Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել Կարապետյան ԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասին Patriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլար Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. Չալաբյան Եվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձը Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ 4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքը Ֆրանսիայում գործադուլ է․ արհմիությունները մեծացնում են ճնշումը կառավարության վրա «Փելիկանսը» հաղթել է «Ուորիորզին»․ Ֆիրսը գրանցել է իր առաջին տրիպլ-դաբլը Կանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն են «Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա Հակոբյանին Մեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն է 

Տիգրան Ավինյանը չի թաքցնում իր մեծամիտ և անհարգալից վերաբերմունքը երևանցիների հանդեպ (տեսանյութեր)

Վերլուծական
Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը նոր թափ է հավաքում, թեկնածուներն էլ շարունակում են իրենց հանդիպումները տարբեր վարչական շրջանների բնակիչների հետ։ Եվ որքան էլ որոշ թեկնածուներ այս ընթացքում ջանք ու եռանդ չեն խնայում ցույց տալու համար, որ իրենք ժողովրդի ծոցից ելած են ու մեկն են այդ շարքային քաղաքացիներից` մատրիցան, ինչպես ասում են, մեկ-մեկ խափանվում է։ Դիցուք` ՔՊ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը,  ինչպես երևում է,  այնքան էր նյարդայնացել իրեն ու իր թիմին ուղղված քննադատությունից, որ անգամ տարրական էթիկայի կանոնների վրա է աչք փակում և տարեց քաղաքացու հետ շփվում բացարձակապես անընդունելի բառամթերքով:
 
 
Ավինյանը, ի դեպ, պատեհ և անպատեհ առիթները օգտագործում է հայտարարելու համար, որ ինքը «երևանցի» կամ «թաղի» տղա է, «դալաններում ծեծ է կերել»: Հետաքրքիր է` իսկ նրա թաղում կամ դալաններում նրան չեն բացատրե՞լ, որ տարիքով անձանց հետ խոսելուց պետք է հավուր պատշաճի բառամթերք օգտագործել և հարգանք դրսևորել։ Կամ ինչո՞ւ է Տիգրան Ավինյանն այդքան վրդովվում, մի դեպքում, երբ հենց իրենց թիմն է մշտապես հայտարարում, որ այսօր Հայաստանում յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր քննադատական խոսքը հնչեցնել։ Քաղաքացին, կարծես, հենց դրանով էլ զբաղված էր: Իսկ կայացած քաղաքական գործիչներին էլ բնորոշ է ոչ թե քաղաքացիների վրա մուննաթ գալն ու ձեռով-ոտքով խոսելը, այլ քննադատությունը լսելը և սեփական դիրքորոշումը հիմնավորելը։ Մնացածը սովորական տղայություն է և նման վարքագծով քաղաքացիների հարգանքն, անշուշտ, չես շահի:
 
Կամ ինչպես կարելի է բացատրել Ավինյանի մուննաթը և գողական բառապաշարը ահա այս տեսանյութում։
 
 
Ամիսներ առաջ էլ Ավինյանը «արա»-յով էր խոսում իրեն ազդանշան տված վարորդի և վերջինիս հետ ռազբորկայի նետված կենտրոնի թաղապետ Սամվել Ղուկասյանի հետ:
 
 
Ավինյանի և քաղաքացիների միջև նմանատիպ մի դրվագ էլ գրանցվել էր ամիսներ առաջ: 
 
 
Եթե Ավինյանը թեկնածուի կարգավիճակով է այդպես շփվում քաղաքացիների և ենթակաների հետ, ապա ինչի՞ սպասել, եթե վերջինս ընտրվի քաղաքապետ։ Հեղափոխության օրերին ՔՊ-ականները և նույն Տիգրան Ավինյանը ամբիոնից հայտարարում էին, որ ժողովրդի ծոցից են դուրս եկել և եկել են այդ ժողովրդին ծառայելու։ Ժողովրդին ծառայելու գաղափարն ընդհանրապես անկյունաքարային է այս նախընտրական շրջափուլում՝ ասեք՝ կանենք:  Հինգ տարի անց նայելով Ավինյանի և նրա մի շարք թիմակիցների վարքագծին՝ հասկանում ես, որ վերջիններս բացահայտ են սկսել իրենց վեր դասել «հպարտ քաղաքացիներից», ժողովրդի լեզվով ասած՝ արխային են ընկել, ինչի արդյունքում էլ տերն ու ծառան տեղերով փոխվել են։ Քաղաքացիների հետ անհարգալից վերաբերմունքը, գոռոզությունը, ինքնահավանությունը և մեծամտությունը, կարծես թե, սովորական երևույթ են դարձել այն պաշտոնյաների համար, ովքեր մոռացել են, որ այդքան բաղձալի պաշտոնների են հասել միայն ու միայն ժողովրդի շնորհիվ:
 
Ինչի՞ արդյունք է սա՝  կայացվածության հետ որոշակի խնդիրներ ունենալու, ինքնահաստատման անհագուրդ փորձերի, թե իշխանության համը զգալու՝ դժվար է ասել: Ի դեպ, չնայած Ավինյանը իշխող կուսակցության քաղաքապետի թեկնածուն է, բայց նույն կուսակցությունում Փաշինյանի մտերիմներից շատերն առանձնապես համակրանք չեն տածում նրա հանդեպ, համարում են մեծամիտ ու «փակ» անձնավորություն, ում գոռոզությունը չափ ու սահման չի ճանաչում։ Թերևս վերը նշվածը վկայում է այն մասին, որ Ավինյանի թիմակիցները ճշմարտությունից այնքան էլ հեռու չեն...
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել ԿարապետյանԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասինPatriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլարԼավրովը նշել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը օգտակար կլինի Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. ՉալաբյանԵվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձըԵրեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքըԿալիֆոռնիան դատական ​​հայց է ներկայացրել OpenAI-ի դեմ՝ հանրային անվտանգությանը սպառնալու համարՖրանսիայում գործադուլ է․ արհմիությունները մեծացնում են ճնշումը կառավարության վրա«Փելիկանսը» հաղթել է «Ուորիորզին»․ Ֆիրսը գրանցել է իր առաջին տրիպլ-դաբլըՆոյեմբերի սկզբին Պակիստանում ձերբակալվել է 796 աֆղան քաղաքացիԿանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն ենՌամաֆոսան կոչ է արել Մասկին հավատարիմ մնալ Հարավային Աֆրիկային «Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա ՀակոբյանինՄեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն էԲելգիան հայտարարել է Ռուսաստանի հետ հակամարտության նախապատրաստման մասին69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարինՕմանը և Իրանը քննարկել են ծովային ուղիների անվտանգությունը Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. ՌուբինյանՎերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը»Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում ենPolitico. Կալասի բանակցություններից բացառումը արտացոլում է ԵՄ-ի ներսում ազդեցության ոլորտների շուրջ վեճըՊլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել էՎրաստանում ավարտվել է դեպի Ռուսաստանի սահման տանող կամրջի շինարարությունըԱրզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջՄիզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով«Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկումՌուբիոն բանակցություններ է վարել Բահրեյնի արտաքին գործերի նախարարի հետ՝ երկրի վրա Իրանի կողմից հասցված հարվածից հետոԵրկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Թրամփի նոր քայլը, Իրանի սպառնալիքն ու ՈւկրաինանՍեմագլուտիդը փորձարկվել է 6–11 տարեկանների մոտ․ ի՞նչ են ցույց տվել արդյունքներըՇվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը Միրզոյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը անդրադարձել են Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցությանը և դրա շարունակականությանըԿրծքագեղձի քաղցկեղ․ ԱՄՆ-ում նոր դեղային համակցություն է հաստատվելԱՄՆ-ը հայտարարել է Թրամփի վարչակազմի օրոք ավելի քան 2000 ահաբեկչի ձերբակալման մասին Մենք Սահմանադրության հարցը ժողովրդի հետ կորոշենք՝ առանց ընդդիմության.ԲադալյանՈՒղիղ․ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱդրբեջանցի զինծառայողը Անիի ուղղությամբ 6 կրակոց է արձակել․ գործը դատարանում էԱրհեստական եղջերաթաղանթ․ նոր հույս՝ տեսողությունը վերականգնելու համարԱՄՆ տրանսպորտի նախարարությունը պարզել է օդային երթևեկության խափանման հավանական պատճառը Լը Պենի առաջարկը բախում է առաջացրել Ֆրանսիայի նախագահական բանավեճում Այսօր բանտերը լցված են քաղաքական հալածանքի ենթարկվող մեր քաղաքացիներով». Լիլիթ ԳալստյանՖիդան. Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիրը նաև խաղաղություն է նախատեսում ՌԴ-ի և Եվրոպայի միջև Ինքնավար զենքերի շուրջ բանակցությունները Ժնևում փակուղի են մտելՌուսաստանը ենթարկվել է 1441 ԱԹՍ-ի զանգվածային հարձակման, 800-ը՝ Մոսկվայի ուղղությամբՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումների նախապատրաստական ​​աշխատանքների մասին
Ամենադիտված