Patriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլար Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. Չալաբյան Եվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձը Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ 4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքը Ֆրանսիայում գործադուլ է․ արհմիությունները մեծացնում են ճնշումը կառավարության վրա «Փելիկանսը» հաղթել է «Ուորիորզին»․ Ֆիրսը գրանցել է իր առաջին տրիպլ-դաբլը Կանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն են «Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա Հակոբյանին Մեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն է 69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարին Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. Ռուբինյան 

Ինչ ընթացակարգով է տեղի ունենալու ավագանու կողմից Երևանի քաղաքապետի ընտրությունը

Վերլուծական

Երևանի ավագանու ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել է, որ նորընտիր ավագանու կազմով իր քաղաքապետ ընտրվելն այլևս անհնար է և ընդդիմադիր ուժերին առաջարկել է տապալել նորընտիր ավագանու առաջին նիստը և գնալ նոր ընտրությունների:

Նախ նշենք, թե ինչու է ընդդիմադիր թեկնածուի ընտրությունը իրավական տեսանկյունից դարձել անհնար: Խնդիրը կայանում է նրանում, որ  «Հանրային ձայն» կուսակցության ավագանու 2 անդամները ֆիզիկապես չեն կարող ներկա գտնվել նիստին, այդ իսկ պատճառով հնարավոր չի դառնում ընդնդիմադիր թեկնածուի ընտրությունը: Վերջիններս մինչ երեկ՝ ԿԸՀ հրավիրած ամփոփիչ նիստի ավարտը, ժամանակ ունեին ինքնաբացարկի դիմումներ ներկայացնել, ինչի արդյունքում մանդատները կփոխանցվեին այդ քաղաքական ուժի նախընտրական  ցուցակում հաջորդաբար գրանցված թեկնածուներին, վերջիններս էլ մասնակցելով ընտրություններին՝ կկարողանային ապահովել ընդդիմադիր թեկնածուի ընտրվելը: Համաձայն ԿԸՀ կայքում հրապարակված պաշտոնական տեղեկատվության՝ երեկ ինքնաբացարկի դիմում են ներկայացրել միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Վահագն Հայրապետյանը, Մարգարիտ  Խաչատրյանը, Ռուզաննա Երեմյանը: Երևանի ավագանու ընտրված անդամներ գրանցելու մասին պաշտոնական հաղորդագրությունը կարող եք տեսնել այստեղ:

Իսկ այժմ այն մասին, թե օրենքով սահմանված ինչ ընթացակարգերով ընդդիմությունը բոյկոտի արդյունքում կարող է հասնել նոր ընտրությունների անցկացմանը: Թեև ընտրական օրենսգիրքը և Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքը տարընթերցման բավական լայն դաշտ են ստեղծում, այնուամենայնիվ, ընտրական իրավունքի մասնագետների մի մասի կարծիքով՝ ստեղծված իրավիճակն ունի հետևյալ իրավական հանգուցալուծումը: Եթե հոկտեմբերի 10-ին ավագանու անդրանիկ նիստին քվորում չգրանցվի, ասել է թե՝ ներկա չլինեն 65 ավագանու անդամներից առնվազն 33-ը, ապա Տեղական ինքնակառավարման օրենքի 142-րդ հոդվածի համաձայն ապահովվելու է նիստի անընդհատության սկզբունքը՝ բացառությամբ ընդմիջման ու հանգստի համար նախատեսված ժամանակի, մինչև համայնքի ղեկավարի ընտրությունը: Այդ նպատակով ավագանին երկշաբաթյա ժամկետում շարունակաբար հրավիրելու է նիստեր և օրենքով սահմանված 30 րոպե ժամանակահատվածում փորձելու է ապահովել քվորում և ընտրել քաղաքապետ:

Այսինքն՝ թեև խոսքը գնում է մեկ նիստի մասին, սակայն, այդ նիստը օրենքի ուժով կարող է տևել առավելագույնը 14 օր: Միայն օրենքով սահմանված 14 օրը լրանալուց հետո կառավարությունը ավագանու կողմից քաղաքապետ չընտրելու հիմքով արձակում է ավագանին: Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում ԿԸՀ կողմից նշանակվում են նոր ընտրություններ՝ ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ քան 40 օրվա ընթացքում: Նոր ընտրություններին կարող են մասնակցել բոլոր քաղաքական ուժերը:

Ամփոփենք, քանի որ ինքնաբացարկ չներկայացնելու պատճառով իրավական խոչընդոտներ են ի հայտ եկել՝ ավագանու անդրանիկ նիստին քվորում ապահովելու և 33 ձայնով ընդդիմադիր քաղաքապետ ընտրելու համար, ապա ընդդիմությանը մնում է միասնաբար, բառի բուն իմաստով՝ մեկ մարդու պես երկշաբաթյա ժամկետում բոյկոտել ավագանու նիստերը և արդյունքում գնալ նոր ընտրությունների:

Հ.Գ. Այս ընտրություններն, անշուշտ, լակմուսի թուղթ են դառնալու ընդդիմադիր քաղաքական դաշտի համար և ավելի քան վստահ ենք, որ ի վերջո ընդդիմադիր ուժերը՝ օրենքով սահմանված ողջ ժամկետի ընթացքում միահամուռ կերպով կբոյկոտեն ավագանու նիստերը և կգնան նոր ընտրությունների: Իսկ այն քաղաքական ուժը կամ ուժերը ներկայացնող անհատները, ովքեր կգնան ավագանու նիստին և իրենց ներկայությամբ քվորում կապահովեն, ի ցույց կդնեն այդ քաղաքական ուժի՝ իշխանության «տակ» լինելու փաստը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Patriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլարԼավրովը նշել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը օգտակար կլինի Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. ՉալաբյանԵվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձըԵրեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքըԿալիֆոռնիան դատական ​​հայց է ներկայացրել OpenAI-ի դեմ՝ հանրային անվտանգությանը սպառնալու համարՖրանսիայում գործադուլ է․ արհմիությունները մեծացնում են ճնշումը կառավարության վրա«Փելիկանսը» հաղթել է «Ուորիորզին»․ Ֆիրսը գրանցել է իր առաջին տրիպլ-դաբլըՆոյեմբերի սկզբին Պակիստանում ձերբակալվել է 796 աֆղան քաղաքացիԿանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն ենՌամաֆոսան կոչ է արել Մասկին հավատարիմ մնալ Հարավային Աֆրիկային «Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա ՀակոբյանինՄեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն էԲելգիան հայտարարել է Ռուսաստանի հետ հակամարտության նախապատրաստման մասին69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարինՕմանը և Իրանը քննարկել են ծովային ուղիների անվտանգությունը Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. ՌուբինյանՎերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը»Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում ենPolitico. Կալասի բանակցություններից բացառումը արտացոլում է ԵՄ-ի ներսում ազդեցության ոլորտների շուրջ վեճըՊլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել էՎրաստանում ավարտվել է դեպի Ռուսաստանի սահման տանող կամրջի շինարարությունըԱրզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջՄիզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով«Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկումՌուբիոն բանակցություններ է վարել Բահրեյնի արտաքին գործերի նախարարի հետ՝ երկրի վրա Իրանի կողմից հասցված հարվածից հետոԵրկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Թրամփի նոր քայլը, Իրանի սպառնալիքն ու ՈւկրաինանՍեմագլուտիդը փորձարկվել է 6–11 տարեկանների մոտ․ ի՞նչ են ցույց տվել արդյունքներըՇվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը Միրզոյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը անդրադարձել են Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցությանը և դրա շարունակականությանըԿրծքագեղձի քաղցկեղ․ ԱՄՆ-ում նոր դեղային համակցություն է հաստատվելԱՄՆ-ը հայտարարել է Թրամփի վարչակազմի օրոք ավելի քան 2000 ահաբեկչի ձերբակալման մասին Մենք Սահմանադրության հարցը ժողովրդի հետ կորոշենք՝ առանց ընդդիմության.ԲադալյանՈՒղիղ․ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱդրբեջանցի զինծառայողը Անիի ուղղությամբ 6 կրակոց է արձակել․ գործը դատարանում էԱրհեստական եղջերաթաղանթ․ նոր հույս՝ տեսողությունը վերականգնելու համարԱՄՆ տրանսպորտի նախարարությունը պարզել է օդային երթևեկության խափանման հավանական պատճառը Լը Պենի առաջարկը բախում է առաջացրել Ֆրանսիայի նախագահական բանավեճում Այսօր բանտերը լցված են քաղաքական հալածանքի ենթարկվող մեր քաղաքացիներով». Լիլիթ ԳալստյանՖիդան. Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիրը նաև խաղաղություն է նախատեսում ՌԴ-ի և Եվրոպայի միջև Ինքնավար զենքերի շուրջ բանակցությունները Ժնևում փակուղի են մտելՌուսաստանը ենթարկվել է 1441 ԱԹՍ-ի զանգվածային հարձակման, 800-ը՝ Մոսկվայի ուղղությամբՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումների նախապատրաստական ​​աշխատանքների մասին Չշահարկեիք մարդու մահը. մենք ենք սպանե՞լ. խոսալ-թռնելն էլ նոր մշակույթա. Հասմիկ ՀակոբյանԱՄՆ-ը բացահայտել է Megaspeed-ի նկատմամբ քննության նոր մանրամասներ
Ամենադիտված