Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆ Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել 2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել Պուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնությունները Գյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել է Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրները Ռուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. Զելենսկի Արևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ Միրզոյան ԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտում Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է 

«Ցեղասպանի ձեռքը վազելով չեն գնում սեղմում՝ ոչ մի կողմից ոչ մի երաշխիք չունենալով». Արմեն Այվազյանը՝ Գրանադայի հանդիպման և հայտարարության մասին

Հասարակություն

«Այդ փաստաթուղթը մեզ համար որեւէ լուրջ, դրական բան չի նշանակում: Ստացվում է, որ Հայաստանն Ադրբեջանից որեւէ պահանջ չունի՝ անգամ Արցախում կատարված ցեղասպանությունից հետո, եւ շատ արագ փորձ է արվում օրինականացնել այդ ցեղասպանությունը՝ բոլորի մասնակցությամբ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը, անդրադառնալով երեկ՝ Գրանադայում ընդունված համատեղ հայտարարությանը, որը Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքում ստորագրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

Կայքի զրուցակցի կանխատեսումներով, այդ հանդիպմանն Ալիեւը ներկայանալու է եւ ավելի բարձր պահանջներով. «Անկլավների պահանջները ներկայացնելու է: Եթե այս փաստաթղթի մեջ անկլավների պահանջները հստակ նշված չեն, դա չի նշանակում, որ հետագայում դրանք չեն նշվելու: Այստեղ Հայաստանն իր մտահոգությունները, մտավախությունները չի ընդգծում պարզորեն: Հայաստանը պետք է պարտադիր նշի, որ խնդիրն իր կենսունակության մասին է: Օրինակ ժամանակին, երբ եղել է ԽՍՀՄ, այդ անկլավները եղել են մեկ պետության մեջ ու այնտեղ ճանապարհ փակելու խնդիր չի եղել: Իսկ հիմա, պարզ՝ պետության գոյության, կենսունակության հարց է առաջանում, երբ քո գլխավոր մայրուղիները կարող են փակվել Ադրբեջանի կողմից: Եվ արդեն փորձն էլ կա. չէ՞ որ Գորիս-Կապան ճանապարհը, երբ հանձնվում էր Ադրբեջանին, սկզբից ասում էին, որ ճանապարհի մի կողմում մեր սահմանապահներն են կանգնած լինելու, մյուս կողմում՝ Ադրբեջանի, ռուսներն էլ վերահսկելու են: Հետո, մերոնք ետ քաշվեցին, ռուսները ետ քաշվեցին, միանգամից տրվեց Ադրբեջանին, իշխանությունն էլ ասաց՝ այո, դա Ադրբեջանի տարածքն է եւ հարցը փակվեց՝ մոռանալով, թե ինքն ինչ էր ասում: Փաստորեն, խաբում էր հասարակությանն ու ժողովրդին: Հիմա էլ մտավախությունները շատ իրական են. չեն խոսում անկլավի մասին, խոսում է ընդհանուր տարածքի մասին, հետո ԽՍՀՄ ինչ-որ քարտեզներով կսկսեն հիմնավորել, թե այդ տարածքները ադրբեջանական են»:

Արմեն Այվազյանն ընդգծում է՝ պետության կենսունակությունն առաջին հերթին կախված է ճանապարհներից, մանավանդ, երբ դու գործ ունես ցեղասպան պետության հետ:

Aravot.am–ի զրուցակցի դիտարկմամբ նաեւ, եվրոպական գործիչները, որոնց հետ երեկ հանդիպել էր Նիկոլ Փաշինյանը՝ հրաժարվելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, իրենց ամբողջ խոսակցությունը «ջուր» են դարձնում. «ՄԱԿ-ի միջազգային դատարանն է երկու որոշում ընդունել, ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկումներ են եղել եւ այլն, բայց մենք տեսնում ենք, որ այդ քննարկումները, որոշումները, Ադրբեջանի դատապարտումները, որոնք անգամ բավականին փափուկ են եւ որեւէ հետեւանքներ՝ տնտեսական, քաղաքական պատժամիջոցներ չնախատեսող են, ջուր են: Ոչինչ չարժեն: Գնահատականներ չեն տրվում, չի ասվում՝ ինչպե՞ս պետք է մեղմվի Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքը կորցնելու ահավոր աղետը եւ այն, ինչն իրենք ասում են՝ ինչ-որ պայմաններ պետք է ստեղծվեն եւ այլն, շա՜տ առաձգական խոսակցություն է. ոչ ժամկետներ են նախատեսված, ոչ կոնկրետ զինված ուժի՝ միջազգային խաղաղապահ ուժի մասին խոսակցություն: Դա թոզփչոցի է»:

Արմեն Այվազյանի կարծիքով՝ ամեն ինչ կրկնվում է. «1890-ական թթ. մինչև 1923 թ. Հայկական հարցի նկատմամբ եվրոպական պետությունները որդեգրել էին ճիշտ ու ճիշտ նույն կեղծավոր և անամոթ դիրքորոշումները։ 1920 թ. վերջին Հայկական հարցում Ազգերի լիգայի ընդունած բանաձևերի անատամությունն ու անարդյունավետությունն այսպես էր ծաղրում Լիգայի քարտուղարության քաղաքական բաժանմունքի տնօրեն Փոլ Մոնթյոն՝ կազմելով հետևյալ դառը զավեշտ-բանաձևը.

«ՀՈԴՎԱԾ 1. Հայերի ոչ մի ջարդ չպետք է տեղի ունենա առանց Լիգայի խորհրդին մեկ ամիս առաջ տեղեկացնելու:

ՀՈԴՎԱԾ 2. Եթե ջարդերն ընդգրկելու են նաև կանանց և երեխաների, ապա Լիգայի խորհուրդը պետք է տեղեկացվի երկու ամիս առաջ:

ՀՈԴՎԱԾ 3. Հայերի որևէ ջարդ, որն իրականացվում է առանց սույն ձևականությունների պահպանման, պետք է համարվի անվավեր»։


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվելՊուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնություններըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքը
Ամենադիտված