Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածին Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազը Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը Հոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համար Մերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակում Կալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերը Առողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) 

«Թուրքերեն գրեցինք ու փակցրինք գրադարանի վրա՝ ձեռք չտաք, նորից գալու ենք». Hraparak.am

Հասարակություն

«Ես մեծ գրադարան ունեի, դուրս գալուց առաջ գրքերը սիրուն դասավորեցի, հատակը, ամանները լվացի, գետնին սրբիչ էր ընկել, վերցրի կախեցի, կոշիկներն իրենց տեղը դրեցի, դասավորեցի ու նոր դուրս եկա»,- արցունքների միջից՝ կես լաց-կես ծիծաղով պատմում է ԱՀ վաստակավոր արտիստ, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Սամվել Եվրիյանն ու նկատում՝ հեռանալիս իր մեծ գրադարանից Աստվածաշունչն է վերցրել եւ 92-ամյա թատրոնի պատմության մասին գիրքը։

«Շատ ափսոսացի, որ հանրագիտարաններս չկարողացա դուրս բերել, շատ ծանր էին, տեղ չկար․․․ Մեր հարեւանը թուրքերեն գիտեր, ասեցի՝ թուրքերեն գրի ու կպցրու գրադարանի վրա, որ՝ այ ոչխարներ, ձեռք չտաք, մեկ է՝ նորից գալու ենք ու կարդանք,- ասում է Եվրիյանն ու նկատում, որ անգամ այդ ամենի մեջ անեկդոտ էին ստեղծում, ծիծաղում, որ հանկարծ չգժվեն։- Մեկ-մեկ էլ զանգում էի Երեւան՝ մերոնց, ասում էի՝ արխային մնացեք, հեսա կգանք, ձեզ բլոկադայից կազատենք»։   

Զրուցակիցս ասում է՝ Արցախում լրատվական ոչ մի ալիք չէր գործում, հայաստանյան հեռուստաալիքներից էին իմանում՝ ինչ է կատարվում Արցախում․ «Մենք մեծ շփոթության մեջ էինք հայտնվում, երբ լսում էինք լրատվամիջոցներին, մենք, իհարկե, հասկանում էինք, թե ինչ են ասում ու ինչի համար, բայց ժողովուրդը խառնվել էր իրար, որովհետեւ 12 լրատվական ալիք էինք լսում, ու 12-ն էլ տարբեր բաներ էին ասում, դրա համար ժողովուրդն արագ հայտնվեց քաոսի մեջ, ու արդյունքում մնացինք մենք մեզնով՝ մենակ»։

Ասում է՝ իր մեջ մեծ վախ կար, որ կարող են թույլ չտալ անցակետն անցնել, որովհետեւ Բաքվի, այսպես կոչված, սեւ ցուցակում էր՝ իր շատ ընկերների պես, քանի որ «Ստեփանակերտում տեղի ունեցած վերջին հանրահավաքներում իմ ելույթներից հետո թիրախավորվել էի։ Մեր Ռուբեն Վարդանյանն ասեց՝ դու մի գնա, վտանգավոր է, մնա, ես քեզ ուղղաթիռով կտանեմ, պատկերացնո՞ւմ եք՝ եթե միասին գայինք․․․»։
Շատ է մտածել՝ դուրս գա՞լ, թե՞ մնալ Ստեփանակերտում, ի վերջո որոշել է․ «Զինվորական ընկերս եկավ, ասեց՝ կա՛մ մահ, կա՛մ ազատություն, նստի մեքենան, ես քեզ տանում եմ, իր ընտանիքի հետ դուրս եկանք, իսկ նրա մայրը մեքենայի մեջ լեղաճաք եղավ, հատկապես որ մեքենան կանգնեցրին ու ինձ իջեցրին, ինձ հետո ասեցին՝ խեղճ կինը նույն պահին ուշաթափվել էր»։

Ս․ Եվրիյանը հիշում է հայրենիքից հայրենիք՝ երկարուձիգ ճանապարհն ու այդ ճանապարհին ապրած սարսափները․ «Մարդկանց իրերը ստուգում էին, եթե ատրճանակներ, ավտոմատներ էին գտնում, վերցնում բոլորը շպրտում էին ձորը, ռուսները գնում հավաքում էին, մեշոկներով բերում հանձնում այնտեղ։ Ճանապարհին իմացանք, որ այսօր անձնագիր չեն ստուգում, ընկերոջս ասեցի՝ արխային եկեք։ Բախտս բերեց, որ անձնագիր, փաստաթղթեր չստուգեցին, բայց հանկարծ 13 լրագրող վրաս հարձակվեցին, ասեցի՝ ռուսերեն չգիտեմ, ասեցին՝ Խանքենդի, ասեցի՝ Ստեփանակերտ․․․, հետո․ ինձ ասել էին, որ հարցնեն՝ ինչ մասնագիտություն ունես, չասես, որ արտիստ ես, կասես՝ շինարար եմ։ Անցակետում թուրք գեներալ կար՝ հայախոս, լրիվ գրական հայերենով խոսում էր, չէիր ասի, որ թուրք է, հայից էլ լավ գրական հայերեն էր խոսում։ Իմ անցնելու ժամանակ մեքենան կանգնեցրին, ասեցին՝ իջի, որ ասեցին՝ իջի, ասեցի՝ վերջ, ուրեմն ինձ տարան, բայց մինչեւ դա, արդեն մտածել էի՝ եթե հանկարծ բռնեն ու թույլ չտան անցնել, մտքով հաշվել էի, թե քանի տարի կտան, տեսնես էլի՞ կգնամ Երեւան՝ տղերքին կտեսնե՞մ, թե՞ չէ, թատրոնի մեր ճակատագիրն ի՞նչ կլինի՝ կգործի՞, թե՞ չէ։ Բայց մեկ էլ տեսնեմ տարբեր լրատվամիջոցներ՝ ադրբեջանական, պարսկական, թուրքական, ռուսական, վազեցին դեպի ինձ, բայց այդ թուրք գեներալն ասեց՝ խոսելով անցի, մի կանգնի․․․ բայց, մեկ է, մի 10 րոպե ինձ խոսեցրին, աջ ու ձախ պատասխանել եմ, բայց թե ինչ՝ չեմ հիշում։ Արդեն դուրս էի գալիս անցակետը, մեկ էլ տեսնեմ՝ մեկը վազելով գալիս է դեպի ինձ։ Այստեղ նորից մտածեցի, որ սա վերջն է, տարան, բայց պարզվեց՝ էլի լրագրող է, ուզում էր մի հատ էլ իր հարցերին պատասխանեմ․․․ Ի վերջո անցա անցակետը ու տեսա՝ բարձունքին մեր տղաներն են կանգնած։ Եկանք հասանք մեր հայրենիք, էլի՝ հայրենիքից հայրենիք, բայց էլի սրտներս այնտեղ է, հիմա էլ որ մեզ ասեն՝ առավոտը կգնաք Ստեփանակերտ, կասեմ՝ հա»։

Ս․ Եվրիյանը ծնվել-մեծացել է Գեղարքունիքի մարզում, բայց 76 թ․-ից ապրել ու աշխատել է Արցախում՝ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնում․ «Արցախն ինձ համար աննկարագրելի է, նոր ես զգում, թե Արցախն ինչ էր, ես Արցախի բեմում եմ մկրտվել, իմ ամբողջ գիտակցական, թատերական կյանքն անցել է Արցախի՝ այդ լեգենդար թատրոնի հետ, որը Կովկասի ամենահարուստ թատրոնն էր։ Արթուր Մեսչյանը որ եկավ մեր թատրոնը վերակառուցելու, ասեց՝ սա աշխարհի ամենաամուր թատրոնն է, այս թատրոնից հանկարծ դուրս չգաք․․․ եւ իրոք որ աշխարհի ամենաամուր թատրոնն էր։ Անգամ Ադրբեջանի գերբը, որ թատրոնի ճակատին կար, 30 տարի է՝ քանդում էինք, չէինք կարողանում քանդել։ Քանդեցինք-քանդեցինք, բայց վերջը կեսը էլի մնաց․․․ Այդ պատերի մեջ մեծ ձգողականություն կար, հարուստ պատմություն․․․»։

Անգամ Ադրբեջանի կազմում լինելով՝ Ստեփանակերտի թատրոնը շուրջ ինը տասնամյակ պահպանել է իր հայկական դեմքը։ «Հետաքրքիր էր, որ այն ժամանակ միակ հայկական թատրոնն էր, ու երբ գնում էինք Բաքու՝ փառատոնների, իրենց խմբերի հետ, մենք ստանում էինք առաջին մրցանակը, մի քանի օր մտածում էին, թե ոնց են թույլ տվել, որ 1-ին մրցանակը մեզ տան, ու զանգում ասում էին՝ դուք 2-րդն եք․․․։ Իսկ մեր վերջին փորձերն արդեն առանց դադարի արել ենք գրեթե ռմբակոծության տակ՝ սոված-ծարավ, առանց լույսի։ Տնօրենը մատակարար էր դարձել, ինչ ձեռքից հասնում էր, անում էր, գեներատոր էր բերում դնում, որ լույս լինի՝ փորձ անենք»,- հիշում է Ս․ Եվրիյանը։

«Անընդհատ մտքովս անցնում է՝ մեկ էլ կլինե՞մ Ստեփանակերտում, թատրոնի պատերով ներս մտնեմ․․․ ի՞նչ կսարքեն այդ շենքը, ո՞վ կապրի այնտեղ, իրանց ի՞նչ պետքն է, թե ինչ է եղել այդտեղ, մի հատ էքսկավատոր կբերեն ու կքանդեն,- արցունքները կոկորդում խեղդելով՝ խոսում է Սամվել Եվրիյանը։- Մեխանիկորեն ամեն ինչ կդզվի, բայց, մեկ է, մեր սիրտը չի դզվի։ Ինձ որ ասում են՝ վերադարձել ես քո հայրենիք, ի՞նչ ունես մտածելու, վիրավորվում եմ, որովհետեւ հայրենիքն Արցախում է եղել, ես այստեղ պարզապես ծնվել-մեծացել եմ, այդպիսի բան պարզապես չի կարելի ասել, Արցախը սրբազան վայր էր, տարածք, ու այդ պատերազմը դրա համար էր, աշխարհը լավ էլ ճանաչում է Արցախը, նրա ընդերքի հարստությունը, անգլիացիների վեճը դրա համար է։ Այդ երկրի հոտը, համն ուրիշ են։ Ասում են՝ Արցախում հաց չկա, պատասխանում են՝ հացն ի՞նչ ենք անում, իրենց բարբառով ասեմ՝ օդը, թոթը՝ պահինք օդը, մարդիկ օդով էլ էին սնվում, այնքան սիրով էինք մենք իրար հետ՝ թե՛ թատրոնի աշխատողները, թե՛ քաղաքի մարդիկ»։

Հոկտեմբերի 17-ին Ստեփանակերտի թատրոնը հյուրախաղերով մեկնելու է ԱՄՆ՝ խաղալու Նարինե Աբգարյանի «Երկնքից 3 խնձոր ընկավ» ներկայացումը․ «Մեր ռեժիսորն օրերս զանգել ասում է՝ որ կգաք Ամերիկա, էրեխեքին ասա՝ թող հաց վերցնեն հետները, Վարշավայում 6 ժամ մնալու եք օդանավակայանում։ Ասում եմ՝ տիկին Կարինե, ժողովուրդը մի տարի հաց չի կերել, վեջները չի, այդ 6 ժամն ի՞նչ է ղարաբաղցու համար։ Այսպես ենք մենք իրար հետ ապրել, մի ընտանիքի պես, ու թատրոնն էլ մեր ընտանիքն էր։ Հիմա սպասում ենք, որ թատրոնին պետական կարգավիճակ տան, ու մեր թատրոնի ճակատին շարունակի գրվել՝ Արցախի պետական թատրոն։ Ուշքն ու միտքներս հիմա դա է, որ թատրոնի անունը մնա, իսկ Ստեփանակերտի թատրոնը միշտ հիշվի Հայաստանում»։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկանԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասինՌուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածինԻրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազըUber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասինՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստըՀոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համարՄերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակումԿալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերըԱռողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից՝ մենք սահուն վըլայեթացման ենք գնալու. ՇարմազանովՀայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս ԿարլսենինԹուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրելՓարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարարԴագաղներով իշխանության եկածները հուզվում են․ ՍուրենյանցՀունգարիայի վարչապետ Մադյարի նախկին կինը նրան մեղադրել է շանտաժի և ընտանեկան բռնության մեջՄոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվելԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան80 տարի անց բացվում է ստորգետնյա ռազմական կենտրոնըՓաշինյանը չմիացավ Մակրոնի հակառուսական հռչակագրին․ Մոսկվայում պայթյուն, Կրեմլի պահանջը ՆԱՏՕ-իցՈջիլներ՝ խցերում, մահվան մթնոլորտ՝ Նուբարաշենում․ ի՞նչ է կատարվում բանտի պատերի ներսում (տեսանյութ) 3.3 մլրդ դրամի ներդրում, 35 տեսակի վարդ․ Գևորգ Պապոյանն այցելել է ջերմատնային տնտեսություն Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունըՎաղ թե ուշ Իրանն ինքը կցանկանա գործարք կնքել. ԲեսենթԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՀՀ ՊՆ պատվիրակությունն Աբու Դաբիում մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի համաժողովին513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ ՄոսկվայումՀայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածությունՀայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության հարցերՉինաստանը ավելի քան 100 ռազմանավ է դուրս բերել Թայվանի դեմ․ բացահայտվել են գաղտնի զորավարժություններըԳվինեայի ճգնաժամից հետո Բուրկինա Ֆասոն հայրենադարձրել է ավելի քան 45 հազար մարդուԱբու Դաբիի միջադեպից հետո Դվալիշվիլին ազատ է արձակվել․ RAF-ը հայտնել է նրա վերադարձի մասինՍահմանների բացում և վիզաների ազատականացում․ քննարկում՝ Գերմանիայի դեսպանի հետԳևորգ Պապոյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանըԱվտոբուսի և բեռնատարի բախում Հնդկաստանում․ առնվազն 23 զոհԿիբերհարձակում Գերմանիայի ռազմական անօդաչուների արտադրողի դեմ․ բանակը դադարեցրել էր դրանց թռիչքներըՎարչապետը փորձագետներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական զարգացումները Շաքիի միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է․ նյութերն ուղարկվել են դատախազինՖինլանդիան մերժում է ՆԱՏՕ-ից դուրս գալու քննարկումը․ Պեսկովը հերքում է պահանջըՄերցի ուղերձը Թրամփին՝ առանց անակնկալների․ առջևում Պուտինի հետ հանդիպումն էԱրշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ Սպիտակում ՔՊ-ի թեկնածուի գրանցումը վիճարկվում է․ հանձնաժողովը դիմում է դատարանԲրուքլինում բնակելի շենքի փլուզման հետևանքով երկու երեխա է մահացելՂարիբյանի գոլը փրկեց մերոնց․ Հայաստան–Կիպրոս՝ 1։1«Չէի կարողանում շարժվել»․ Սիները պատմել է ծնկի վնասվածքի մասինԶիդանի առաջին պարտությունը․ Իտալիան 3։1 հաշվով հաղթեց ՖրանսիայինՔեյնը պատմություն կերտեց․ ռեկորդային 126-րդ խաղն ու Անգլիայի հաղթական գոլըNBA-ի պատմության մեջ առաջինը․ 52 միավոր, 11 արդյունավետ փոխանցում ու զրո կորուստ
Ամենադիտված