Ֆրանսիայում կանխատեսել են, որ գնաճը կնվազի 2024 թվականին
ԱշխարհՀանրապետության էկոնոմիկայի, ֆինանսների, արդյունաբերական և թվային ինքնիշխանության նախարար Բրունո Լը Մերը հայտարարել է, որ 2024 թվականին գնաճը երկրում կարող է կրկնակի նվազել։ Այս մասին հայտնում է Radio France Inter-ը։
Նախարարի խոսքով՝ երկրում գնաճային ճգնաժամը մեր հետևում է.
«Ես դա հաստատում եմ. 2024 թվականին մեր գնաճը 2 տոկոսից մի փոքր բարձր կլինի,-պարզաբանել է Լը Մերը։
Նա հավելել է, որ ճգնաժամը լուծելու համար կառավարությունից պահանջվել է երկու տարի, մինչդեռ 1970-ական թթ. Ֆրանսիան արդեն 10 տարի պայքարում էր թանկացման դեմ:
Լը Մերը հավելել է, որ ռիսկի գործոնները՝ ինչպիսիք են էներգակիրների գների աճը և հակամարտությունը Մերձավոր Արևելքում, կարող են ազդել գնաճի նվազման վրա։