Իսրայելը պետք է միջոցներ ձեռնարկի Գազայում զոհերը նվազագույնի հասցնելու համար․ Բլինքեն
ԱշխարհԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Իսրայելը պետք է լրացուցիչ քայլեր ձեռնարկի Գազայում խաղաղ բնակչության շրջանում զոհերը նվազագույնի հասցնելու համար: Այս մասին նա ասել է ճապոնական NHK հեռուստաալիքին տված հարցազրույցում G7 երկրների արտգործնախարարների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Տոկիո կատարած այցի ժամանակ։
«Մենք կարծում ենք, որ կան լրացուցիչ քայլեր, որոնք կարող են և պետք է ձեռնարկվեն՝ նվազագույնի հասցնելու քաղաքացիական շրջանում զոհերը», - ասել է նա:
Նաև G7 երկրների արտգործնախարարների հանդիպմանը ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենը դեմ է արտահայտվել Մերձավոր Արևելքում ստատուս քվոյին վերադառնալուն, որը եղել է մինչև ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժումն Իսրայել։ Միաժամանակ նա հայտարարել է, որ մերձավորարևելյան հակամարտությունը լուծելու համար կարևոր է հաշվի առնել պաղեստինցիների դիրքորոշումը և սեփական պետությունը ձեռք բերելու և իրենց ճակատագիրը որոշելու ցանկությունը։