Սորոսի որդին և Զելենսկու գրասենյակի ղեկավարը քննարկել են Ուկրաինայում նախագծերի իրականացումը
ԱշխարհՎլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը Telegram-ում հայտնել է, որ հանդիպել է «Բաց հասարակության հիմնադրամ»-ի նախագահ, ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու՝ Ալեքս Սորոսի հետ և քննարկել Ուկրաինայում ենթակառուցվածքային նախագծերում ներդրումներ ներգրավելու հարցը։
«Ամերիկացի գործարար և բարերար, «Բաց հասարակության հիմնադրամ»-ի ղեկավար Ալեքսանդր Սորոսի հետ հանդիպումը կարևոր է։ Կարևոր խնդիր է Ուկրաինայի տնտեսության զարգացումը։ Ես և Սորոսը կենտրոնացել ենք ենթակառուցվածքների վերակառուցման և վերականգնման, ինչպես նաև՝ ներդրումային նախագծերի իրականացման վրա»,- գրել է Երմակը Telegram-ի իր ալիքում։
Նրա խոսքով՝ կողմերը քննարկել են նաև Ուկրաինայի զինված ուժերի կարիքները՝ հավելելով, որ Կիևն օգտագործում է բոլոր հնարավորությունները հակաօդային պաշտպանության ուժեղացման համար։