիջիայլոց, Ռուսաստանը կարծես այդքան էլ լավ չի ճանաչում, ոչ ռուսաստանյան, այլ միջազգային հանրության գերագույն ատյանն է: Ռուսաստանը մեզ էլ ասում է՝ ա՞յդ է ձեր ակնկալիքն Արևմուտքից, որ այդքան սերտ հարաբերություններ եք հաստատում Եվրամիության հետ, մյուս գործընկերների հետ, ձեր ակնկալիքն ա՞յդ էր, որ ենթադրենք շաբաթը մի անգամ կասեն Լաչինի միջանցքը պետք է բացվի, շնորհակալություն, ցտեսություն: Ինչպես Արևմուտքի հետ ենք մեր հարաբերություններն արդարացնում, նույն կերպ էլ Ռուսաստանի հետ, ինչպես Արևմուտքի որոշ շրջանակների տրամաբանությամբ են մեր հարաբերությունները չարդարացված Ռուսաստանի հետ, որովհետև Ռուսաստանն իր ոչ բոլոր պարտավորություններն է կատարում և ոչ բոլոր ակնկալիքներն է մեր բավարարում, նույնն էլ Ռուսաստանը մեզ ասում է Արևմուտքի մասին:

Agence France-Presse Իրակլի Մետրեվելի - Հայաստանի արտաքին քաղաքականության երկարամյա պարադիգմը կոմպլեմենտարիզմն էր Արևմուտքի և Ռուսաստանի միջև, բայց ուկրաինական պատերազմից հետո տեղի են ունեցել իրավիճակի մեծ փոփոխություններ: Հիմա երկրները դժվար թե կարողանան լավ հարաբերություններ պահպանել և՛ Արևմուտքի, և՛ Ռուսաստանի հետ։ Ի՞նչ ազդեցություն սա ունի Հայաստանի արտաքին քաղաքականության վրա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, իմ կարծիքով, կոմպլեմենտարիզմը կատաստրոֆիկ սխալ է Հայաստանի համար: Եվ այդ սխալը նոր չէ, այդ սխալը նույնիսկ 30 տարվա չէ, այդ սխալը նույնիսկ 100 տարվա չէ, այդ սխալը շատ ավելի հին է:

Այսինքն՝ չստացվի, որ հանկարծ ես նախորդ կառավարություններին եմ քննադատում, կամ որևէ մեկին քննադատում եմ, որովհետև տեսեք՝ ինչ է, նաև Ձեր հարցի մեջ ամբողջ կոնտեքստն այն է, թե Հայաստան ի՞նչպես է ապրելու Արևմուտքի և Ռուսաստանի արանքում: Իսկ, կներեք, մենք իրականում Ռուսաստանի և Արևմուտքի արանքում չենք, մենք իրականում Վրաստանի, Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի արանքում ենք: Եվ իրականում տարածաշրջանի երկրները մեկը մյուսի արանքում են:

2021 թվականի ընտրություններին կառավարության մեր ծրագրում մի դրույթ է արտահայտվել, որը կոչվում է տարածաշրջանացում: Փորձն ի՞նչ է ցույց տալիս, մեր պատմությունը, էլի եմ ասում՝ սա 10, 20, 30, նույնիսկ 40 տարվա մասին չէ, սա հարյուրամյակների մասին է: Մենք այստեղ ենք ապրում, մենք Ռուսաստանի և Ամերիկայի արանքում չենք ապրում: Ռուսաստանի և Ամերիկայի արանքում ապրում է Եվրոպան: Մենք ապրում ենք Վրաստանի, Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի միջավայրում: Եվ հարցը հետևյալն է՝ մենք մեր հարաբերությունները մեր հարևանների հետ պետք է կառավարենք, կներեք, Մոսկվայի, Վաշինգտոնի և Բրյուսելի միջոցո՞վ: Պարադիգմի առումով՝ ոչ, բայց գործնական առումով մենք այդ քաղաքական ավանդույթը չունենք:

Մեր այսօրվա ամբողջ պրոբլեմը խորքի մեջ այնտեղից է գալիս, որովհետև ի՞նչ պետք է անել, և սա ինձ էլ է վերաբերվում, որովհետև այստեղ կան պատմական, սոցիալ-հոգեբանական շատ տարբեր շերտեր, որը նույնիսկ իշխանություն և մանդատ ունեցող անհատի մակարդակում լուծվող հարց չէ: Այս նույն պրոբլեմը նրա մասին չէ, որ ես թոթափել եմ այն: Սա այս կարգավիճակում նստած ցանկացած մարդու պրոբլեմ է վերջին մի քանի 100 տարում, էլ չեմ ուզում ասել՝ ավելի խորը, խոսքը Հայոց պետականության մասին է:

Երբ մենք հարց ունենք մեր միջավայրի հետ, մեր առաջին ռեակցիան ի՞նչ է, որ տեսնենք ի՞նչ կարող է անել Մոսկվան, ի՞նչ կարող է անել Բրյուսելը, ի՞նչ կարող է անել Վաշինգտոնը: Իհարկե, այս ընթացքում մայրաքաղաքները գուցե փոխվել են, անունները, պատմական երկար ժամանակաշրջանում: Եվ մենք սա գիտակցում ենք, բայց մեր կյանքում էլ բան չի փոխվել, որովհետև այդ կուլտուրան մեր մոտ էլ չկա, այնտեղ էլ չկա: Եվ մեր մոտ չկա պատմական որոշակի ավանդույթի բերումով, իրենց մոտ էլ չկա պատմական որոշակի ավանդույթի բերումով:

Երբ գալիս է պահը, որ կա հնարավորություն կամ գուցե գիտակցություն, որ պետք է այլ պարադիգմով լուծել հարցերը, ուրիշ տրամաբանություն է առաջ գալիս մեր միջավայրում, դուք եկել եք մեզ հետ հարց լուծելո՞ւ, այդ դուք չէի՞ք, որ մեզ վրա Վաշինգտոն, Մոսկվա ու Բրյուսել էիք բերում երկար ժամանակ: Հիմա դե եկեք: Այսինքն՝ դուք խոսեցիք պարադիգմի մասին, մեր պարադիգմը Մոսկվայի ու Վաշինգտոնի արանքում չէ:

Բայց, մյուս կողմից, 21-րդ դարում և նույնիսկ 19-րդ դարում էլ հնարավոր չէր աշխարհաքաղաքական կենտրոնների շրջանցումով քաղաքականություն վարել, և խելամիտ էլ չէ ու պետք էլ չէ: Այստեղ խնդիրն այն է, որ հիմա մենք այդ անունը փորձում ենք փոխել, դեռևս անունը, որ մենք ասում ենք բալանսավորված և բալանսավորման քաղաքականություն պետք է վարենք: Եվ նաև մենք չենք ուզում, որ մեր այս նոր պարադիգմը, որը դեռևս տեսություն է, ուղիղ ասում եմ, որ գիտակցելով դեռևս չենք կարողանում իրագործել: Մեր պատճառով, որովհետև ուրիշ բան է՝ դու գիտես ի՞նչ է պետք անել, ուրիշ բան է, որ ավանդույթն այդպիսին չէ:

Բայց և մյուս կողմից այս քաղաքականությունը չպիտի ընկալվի որպես աշխարհաքաղաքական կենտրոնների արհամարհման կամ շրջանցման քաղաքականություն: Բայց մենք նաև փորձում ենք քայլեր անել: Այն, որ ես մասնակցեցի Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը` Հայաստանում և՛ դրական, և՛ բացասական արձագանքներ ունեցավ: Այդ դրական և բացասական արձագանքներն այս ողջ թնջուկի արտահայտումն են: Եվ խնդիրը հետևյալն է, թե ինչքանո՞վ այդ պարադիգմի մասին խոսելիս կրկին կլինենք ոչ թե մենախոսության, այլ համագործակցության ժանրում, որովհետև սա ոչ մեկի համար հեշտ չէ: Ընկալել և արձանագրել, որ այս տարածաշրջանում, օրինակ, այս քաղաքական քարտեզը պետք է հարյուրամյակներով շարունակի գոյություն ունենալ, ոմանք այս նախադասությունը ձևակերպում են հարցականով, ոմանք անկեղծ ուզում են գտնել հիմնավորումներ, որ այս քաղաքական քարտեզի գոյությունը կարող է բխել տարածաշրջանի բոլոր երկրների շահերից և չհակասել աշխարհաքաղաքական կենտրոնների շահերից: Ես, օրինակ, այս երկրորդ համոզմունքի կրողն եմ, բայց դա քիչ է:

Agence France-Presse Իրակլի Մետրեվելի - Դուք բավականին ուղիղ կերպով քննադատեցիք ՀԱՊԿ-ին։ Ինչ-որ մի օր այս կազմակերպությունը լքելու հեռանկար տեսնու՞մ եք։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Աշխարհում ոչ մի կազմակերպություն հավերժ չէ, և յուրաքանչյուր երկիր որոշում կայացնում է՝ ելնելով իր շահերից: Այստեղ խնդիրն ի՞նչ է, մենք այն խնդիրը, որ ունեցել ենք և ունենք ՀԱՊԿ-ի արդյունավետության ու պարտավորությունների կատարման ուղղությամբ, թափանցիկ այդ հարցերը քննարկում ենք մեր գործընկերների հետ: Բայց մեծ հաշվով, էլի պարադիգմի առումով, ես դրան հրապարակային մի քանի անգամ անդրադարձել եմ:

Իրականում հարցն այն չէ՝ Հայաստանը դո՞ւրս է գալիս կամ դուրս կգա՞ ՀԱՊԿ-ից, թե՝ չէ, իրականում հարցն այն է՝ ՀԱՊԿ-ը Հայաստանից դո՞ւրս է գալիս, թե՞ ոչ, որովհետև չթաքցնեմ, ուղիղ ասեմ՝ շատ փորձագետներ կան Հայաստանի Հանրապետությունում, անկախ փորձագետներ, որ ինձ պարբերաբար զեկույցներ են ուղարկում այն մասին, որ այս գործընթացներն ի ցույց են դնում, որ ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից:

Ավելին՝ կան շատ փորձագետներ, որոնց գնահատականն այն է, որ Ռուսաստանն է դուրս գալիս տարածաշրջանից: Դա, իհարկե, թվում է ֆանտաստիկայի ժանրից, բայց ցավոք մեր ժողովուրդն այդ պատմությունը տեսել է: Ի վերջո ինչի՞ հետևանք էր 1915թ. Հայոց ցեղասպանությունը, երբ կոնֆլիկտային իրավիճակի բերումով ներքին պրոբլեմների ծանրության ներքո Ռուսաստանն, ըստ էության, կոնֆլիկտային իրավիճակում գտնվող տարածաշրջանը ստիպված եղավ լքել: Եվ հայերը, որոնք հստակ ընտրություն էին կատարել՝ աշխարհաքաղաքական ընտրություն, մնացին երես առ երես, դեմ-դիմաց Թուրքիայի հետ: Բնականաբար, այդ վերլուծություններն ավելի ահագնացան, ավելի սրվեցին վերջերս Ռուսաստանում տեղի ունեցած բոլորիս հայտնի իրադարձությամբ, ճիշտ է մեկուկես օր տևեց այդ իրադարձությունը, բայց տասնյակ վերլուծական, փորձագիտական տեղեկանքներ եմ ստացել այդ մեկուկես օրվա ընթացքում, որ սա 1915թ. սցենարն է:

1915, 1917, 1918 թվականներ՝ անկայունություն Ռուսաստանում, Ռուսաստանի ստիպված հետքաշումը՝ դուրս գալ տարածաշրջանից և հայ ժողովրդի ցեղասպանության ենթարկվելը: Բայց հիմա ամբողջ խնդիրն այն է, որ 1915-ին հայ ժողովուրդը պետականություն չուներ, պետություն չուներ, որն ուներ պարտավորություն՝ ապահովելու սեփական ժողովրդի անվտանգությունը: Հիմա ունի պետություն և պետության քաղաքականությունը պիտի կառուցվի այս տրամաբանության մեջ, որովհետև հավանականությունը, որ մի օր մենք կտեսնենք, որ Իրանը կամ Թուրքիան այստեղից գնացել են, զրո է, չկա այդպիսի հավանականություն, բայց հավանականությունը, որ ցանկացած աշխարհաքաղաքական կենտրոն, որ այստեղ այս պահին ներկա է, առավոտյան արթնանանք ու տեսնենք այստեղ չէ, այդպիսի հավանականությունը բարձր է զրոյից: Ընդ որում, պարտադիր չէ ուզենալով, պարտադիր չէ չարամտորեն, պարտադիր չէ ուզելով վնասել, պարտադիր չէ չուզենալով կատարել սեփական պարտավորությունները որևէ մեկի, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ:

Եվ էլի եմ ասում, սա այսօրվա խնդիրը չէ, սա վերջին 10 տարվա խնդիրը չէ, վերջին 30 տարվա խնդիրը չէ: Սա վերջին 100 տարվա խնդիրն է, սա վերջին 150 տարվա խնդիրն է: Եվ այսօր մեր վիճակը շատ բարդ է, բայց ի տարբերություն 100 և մի քիչ ավելի տարի առաջվա, մենք այսօր ունենք պետություն, որը համարվում է ժողովրդավարական, որը համարվում է զարգացող և որը համարվում է բանակցությունների ունակ: Մենք ունենք շանս՝ հասկանալու այս ռիսկերը և կառավարելու, որը, սակայն, պետք է հասկանանք, հեշտ չէ:

Agence France-Presse Իրակլի Մետրեվելի - Միացյալ Նահանգները և Եվրոպան կասեցրել կամ սահմանափակել են մեքենաների վաճառքը Ռուսաստանին։ Հայաստանը դարձել է մեքենաների հիմնական վերաարտահանողը դեպի Ռուսաստան։ Ի՞նչ է անում Ձեր կառավարությունը երաշխավորելու համար, որ Հայաստանի տարածքը չի օգտագործվում Ռուսաստանի կողմից պատժամիջոցները շրջանցելու նպատակով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք պատժամիջոցների հարցով լիարժեք կապի մեջ ենք և համագործակցում ենք և՛ Եվրամիության հատուկ ներկայացուցչի, և՛ Միացյալ Նահանգների ներկայացուցչի հետ, որպեսզի կարողանանք դրսևորել միջազգային հանրության պատասխանատու ներկայացուցչի պահվածք: Եվ Ձեզ կարող է տարօրինակ հնչի, բայց մենք այս հարցում էլ թափանցիկ ենք: Մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, Ռուսաստանը մեր հիմնական առևտրային գործընկերն է, և բնականաբար, առաջին օրերից էլ հասկացել ենք, որ սանկցիաները, որոնք կիրառվում են Արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի նկատմամբ, որոշակի խնդիրներ են առաջացնելու, հասկացել ենք նաև, որ Ռուսաստանը նաև մեզնից որոշակի ակնկալիքներ է ունենալու, որպեսզի օգնենք այս բարդ տնտեսական միջավայրում, ինչքանով կարող ենք օգնել, որովհետև պատկերացրեք Հայաստանի ծավալները, Ռուսաստանի ծավալները:

Եվ հասկացել ենք նաև, որ Արևմուտքն էլ է ակնկալելու, որպեսզի իրենց աջակցենք՝ սանկցիաների ռեժիմը պահպանելու համար: Մենք մեր ռուսաստանցի գործընկերների հետ խոսելիս ասել ենք հետևյալը՝ մենք հասկանում ենք ձեր ակնկալիքը և պատրաստ ենք հասցեագրել ձեր ակնկալիքը, բայց մինչև այն կետը, երբ Հայաստանի համար կառաջանա սանկցիաների տակ հայտնվելու վտանգ, որովհետև եթե Ռուսաստանի նման անծայրածիր պետությունը կարող է իրեն թույլ տալ սանկցիայի տակ հայտնվել, Հայաստանն, առավել ևս այս ռազմաքաղաքական միջավայրում, չի կարող իրեն նման բան թույլ տալ: Եվ մենք այս նույն տեքստն ասել են նաև Արևմուտքին: Դա ապացուցվում է նրանով, որ ես սա ասում եմ տեսախցիկների առաջ:

Եվ մենք այս կանոնով աշխատում ենք: Իհարկե կան նաև ոչ անհայտ ուժեր, ովքեր անընդհատ եվրոպական և ամերիկյան մամուլում մեծ լոբբինգ են անում՝ ցույց տալու համար, որ Հայաստանը սև խորշ է այդ առումով, բայց մենք պաշտոնական մակարդակում այս պահի դրությամբ չունենք ոչ մի պահանջ Եվրամիության և ամերիկյան գործընկերներից, Ռուսաստանից էլ, որովհետև չենք ուզում խորամանկել մեր գործընկերների հետ, պարզ ասում ենք, և կարծում եմ, մեր դիրքորոշումը լեգիտիմ է:

Սա, իհարկե, չի նշանակում, որ ամեն ինչ իդեալական է: Նախ պետք է այդ էլ արձանագրեմ՝ սանկցիաների ռեժիմները շատ հաճախ փոփոխվում են: Եվ իրականում մասնավոր հատվածն է ապրանքներ տանող-բերողը: Մենք առավելագույնն անում ենք, որպեսզի ամեն ինչ լինի այն կանոնի շրջանակում, ինչ ես քիչ առաջ ասացի: Եվ իմ կարծիքով, ոչ թե իմ կարծիքով, այլ նաև մեր միջազգային գործընկերների կարծիքով էլ, մենք դա կարողանում ենք անել և շարունակելու ենք:

Agence France-Presse Իրակլի Մետրեվելի - Շնորհակալություն պարոն վարչապետ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել համերգին ներկա գտնվելու համար. Նիկոլ Փաշինյան ինչի՞ շնորհիվ է Հեզբոլլահը կարողանում զսպել Իսրայելի ներխուժումը Լիբանան․ Արմեն Այվազյան Վթար՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին, կա տուժած 94 տարեկանում մահացել է ԱՄՆ նախագահի նախկին թեկնածուն Ալբերտ Թադևոսյանը խոսել է բասկետբոլի հավաքականի Ավստրիայից կրած խոշոր հաշվով պարտության մասին«Փյունիկ»-«Նոա» հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով Թբիլիսիում կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխությանը նվիրված պաստառների վրա Հեծանիվը կամ մոպեդն առանց սաղավարտի կամ չկոճկված սաղավարտով վարելը կտուգանվի․ մի շարք նոր փոփոխություններ՝ նոյեմբերի 24-ից Իշխանազավթման պրոցեսը սկսվել է 2023 թվականից. ինչ իրավիճակ է Գյումրիում Միակ և անկրկնելի. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը՝ Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի քարտեզն է հրապարակել Թրամփի վարչակազմը Վուդրո Վիլսոնի ժամանակներից հետո կլինի ամենահայամետը. Ջոել Թենի Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքն ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով, փոխարենը ստանում ենք տկար և քայքայված պետություն. Հովհաննես Ավետիսյան Իրանը Ժնևում ծրագրում է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ․ Kyodo Կանանց երթի մասնակիցները ճամպրուկներ են լցրել Իվանիշվիլու նստավայրի մոտ Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելու Ջուր չի լինի նոյեմբերի՝ 25, 26 և 27-ին տասնյակ հասցեներում Դեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Սիմոնյանը Հայաստանի բասկետբոլի հավաքականը մեծ տարբերությամբ զիջեց Ավստրիային 1 մլրդ դրամ կհատկացվի Երևանի ու մարզերի թատրոնների, համերգային դահլիճների համար գույք, տեխնիկա գնելու նպատակով «Բերթ» փոթորկի առաջացրած ջրհեղեղների հետևանքով Ուելսում երեք մարդ է զոհվել Դեսպանը ասել է, թե ինչպես է Թուրքիան օգնել Ուկրաինային Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լռում, ախր ու՞մ համար եք ստեղծագործում, էսօրվա Հայաստանի՞. Լևոն Ջավախյան Էջմիածնի մայր տաճարում Կատարվեց քահանայական ձեռնադրություն Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ «Նիվա»-ով երիտասարդները չեն կարողացել փախչել. ավտոմեքենայում և դրսում հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոցներ Ֆրանսիայում Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 44,2 հազարըՎրաստանի խորհրդարանի մոտ պատրաստվում է ընդդիմության հանրահավաքի հարթակ Համացանցում ծաղրում են Փաշինյանին, Էրդողանին ու Ալիևին (տեսանյութ)Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան«Օրեշնիկ» հրթիռի արձակումը ժամանակին և արդյունավետ պատասխան էր. ՊեսկովԳազալցակայանում հոսանքահարված 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է Տրամպի վարչակազմը կլինի ամենահայամետը. Տրամպի երիտասարդ համակիրի նման պոռթկումները ինձ մոտ մտահոգություն են առաջացնում. Հակոբ ԲադալյանՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառմանԱվտոմեքենայի դուռը փակվել է, 1 տարեկան երեխան մնացել է ներսումԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին COP29-ի հաջող կազմակերպման համարԱպագան հասավ Գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ. Անուշ ՊողոսյանՍպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով. եղանակը կցրտի «Տրանսպորտի գինը մինչև 3 անգամ բարձրացնում են, ընդդիմադիրները մի թամամ ելույթ չունեն»․ Բորիս ՄուրազիՋո Բայդենն ի վիճակի է միջուկային պատերազմ սկսել մինչև Դոնալդ Թրամփի պաշտոնավարումը. ամերիկացի նախկին հետախույզԱռեղծվածային հրդեհ՝ Երևանում հայտնի Նոր Արեշի գարեջրատան սեփականատիրոջ ավտոտնակում․ 2 «Lexus»-ները վերածվել են մոխրակույտիԲախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյանը գրառմամբ հարցադրում է կատարելՀՀ ԶՈՒ սպառազինության ձեռքբերման մասին օտարերկրյա ԶԼՄ-ների հրապարակումները կեղծ ենԾեծկռտուք և կրակոցներ` Զորավար Անդրանիկի Բ2 հասցեում (տեսանյութ)Ոստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն էԸստ Զելենսկու խորհրդականի, Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունիՆոյեմբերի 24-ի աստղագուշակ
Ամենադիտված