ԵՄ-ում տարաձայնություններ են․ ինչ պահանջել Ռուսաստանից Իրանի պատերազմի գինը․ 2,8 միլիարդ բարելի մատակարարման կորուստ Տիգրան Ավինյանի ոտքի տակ որևէ մեկը չի փորում, Աննա Հակոբյանն իմ մոտ ընկերոջ քույրն է, մեր երկրի ղեկավարի կինն է. Ալեն Սիմոնյան Հարավային Կորեայի արտահանումը հատել է 1 տրիլիոն դոլարը Տակաիչի–Պուտին զրույց․ Տոկիոն բարձրացրել է ձերբակալության ու բիզնեսի հարցերը Սահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ. Փաշինյան ԱՄՆ-ի պարտքի նոր վերջնաժամկետը․ սահմանաչափը կարող է սպառվել փետրվարին Եվրոպան հավաքվում է Բեռլինում․ սեղանին Ուկրաինայի անվտանգությունն է Գրենլանդիայի շուրջ վճռորոշ քվեարկություն․ ինչ է ստանում ԱՄՆ-ը Երևանն ու Բաքուն պայմանավորվել են փոխանակվել «ճանապարհային քարտեզով»․ Ալեն Սիմոնյան Հայտնի են Հայաստանում ձմեռային զորակոչի ժամկետները Էր Ռիադում հրթիռային տագնապ․ բեկորները վնասներ են պատճառել 

Արցախում միջոցներ են ձեռնարկվում խոզերի աֆրիկական ժանտախտի տարածումը կանխարգելելու համար

Հասարակություն

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում հայտնաբերվել է աֆրիկական ժանտախտի 2 օջախ:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Արցախի գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Ռադիկ Գևորգյանը՝ մանրամասնելով, որ ներկա պահի դրությամբ հայտնաբերված և անարյուն եղանակով ոչնչացված է 55 գլուխ խոզ՝ մոտավորապես 2900 կգ կենդանի քաշով:

«Բոլոր համայնքային անասնաբույժները իրազեկված են խնդրի մասին և աչալրջորեն հետևում են, որ հիվանդության ի հայտ գալու դեպքում կանխեն դրա հետագա տարածումը»,-շեշտեց Գևորգյանը:

Անդրադառնալով վարակի առաջացման պատճառներին նա նշեց, որ խոզերի աֆրիկական ժանտախտը բարձր կոնտագյոզ (հպավարակ) վիրուսային հիվանդություն է, որը մարդուն չի փոխանցվում, իսկ կենդանիներին կարող է փոխանցվել ախտոտված կերի կլանմամբ, այնպես էլ հարուցիչով վարակված տզերի խայթոցների, վարակված խոզերի հետ ուղիղ անմիջական շփմամբ, խայթող ճանճերի, վարակված խոզերի հյուսվածքներով, արյան, մեզի, կղանքի ինչպես նաև արյունով ախտոտված իրերի (կոշիկ, հագուստ, սարքավորումներ, փոխադրամիջոցներ, ցամքար, կեր) միջոցով: Մեր զրուցակցի խոսքով՝ հիվանդության տարածումը կանխելու համար կատարվում է հանրության իրազեկում մասնագետների կողմից, սահմանափակվում է խոզերի տեղաշարժը, իսկ անասնատերերը պետք է խուսափեն խոզերը բաց պահվածքով պահելուց՝ աղբի և թափառող ու վայրի խոզերի հետ շփումից:

«Հիմնական պայքարի միջոցներն են՝ վարակված տարածքներում շարժի սահմանափակում, ինտենսիվ վերահսկողություն, վարակված կենդանիների հայտնաբերում, ապա բոլոր վարակված և կասկածելի խոզերի մեկուսացում և սպանդ: Վարակված կամ կասկածելի կենդանիների սպանդն իրականացվում է անարյուն եղանակով՝ դիակիզում և թաղում, այնուհետև վարակված և հարակից տարածքներում կատարվում է պարբերաբար ախտահանություն և ախտահանման պատնեշների տեղադրում»,-ներկայացրեց վարչության պետը՝ ավելացնելով, որ շրջափակումը որոշակի խոչընդոտներ է հարուցում պայքարի աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար, քանի որ անհրաժեշտ միջոցների, նյութերի սղություն կա:

Բացի այդ, առավել ակտիվ շրջայցեր ու վերահսկողություն իրականացնելու համար խնդիր է առաջացնում տրանսպորտային վառելիքի պակասը:

Խոսելով վարակված կենդանու մսի մուտքը շուկա կանխարգելելու մասին՝ Գևորգյանը հավաստիացրեց, որ իրացման կետերում նման մսի վաճառքի հավանականությունը նվազագույն է, քանի որ դրա հետ պետք է լինի անասնաբուժական տեղեկանք,որը տրամադրվում է անասնաբույժի կողմից նախասպանդային և հետսպանդային զննությունից հետո: «Հիվանդության կասկածի դեպքում միսն ուղարկվում է «Հանրապետական անասնաբուժական և սննդամթերքի փորձաքննությունների լաբորատորիա» ՊՈԱԿ, որտեղ և տրվում է վերջնական պատասխան պիտանելիության վերաբերյալ»,-հավելեց անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետը՝ ընդգծելով, որ անասնաբուժական սպասարկման կայաններն իրենց կանխարգելիչ միջոցառումներով և վերահսկողությամբ անում են առավելագույնը՝ հնարավորինս առողջ և անվտանգ մսամթերք սպառողին հասցնելու ուղղությամբ, բայց ստեղծված իրավիճակում շատ կարևոր է նաև գնորդների պահանջատիրությունը՝ մսի առողջության մասին վկայող փաստաթղթի առկայության նկատմամբ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ-ում տարաձայնություններ են․ ինչ պահանջել ՌուսաստանիցԻրանի պատերազմի գինը․ 2,8 միլիարդ բարելի մատակարարման կորուստՏիգրան Ավինյանի ոտքի տակ որևէ մեկը չի փորում, Աննա Հակոբյանն իմ մոտ ընկերոջ քույրն է, մեր երկրի ղեկավարի կինն է. Ալեն ՍիմոնյանՀարավային Կորեայի արտահանումը հատել է 1 տրիլիոն դոլարըՏակաիչի–Պուտին զրույց․ Տոկիոն բարձրացրել է ձերբակալության ու բիզնեսի հարցերըՍահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ. ՓաշինյանԱՄՆ-ի պարտքի նոր վերջնաժամկետը․ սահմանաչափը կարող է սպառվել փետրվարինԵվրոպան հավաքվում է Բեռլինում․ սեղանին Ուկրաինայի անվտանգությունն էԳրենլանդիայի շուրջ վճռորոշ քվեարկություն․ ինչ է ստանում ԱՄՆ-ըԱՄՆ-ն ու Վենեսուելան վերականգնում են պաշտպանական համագործակցությունը․ նոր համաձայնագիրԵրևանն ու Բաքուն պայմանավորվել են փոխանակվել «ճանապարհային քարտեզով»․ Ալեն ՍիմոնյանՄոսկվան, Պեկինն ու Թեհրանը պայման են առաջադրել․ ի՞նչ են պահանջում ՄԱԳԱՏԷ-իցՀայտնի են Հայաստանում ձմեռային զորակոչի ժամկետներըԷր Ռիադում հրթիռային տագնապ․ բեկորները վնասներ են պատճառելԻսրայելը նոր գործողություն է սկսել Գազայում․ թիրախում ստորգետնյա թունելն էՀութիները հայտարարել են Ռիադի օդանավակայանի և ֆինանսական կենտրոնի հրթիռակոծման մասին Հայաստան-Ադրբեջան գործակցությունը անհայտ կորածների խնդրի լուծման ամենաարդյունավետ մեխանիզմն է. ՓաշինյանՊուտին-Թրամփ հանդիպումն ավարտվել է մեկ ժամից էլ շուտՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՏարածաշրջանում թշնամի չունենք, ամենամեծ թշնամին ներսի գործակալներն են․ ՍիմոնյանԻ՞նչ եղանակ է սպասվումՎթարների պատճառով մի քանի հասցենրում ջուր չի լինիԿարևոր լուր՝ թոշակառուների համարՊուտինը հայտնել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան հացահատիկի և պարարտանյութի խոշոր մատակարարումների մասինՊուտինը պատրաստ է գործընկերներին տրամադրել թվային և ԱԲ տեխնոլոգիաներՓաշինյան. Անհայտ կորածների հարցի ամենաարդյունավետ լուծումը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն էՌուսական ուժերը հայտնել են Խարկովի և Սումիի մարզերում նոր հարվածների մասինԱլեն Սիմոնյանը դեկտեմբերին Ադրբեջան է մեկնելու, հանդիպելու է ՀաջիևինՌուսական ՀՕՊ-ը հայտնել է սահմանամերձ շրջաններ ուղղված շուրջ 20 ԱԹՍ-ի խոցման մասինԸնդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումըԲուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». ՓաշինյանԻնչու Պապոյանը Մոսկվա չգնաց Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիսԻնչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախըԵրազ է տեսել ու սպանել մարդուն Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռըՄոսկվան արմատական է տրամադրված Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվիԾովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգըԿայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններըՊայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին«Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներինՊուտինի առաջարկը․ դաշինքի վերադարձ 1997 թվականի դիրքերին՝ Կալինինգրադում զորքերի կրճատման դիմացՆեթանյահուի դաշինքը պարտվել է․ Քնեսեթի նոր խոսնակը ընդդիմադիր Մատան Կահանան էԼեհական մամուլ․ Ռուսաստանը բազմաթիվ զոհերով սադրանք էր ծրագրում՝ մեղքը գցելով Ուկրաինայի վրաՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հիմնական թեմաները հայտնի ենԽաբարովսկում Ուկրաինայի հետախուզության հետ կապի կասկածանքով երկու անձ է ձերբակալվելՌուսաստանը վետո է դրել, ՄԱԿ-ի առաքելությունը հեռանում է․ ԱՄՆ-ն նոր քայլեր է քննարկում Մարոկկոյում«Համառ էր և ոչ այնքան շնորհակալ»․ Բայդենը բացահայտել է Զելենսկու հետ լարված հարաբերություններըՆիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջին
Ամենադիտված