Ի՞նչ հագնել 2027 թվականի Նոր տարում. ի՞նչը կհավանի տարվա տանտիրուհին՝ Կարմիր Կրակե Այծը Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր Կյանքից հեռացել է Տիգրան Մկրտչյանը Սրտաբանը ներկայացրել է արյան ճնշումը իջեցնող 10 լավագույն սննդամթերքները Բժիշկը նախազգուշացնում է լույսը միացրած քնելու վտանգների մասին Հայաստանը մտադիր է Չեխիայից ռազմական ինքնաթիռներ գնել. Praise the Steph Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից Հակառակ դեպքում մենք էլ ստիպված կլինենք պատասխանել․ Պուտին Սարո Թովմասյանի մայրը հիվանդանոցում է․ երգիչը լուսանկար է հրապարակել Պարենի համաշխարհային գները հասել են 2022 թվականի վերջից ի վեր առավելագույնին Պայթյուն ռազմաբազայում․ արտակարգ իրավիճակ Շվեդիայում Սպառնալիքները չեն նվազում․ Պուտինը զգուշացրել է 

Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի տապալված կադրերը

Վերլուծական

Վերջին մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ, ի թիվս այլ դեպքերի, քննության առարկա պետք է դառնան նաև պաշտոնյաների աշխատանքի արդյունավետությունը: Դիտարկելով Փաշինյանի նշանակած, նրա հովանու ներքո աշխատող պաշտոնյաների ՕԳԳ-ն՝ լուրջ հարց է առաջանում` իսկ քննություն անելն իսկապես անհրաժեշտությո՞ւն է, թե՞ ամեն բան այսպես էլ է պարզ:

Դիցուք՝ տարվա սկզբում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խոստանում էր տարվա ավարտին ապահովել երկնիշ տնտեսական աճ, հակառակ դեպքում` Քերոբյանը խոստանում էր հրաժարական տալ: Տարվա ավարտին, սակայն, Քերոբյանն անցավ արդարացումներ որոնելու սուրբ գործին, իսկ տնտեսական աճը հեռու է երկնիշ լինելուց, այն ընդամենը 4 տոկոս է:

Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմից հետո խոստանում էր վերսկսել բանակցային գործընթացը, վերադարձնել բոլոր գերիներին: Մեկ տարի անց բանակցային գործընթացի վերսկսման որևէ նախադրյալ չի երևում, գերիների վերադարձն էլ, ըստ նույն Փաշինյանի, երկար պրոցես է և շուտափույթ լուծում չի ենթադրում:

Հայկակ Արշամյանի ղեկավարած «Հայաստան» հիմնադրամում միջազգային աուդիտ պետք է անցկացվեր, որոնց արդյունքները մինչ օրս լայն հանրությանը հայտնի չեն, ասել է թե՝ պատկան պաշտոնյաները թաքցնելու բան ունեն, եթե այդչափ գաղտնապահ են դարձել և չեն ցանկանում բացահայտ խոսել, թե ուր են գնացել համայն հայության կողմից հավաքած միլիոնավոր դոլարները:

Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանը խոստանում էր ներգաղթ ապահովել Հայաստան, այնուհետև ինքն իրեն խմբագրեց և հայտարարեց, որ ներգաղթի որևէ նախադրյալ չկա: Իսկ ո՞վ պետք է ստեղծեր այդ նախադրյալը, եթե ոչ պատասխանատու պաշտոնյան, այսինքն՝ ինքը՝ Սինանյանը, դժվար է կռահել: Բացի այդ, թերևս ոչ մի պաշտոնյա այդքան չի վնասել Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, որքան դրանք զարգացնելու կոչված Սինանյանը: Վերջինս մերժված պաշտոնյա է գրեթե բոլոր հայկական համայնքներում, աչքի է ընկնում միայն սփյուռքի հայկական կառույցների հասցեին հնչեցրած քննադատություններով և Նիկոլ Փաշինյանի պրո-թուրքական քաղաքականության լոբբինգով: Կառավարության ծրագրով նախատեսվում էր, որ Հայաստան-սփյուռք գործակցության զարգացումը նպատակաուղղված է լինելու հայ ինքնության պահպանմանը, հայրենադարձությանն ու Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրմանը, սփյուռքի մարդկային ներուժի վերհանմանն ու քարտեզագրմանը, աշխարհասփյուռ հայության մարդկային, մտավոր, տնտեսական ներուժի՝ հայրենիքի կայուն զարգացման նպատակի շուրջ համախմբմանը:  Պարզից էլ պարզ է, որ վերը նշված նպատակին Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը չի հասել: 

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՊՎԾ պետի պաշտոնն ստանձնեց շրջակա միջավայրի նախկին նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Ըստ Նիկոլ Փաշինյանի` վերջինս պետք է դառնա իր աչքերը պետական կառույցներում և վեր հանի խախտումներն ու չարաշահումները, այսպես ասած՝ կոտրի կոռուպցիայի ողնաշարը պետական համակարգում:  Անցել է բավականին երկար ժամանակ, սակայն Փաշինյանի «աչքերը» ակնհայտորեն իրենց չեն արդարացնում: Որոշ աղբյուրներ պնդում են՝ Ռոմանոս Պետրոսյանի աշխատանքից իշխանական վերնախավում լուրջ դժգոհություն է հասունացել, ինքը` Փաշինյանն էլ նեղ շրջանակում չի թաքցրել իր դժգոհությունը ՊՎԾ պետի գործելաոճից և ցուցադրած արդյունքներից: Ընդամենը  բացահայտվել են Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձանց կոզմից համայնքային հողերն օրենսդրության պահանջների խախտումներով օտարելու դեպքեր:  2022 թվականի առաջին եռամսյակում իրականացվել է ընդամենը 106 մշտադիտարկում և, բնականաբար, ոչ մի աղմկոտ բացահայտում դրանց չի հետևել: Բյուջետային հայտերի շուրջ հանրային քննարկումներ են տեղի ունեցել, Ռոմանոս Պետրոսյանը բազմաթիվ հարցազրույցներ է տվել: Փաշինյանի հրահանգով ՊՎԾ-ն ստուգումներ էր սկսել առողջապահության նախարարությունում, սակայն ամիսներ շարունակ որևէ նորություն և առաջխաղացում չի նշմարվում:

Հայկական քաղավիացիայի հերն անիծելուց հետո հրաժարական տվեց Տաթևիկ Ռևազյանը: Նրա տապալած կառավարման պատճառով 2020 թ. հայկական ավիաընկերությունները հայտնվեցին Եվրամիության «սև ցուցակում», ինչը նշանակում է, որ այդ ժամանակվանից մինչ օրս մեր ավիաընկերությունները չեն կարողանում թռիչքներ իրականացնել դեպի եվրոպական երկրներ:

Ինչպես գիտենք, Սևանի հարցը Նիկոլ Փաշինյանի համար Արցախի հարցի կարևորությունը ուներ և այդ հարցի լուծումը, Սևանը բազմաթիվ մարտահրավերներից փրկելը պատվիրակվել էր նախարար Հակոբ Սիմիդյանին: Այն, որ Սիմիդյանը այսօր իր իսկ շուրթերով է գուժում,որ Սևանը այս տարի էլ կրկին կանաչել է, այս տարի էլ լճի մակարդակը կատաստրոֆիկ կերպով նվազել է, արդեն իսկ լավագույն գնահատականն է նրա կատարած աշխատանքին:

Բացի այն, որ կառավարության ծրագիրը ենթադրում է համապարփակ պայքար կոռուպցիայի դեմ, ՏՄՊՊՀ-ին Փաշինյանը հանձնարարել էր ստուգել՝ արդյո՞ք բենզա և գազալցակայաններում քաղաքացիներին չեն խաբում, սակայն այդ ստուգումների արդյունքների, պատժված տնտեսվարողների մասին հանրությունն այդպես էլ չտեղեկացվեց: Իսկ մենաշնորհ հասկացությունը շարունակում է տեղ ունենալ Նոր Հայաստանի տնտեսությունում։  Այդ հանգամանքը փաստում է նաև ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, 2021 թվականի տարեկան հաշվետվությունից պարզ է դառնում, որ կառույցը կառավարության ծրագիրը իրագործելուց անչափ հեռու է: Ավելին՝ Գեղամ Գևորգյանը հրապարակայնորեն հայտարարում է, որ ինքը չի պայքարում մենաշնորհների վերացման համար: Ուշագրավ ինքնախոստովանություն է, ինչ խոսք:

Զբոսաշրջության ոլորտում կառավարության ծրագրով նախատեսվում էր բարեկարգել առնվազն 20 զբոսաշրջային վայրեր, խթանել զբոսաշրջության տեսակների բազմազանեցումը՝ Հայաստանի զբոսաշրջային ներուժը: Ստեղծել առցանց հարթակ, որի միջոցով օտարերկրյա զբոսաշրջիկներն ավելի դյուրին կկարողանան ձեռք բերել դեպի Հայաստան զբոսաշրջային փաթեթներ:  Ավելորդ է նշել, որ զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սիսիան Պողոսեանը դեռևս չի մոտեցել իր առջև դրված վերը նշված խնդիրների լուծմանը:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ի՞նչ հագնել 2027 թվականի Նոր տարում. ի՞նչը կհավանի տարվա տանտիրուհին՝ Կարմիր Կրակե Այծը Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր Կյանքից հեռացել է Տիգրան Մկրտչյանը Սրտաբանը ներկայացրել է արյան ճնշումը իջեցնող 10 լավագույն սննդամթերքները Բժիշկը նախազգուշացնում է լույսը միացրած քնելու վտանգների մասին Հայաստանը մտադիր է Չեխիայից ռազմական ինքնաթիռներ գնել. Praise the Steph Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից Հակառակ դեպքում մենք էլ ստիպված կլինենք պատասխանել․ ՊուտինՍարո Թովմասյանի մայրը հիվանդանոցում է․ երգիչը լուսանկար է հրապարակել Պարենի համաշխարհային գները հասել են 2022 թվականի վերջից ի վեր առավելագույնին Հայտնաբերվել է բրոնզի դարի հսկայական ամրոց, որը վերափոխում է Աֆրիկայի պատմությունըՊայթյուն ռազմաբազայում․ արտակարգ իրավիճակ Շվեդիայում Սպառնալիքները չեն նվազում․ Պուտինը զգուշացրել է Երևանի և Բելգրադի միջև կգործարկվի ուղիղ ավիաչվերթ 5 մլն դոլար տվել են մի նախագծի համար, որի հետ կապված կոռուպցիոն գործարք կա․ Զարոկյան (տեսանյութ) Գնչուական հորոսկոպի այս նշանները բոլորից առաջ են. ո՞վ կդառնա հսկայական հարստության տեր Երեւանում 36-ամյա օտարերկրացի կինը փորձել է ինքնասպшնություն գործել Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия» TRIPP-ը՝ Հայաստանի ինքնիշխանության հաշվին. Մոսկվան սպառնում է Լոնդոնին՝ պատասխան կլինի (տեսանյութ) Անկախության տոնի առթիվ պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմը պարգեւավճար կստանան ԹՐԻՓՓ-ը խաղաղության ճանապարհ չէ, այլ ական՝ ամբողջ ՀՀ-ի համար․ Բադալյան (տեսանյութ) Մահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհին Վարչական դատարանը բավարարել է Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի հայցը. Արա ԶոհրաբյանՑո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Չալաբյան (տեսանյութ) ԱՀԿ-ն զգուշացրել է մինչև 2030 թվականը ամբողջ աշխարհում բժիշկների սուր պակասի վտանգի մասինՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Վատիկանը չի բացառել Հռոմի պապ Լևոն XIV-ի և ԵՄ առաջնորդների միջև հանդիպման հնարավորությունըՀայաստանին պատասխան է սպասվում․ Գալուզին Առաջատար դիրքում ենք․ Պուտինը՝ եզակի զենքեր արտադրելու մասին Գերմանիայում արտադրողների գների աճը մեկ ամսում զգալիորեն արագացել էՖրանսիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Ադրբեջան ուղևորություններից Սմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացել ՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա (տեսանյութ) Ադրբեջանում մահացած են գտել ԱՄՆ բանակում ծառայած զինծառայողի Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Ծեծկռտուք՝ գիշերային ակումբում․ տղամարդը բռնել է պարուհու մազերից, շշերով հարվածել են գլխինԻնչո՞ւ Արման Սարոյանն ընդդեմ Վեհափառ հայրապետի գործով դատավորը չի հրապարակում վճիռըՎեհափառը չի ներկայանա դատական նիստին. Ռուբիոն կանգնեցրել է Իրանի հետ գործարքըՆերսի ատյանները բռնազավթված են, դրա համար դատի եմ տվել. Արման ՍարոյանԼիտվան 16 միլիոն եվրո է հատկացրել ապաստարանների արդիականացման համար«Ռուսաստանի կողմից անարձագանք չի մնա»․ Մոսկվան կոշտ արձագանք է տվել ՀԷՑ-ի ազգայնացմանըՊարզվել է՝ ում Gulfstream-ով է Փաշինյանը մեկնել ԳերմանիաԾառուկյանի՝ Սևանի առանձնատան պարիսպը քանդեցին․ Դատախազությունը ապամոնտաժել է ապօրինի կառույցըՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Մահացել է Մակրոնի կնոջ սեռի վերաբերյալ հետաքննություն սկսած լրագրողը Սիսիանում ոստիկանները 3 բնակչի տներում «զինանոց» են բացահայտել․ 102 գրամ մարիխուանա, նռնականետ ու ինքնաձիգի 30 փամփուշտ11 միլիարդի հարված Գագիկ Խաչատրյանին․ դատախազը պահանջում է նրա գույքը բռնագանձել հօգուտ ՀայաստանիՄակրոն. Ֆրանսիան կպատրաստվի պաշտպանել կարևորագույն օբյեկտները անօդաչու թռչող սարքերից և կիբեռհարձակումներիցՎահագն Խաչատուրյան․ Հայաստանը կարևորում է Չիլիի հետ ձևավորված բարեկամական հարաբերություններըԼավրովը դիմել է Ռուսաստանի քաղաքացիներին
Ամենադիտված