Դատարանը մերժեց Երեմ Սարգսյանին Ծառուկյանի գործով դատաքննությունից հեռացնելու դատախազության միջնորդությունը Ուղիղ. COP17. ՄԱԿ գլխավոր քարտուղարի և ՇՄ նախարարի ասուլիսը Հայաստանն ու Ռուսաստանը երկաթուղիների կոնցեսիայի հարցով համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն Կաթողիկոսի եղբոր համար մեղադրողը պահանջում է 3 տարի 6 ամիս, եղբորորդու համար՝ 7 տարի 6 ամիս ազատազրկում Լավրով․ «Մոսկվան TRIPP երթուղուն մասնակցելու վերաբերյալ որևէ դիմում չի ստացել» «Երևան Մարաթոնի» պատճառով հոկտեմբերի 17-18-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն․ ամբողջական ցանկը Լալիբելա․ ժայռի մեջ քանդակված քաղաքը Կառավարությունը երկարաձգել է արտահանման սուբսիդիաները․ ԵԱՏՄ երկրներ գինի և կոնյակ արտահանելու աջակցությունը կկրճատվի Միրզոյան․ խաղաղության հաստատմամբ փոխվել են ԵԱՀԿ-ի նկատմամբ Հայաստանի ակնկալիքները Փաշինյանը չի բացառում երկաթուղու ռուսական կոնցեսիայի կառավարման ձևաչափի փոփոխությունը Լավրովն առաջարկել է «3+3» ձևաչափի հաջորդ հանդիպումներն անցկացնել Երևանում և Բաքվում Վերացվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը․ ՍԱՏՄ 

Կարգախոսների երկիր Հայաստան. «սենտիմենտալ» խոստումներից մինչև հրամաններ՝ երևանցիներին

Վերլուծական

Այսօրվանից մեկնարկում է Երևանի ավագանու ընտրությունների նախորդող քարոզարշավը և մասնակից կուսակցությունները ակտիվորեն մտել են՝ երևանցիների սիրտը շահելու համար մղվող մրցապայքարի մեջ: Քանի դեռ ամբողջական ներկայացված չեն քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերը, աչքի տակով ենք անցկացրել վերջիններիս կարգախոսները: Ասել, որ դրանք «շեդեվրալ» են, նշանակում է ոչինչ չասել:

Դիցուք՝ «Դու կարող ես» կարգախոսով սեպտեմբերի 17-ի ընտրությունների  կմասնակցի նաև «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը: Այս քաղաքական ուժը ձևավորվել է 2016-ին և դրանից հետո գրեթե ոչնչով աչքի չի ընկել: Թերևս դրանով է պայմանավորված կարգախոսի ընտրությունը, որով պատասխանատվությունը դրվում է երևանցիների վրա՝  «Դու կարող ես» և ոչ թե «Մենք կարող ենք», քանի որ կարողությունների ցուցադրմանը այսքան տարի դեռ գործը չի հասել: 

«Հանրապետություն» կուսակցությունը  որոշել է ներկայանալ «Իմ Երևանն ես...» կարգախոսով: Փաստենք, որ չնայած այն հանգամանքին, որ ավագանիում «Լույս» դաշինքի կազմում հայտնված «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Անի Խաչատրյանը բավական ակտիվ է քննադատում քաղաքային իշխանություններին, կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Արտակ Զեյնալյանը մինչ այս վերջին անգամ հանրային դաշտում էր հայտնվել՝ արդարադատության նախարարի պաշտոնին հրաժեշտ տալու օրը, դրանից հետո՝ կորելով «ռադարներից»:

«Ապրելու երկիր» կուսակցությունը էլ ավելի հեռուն է գնացել՝ իր առջև կայսերական նպատակներ դնելով։ Նրանք ոչ ավել, ոչ պակաս որոշել են փոխել ապագան: Կարելի է մտածել, որ կուսակցության նախընտրական ցուցակի առաջին երկու համարները, համատեղության կարգով Նիկոլ Փաշինյանի կաբինետի նախկին երկու անդամները՝ Մանե Թանդիլյանն ու Մեսրոպ Առաքելյանը, ներկայումս արձանագրվող բազմաթիվ բացասական երևույթները փոխելու, մարտահրավերներին լուծումներ գտնելու հարցը «հորով-մորով» են արել և արդեն իսկ որոշել են անցում կատարել ապագային...

Նորայր Նորիկյանի ղեկավարած «Արդար Հայաստան» կուսակցությունը այս ընտրություններին հանդես է գալու՝ «Վստահիր, հավատա, փոխելու ենք...» կարգախոսով:   Վերջին խորհրդարանական ընտրություններին այս ուժը մասնակցում էր «Վեր կաց, Հայաստան» կարգախոսով: Ինչպես տեսնում ենք՝ արվել են որոշակի վերլուծություններ և պարզ է դարձել, որ Հայաստանի չվերկենալու պատճառը հենց հավատի և վստահության բացակայությունն է քաղաքական դաշտի խաղացողների հանդեպ:

«Լուսավոր Հայաստան»–ը, որի նախընտրական ցուցակը գլխավորում է Դավիթ Խաժակյանը, հանդես է գալիս միանգամից երկու՝ «Առաջ, նոր շնչով» և «Միացի՛ր առաջարկներիս» կարգախոսով:  Համաձայնեք, հրամայական տոնն ակնհայտ է։ Ընդ որում, քաղաքացիներին հրամաններ արձակելը, կարծես թե, դարձել է Էդմոն Մարուքյանի ղեկավարած կուսակցության այցեքարտը: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին էլ վերջիններս մասնակցում էին  «Կա՛ այլընտրանք, քվեարկի՛ր» կարգախոսով:

Հայկ Մարությանին քաղաքապետի թեկնածու առաջադրած Ազգային առաջընթաց կուսակցությունը հանդես է եկել ՝ «Նոր իրավիճակ, նոր լուծումներ» կարգախոսով: Մինչ այս պահը, սակայն, կուսակցությունը նոր իրավիճակին համարժեք նոր լուծումներ չի առաջարկել հանրությանը, սակայն Երևանցիների հույսերը արդարացնելու ժամանակ դեռևս ունեն, հատկապես, որ ըստ վերջին սոցհարցումների՝ Հայկ Մարությանը երկրորդն է մրցապայքարում: Տարատեսակ քաղաքական ինտրիգների և խաղերի մեջ չթաթախված կուսակցությամբ առաջադրվելն էլ, իհարկե, աշխատելու է հենց Մարությանի օգտին:

«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը առաջ է քաշել՝ «Միացիր, որ փոխենք» կարգախոսը: Այս ուժը ձևավորվել է վերջերս՝ «Հայաստան» դաշինքից փաստացի հեռացած Անդրանիկ Թևանյանի կողմից և հանդես  է գալիս ընդգծված ռադիկալ ընդդիմադիր դիրքերից՝ Երևանում իշխանափոխությունը դիտարկելով Հայաստանում համալիր իշխանափոխություն իրականացնելու համար անհրաժեշտ քայլ: Այս ուժի ստացած ձայներից պարզ կդառնա, թե որքան  է կազմում Երևանում ռադիկալ ընդդիմադիր տրամադրություններ ունեցող մարդկանց թիվը, որոնք պատրաստ են իրենց ձայնը տալ հենց այս քաղաքական ուժին, որը փաստացի որևէ կապ չունի «Հայաստան» դաշինքի հետ:

Հաղթանակ կուսակցությունը՝ «Մարդամոտ քաղաք» կարգախոսը: Կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը, ով պաշտոնին հրաժեշտ տալուց հետո էլ բավական ակտիվ էր հանրային դաշտում և պարբերաբար հանդես էր գալիս Երևանի խնդիրների լուծման առաջարկներ ներկայացնելով:

Եվ վերջում՝ թերևս ամենաքննարկված և քննադատված կագախոսը: Այսօրվանից  սոցիալական ցանցերը ողողվել են ՔՊ-ական իրական ու կեղծ  պրոպագանդիստների՝ Տիգրան Ավինյանի նախընտրական քարոզչապաստառը տարածող գրառումներով: Այդ պաստառում ուշադրություն է գրավում ոչ միայն  և ոչ այնքան Տիգրան Ավինյանին՝ գործնական ու վճռական տեսքով կանգնեցրած ու լուսանկարած լուսանկարիչների աշխատանքի տապալումը, որքան նրա նախընտրական կարգախոսը՝ «Ասե՛ք, կանե՛նք»: ՔՊ-ում, կարծես թե, մոռացել են, որ 2018 թվականից ի վեր մշտապես արել են հակառակը այն ամենի, ինչ իրենց ասել է հանրությունը: Օրինակ՝ նրանց ձայն են տվել Հայաստանի և Արցախի անվտանգային խնդիրները լուծելու համար, իսկ իրենց բերել են պատերազմ, կապիտուլյացիա և առաջնագիծ դարձած Վերին Շորժա ու Կապան: Նրանց ասել են կառուցել մետրոյի կայարան, լուծել աղբահանության խնդիրը՝ նրանք վերցրել են վարկեր, ավելացրել ՀՀ պետական պարտքը և մինչ օրս էլ հասարակությանը «կուտ» են տալիս և «էսօր-էգուց» անում: Նրանց ասել էին ներդրումներ բերել, բայց կապիտալ է, որ փախնում է Հայաստանից:

Այս շարքը կարելի է անվերջ շարունակել, սակայն ավելի լավ է նրանց ոչինչ չասենք, որպեսզի ոչինչ էլ չանեն: Եվ ավելի տրամաբանական կլիներ, որպեսզի ՔՊ-ն հանդես գար ոչ թե այս, այլ «Չասեիք՝ չանեինք» կարգախոսով: Ընդհանրապես, ՔՊ վարած քաղաքականությունից տպավորություն է ստեղծվում, որ այս կարգախոսը ուղղված է ոչ այնքան երևանցի ընտրողներին, որքան հարևան երկրի բարձրաստիճան պաշտոնյաներին: Նման կարգախոսով Բաքվում ջախջախիչ հաղթանակն ապահովված կլիներ:

Ընտրություններին մասնակից մյուս կուսակցությունները դեռևս իրենց նախընտրական կարգախոսները չեն ներկայացրել, դրանց կանդրադառնանք հրապարակվելուն պես: Արդարություն, վստահություն, ազատություն, խաղաղություն․ մեր կուսակցություններն ավելին չեն կարողացել առաջարկել իրենց ընտրազանգվածին, քան «սենտիմենտալ» խոստումներով կարգախոսները։ Կարգախոսները չափանիշ են և այս դեպքում այդ չափանիշները խոսում են հայ քաղաքական մտքի կրեատիվության ակնհայտ ճգնաժամի մասին:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ում մարդկանց խրախուսվում է «լիբերալ» սրճարաններում վճարել Թրամփի պատկերով մետաղադրամներովԴատարանը մերժեց Երեմ Սարգսյանին Ծառուկյանի գործով դատաքննությունից հեռացնելու դատախազության միջնորդությունըHaber7. Ֆիդանը լքել է CICA-ի նիստը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակՈւղիղ. COP17. ՄԱԿ գլխավոր քարտուղարի և ՇՄ նախարարի ասուլիսըՆեթանյահուն ծանոթացել է Հորդանանի հետ սահմանին կառուցվող արգելապատնեշի աշխատանքներինՀայաստանն ու Ռուսաստանը երկաթուղիների կոնցեսիայի հարցով համատեղ աշխատանքային խումբ կստեղծենԿաթողիկոսի եղբոր համար մեղադրողը պահանջում է 3 տարի 6 ամիս, եղբորորդու համար՝ 7 տարի 6 ամիս ազատազրկումԵՄ գագաթնաժողովը, որը պետք է տեղի ուենար Ռիադում, հետաձգվել է հութիների հարձակումների և օդանավակայանի փակման պատճառովԻսպանիայի վարչապետը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը ԵՄ-ին արդեն արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրոԼավրով․ «Մոսկվան TRIPP երթուղուն մասնակցելու վերաբերյալ որևէ դիմում չի ստացել»CNA. Ալբանիայում ցուցարարների և ոստիկանության բախումներ են տեղի ունենումWSJ. ԱՄՆ-ն սեպտեմբերից ի վեր վեց անգամ խնդրել է Ուկրաինային դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըԼուկաշենկոն ճապոնական հորթ է նվեր ստացել «Երևան Մարաթոնի» պատճառով հոկտեմբերի 17-18-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն․ ամբողջական ցանկը Լալիբելա․ ժայռի մեջ քանդակված քաղաքըԿառավարությունը երկարաձգել է արտահանման սուբսիդիաները․ ԵԱՏՄ երկրներ գինի և կոնյակ արտահանելու աջակցությունը կկրճատվիՄիրզոյան․ խաղաղության հաստատմամբ փոխվել են ԵԱՀԿ-ի նկատմամբ Հայաստանի ակնկալիքներըՓաշինյանը չի բացառում երկաթուղու ռուսական կոնցեսիայի կառավարման ձևաչափի փոփոխությունըԼավրովն առաջարկել է «3+3» ձևաչափի հաջորդ հանդիպումներն անցկացնել Երևանում և ԲաքվումՎերացվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը․ ՍԱՏՄԻշխան Սաղաթելյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության ներկայացուցչի հետՔննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցերԻրանի պատվիրակությունը լքել է դահլիճը CICA գագաթնաժողովում Իսրայելի նախագահի ելույթի ժամանակԱրտաշատում «Nissan»-ի գազի բալոնն է պայթել․ երկու տուժած կա․ մանրամասներ ՀՀ-ում ոչ ռազմավարական կետեր չկան․ էդ ի՞նչ խոսույթա՝ Տիգրանաշենը կապումա հարավը մյուս տարածքներին. ՓաշինյանՄԻՊ հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին կաշխատի հեռավարԿալասն ասել է, որ ԵՄ առաջնորդները չափազանց զբաղված են Վրաստանի վերաբերյալ քննարկումներ անցկացնելու համար Փաշինյան․ երեք ամսից պարզ կլինի՝ Ռուսաստանը պատրա՞ստ է ներդրումներ անել երկաթուղու ոլորտումՀրդեհ՝ Արտաշատի ԲԿ-ի մոտ․ մեքենան բռնկվել է․ վարորդն ու ուղևորը այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Որքանո՞վ է տրամաբանական, որ գերիների մասով 1000 նամակ են տալիս Կառավարությանը՝ ասում են տար.ՓաշինյանԱնկլավների փոխանակում․ Միրզոյանը հաստատեց, Մասկը դեմ է Starlink-ով հարվածներինԻնչպե՞ս են մարդիկ ընդունել Ֆրունզիկ Մկրտչյանի արձանըՄինչև 2031-ը՝ խաղաղությո՞ւն․ անկլավների փոխանակո՞ւմ և Թուրքիայի հետ սահմանի բացո՞ւմՓաշինյան․ հայկական արտադրանքը աստիճանաբար մուտք է գործում եվրոպական շուկաՍիսիանում 13-ամյա դստեր նկատմամբ սեռական բռնություն գործադրելու կասկածանքով տղամարդ է ձերբակալվելԱլիև․ «Բաքուն գրավելու մասին սպառնացողներն այսօր ադրբեջանական բանտերում են»Փաշինյան․ «Ասել եմ՝ Բելառուս չենք գնալու, չենք գնացել» Անձամբ եմ հորդորել գնան ու քանդեն բուդկաները՝ տարածքը վերադարձնեն. Նիկոլ Փաշինյան Ես սրտի օլիգարխ չունեմ, բա ուր ա՞ իմ միլիոնները, սրանից հետո դատի եմ տալու. Փաշինյան Փաշինյանը՝ COP17-ին Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցության մասին․ ինչ է հայտնի այս պահին Կանխավարկած և պլաններ այս պահին չունենք. Փաշինյանը՝ նախարարությունների ստեղծման կամ վերացման մասին Փաշինյան․ պետք է լուծում գտնել, որ սահմանին անկլավներ և էքսկլավներ չլինեն Քանի՞ անվճար խորհրդատվություն և այց է նախատեսված ապահովագրությամբ․ հարց՝ Ավանեսյանին Շաքիում վիրավորում ստացած կնոջ բուժման ծախսերը հոգում են մասնավոր միջոցներո՞վ․ Ավանեսյանի անդրադարձը Ծավի ջրի փորձաքննության արդյունքները կամփոփվեն առաջիկայում․ Ավանեսյան 2018 թվականից գիտության ֆինանսավորումն ավելացել է 2,8 անգամ՝ գրեթե եռապատկվել է. Փաշինյան Առաջնահերթությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումն է. ՓաշինյանՓաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել ․ Տիրադավների թիմը պառակտվել էՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱռավել ակտիվ ենք գործելու Հայաստանում ազատազրկված քաղբանտարկյալներին և պարոն Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Ամենադիտված