Կիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանի Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 25 ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի» Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարանների Ինչ իրավիճակ է Լարսում Ապօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվել Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են Ով է ուղեկցելու Փաշինյանին Ստեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից Ո՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում 

Wall Street Journal. Սերժ Սարգսյանը կոչ է արել միջազգային կառույցներին օգնել նվազեցնել լարվածությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև

Վերջին լուրեր

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ս.թ. նոյեմբերի 8-ին հարցազրույց է տվել Wall Street Journal պարբերականի լրագրող Ջո Փարքինսոնին: Ուշագրավ է, որ վերջինս հանդիսանում է նշյալ պարբերականի Ստամբուլի բյուրոյի ղեկավարը:

Լրագրողի այն հարցին, թե առաջիկայում ինչպես կարող են զարգանալ հարաբերությունները ՀՀ-ի և Ադրբեջանի միջև, և որն է հակամարտության լուծման բանալին, Սերժ Սարգսյանը նշել է, որ վերջին շրջանում իրավիճակն իրոք առավել քան լարված է:

Ըստ ՀՀ նախագահի՝ հայկական կողմը խիստ մտահոգված է Ադրբեջանի՝ ԼՂ տարածքը զինված հակամարտության մեջ ներգրավելու ցանկությամբ։ Մանրամասնելով Ադրբեջանի կողմից ռազմական լուծման տարբերակը նախընտրելու և այն արտաքին քաղաքականության մեջ շրջանառելու նպատակները՝ երկրի ղեկավարն ընդգծել է, որ իրավիճակի վատթարացման դեպքում հայկական զինված ուժերը կարող են «անհամաչափ» ուժեղ պատասխան տալ։

20 տարի շարունակվող այս խնդիրը դեռևս հնարավոր է դարձել կայունացնել հակամարտության շուրջ ծավալված խաղաղ բանակցություններով, և ըստ նախագահի՝ ինքը կողմ է, որ հիմնահարցն ի վերջո կարգավորվի այդ բանակցությունների շրջանակներում։
Ընդգծելով պաշտոնական Բաքվի ռազմական հռետորաբանությունը՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ Ադրբեջանը, ցավոք, հարմար առիթ է փնտրում հակամարտության վերսկսման համար։ Նշվել է, որ նման քաղաքական սխալը կարող է վնասել ԼՂ-ի և Հայաստանի ժողովրդին, սակայն կորուստների և վնասի տեսակետից անմասն չի մնալու նաև Ադրբեջանը, որի կրած կորուստները, հնարավոր է, անհամեմատ ավելին լինեն:

Լրագրողի այն հարցին, թե վերջին շրջանում, ըստ ստացված տվյալների, բավականին մեծացել է լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանում, դրա հետ կապված ինչ զարգացումներ են սպասվում առաջիկայում, Սարգսյանը փոխանցել է, որ դա իրականություն է: Ադրբեջանի նման սադրանքների արդյունքում կողմերը փոխադարձ հրաձգության են ենթարկվում. զարգացումների առումով նշվել է, որ իրավիճակը լիովին վերահսկելի է հայկական կողմից։

Ջո Փարքինսոնը, անդրադառնալով Ադրբեջանի ռազմական հռետորաբանության ակտիվացմանը, նշել է, որ այն ակնհայտ է դարձել այս տարվա օգոստոսին, «երբ Ադրբեջանի նախագահը որպես հերոս ընդունեց Ռամիլ Սաֆարովին, ով 2004-ին ՆԱՏՕ-ի դասընթացի ընթացքում կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին»։ Վերջինիս փոխանցմամբ՝ փաստը դիվանագիտական փակուղի ստեղծեց ՀՀ-ի և Հունգարիայի միջև, որի արդյունքում Հայաստանը խզեց իր դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ։

Խնդիրը մանրամասնելուց հետո Wall Street Journal-ի լրագրողը Սերժ Սարգսյանին հղել է հետևյալ հարցադրումը. «Ի՞նչն է պատճառը, որ Ադրբեջանում նման հայատյացության մթնոլորտ է ստեղծվել»: Հարցին ի պատասխան՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ ալիևյան վարչակարգի կողմից նման քաղաքականության, նման ատելության մթնոլորտ խրախուսելն առավել նախընտրելի է, քան իրականում զբաղվել այդ մթնոլորտի վերացման հետևանքներով։

Ըստ Սերժ Սարգսյանի՝ կապված Սաֆարովի դեպքի հետ, փաստ է, որ Ադրբեջանը մերժում է միջազգային քննադատությունն այս հարցում։ Նախագահ Ալիևը հայտարարում է, որ ներում շնորհված է՝ համաձայն Սահմանադրության, որը, ըստ շատ քաղաքական ղեկավարների, առավել քան սուբյեկտիվ գնահատական է՝ չհիմնավորված որևէ միջազգային նորմերով։

Ըստ WSJ-ի՝ Բաքուն զինվելու համար անցյալ 5 տարիների ընթացքում ծախսել է 11 մլրդ՝ Հայաստանի 2 մլրդ-ի համեմատ։ Սերժ Սարգսյանի փոխանցմամբ՝ ՀՀ-ն կհարվածի Ադրբեջանին միայն այն դեպքում, եթե ԼՂ-ն կամ Հայաստանը կենթարկվեն հարձակման։

Իր հարցազրույցում Սերժ Սարգսյանը նաև զգուշացրել է, որ ռազմական հարձակման հնարավորությունն Իրանի վրա, որի հետ Հայաստանը միջպետական սահման ունի, «խիստ մտահոգիչ է», և իրադարձությունների զարգացումը կարող է նաև խթանել հակամարտությանը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև։

Իր խոսքում ՀՀ նախագահը, ամփոփելով վերը նշվածը, ընդգծել է, որ կոչ է անում միջազգային կառույցներին առավել ներգրավված լինել տարածաշրջանում առկա գործընթացներում, որը կարող է օգնել նվազեցնելու ճնշումն Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Ըստ Սերժ Սարգսյանի՝ «եթե մենք ապրեինք մեկուսացված տարածաշրջանում, որտեղ միջազգային ազդեցություն չլիներ, պատերազմն արդեն սկսված կլիներ»։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանիՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 25ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի»Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարաններիԻնչ իրավիճակ է ԼարսումԱպօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվելՄի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի ենՈվ է ուղեկցելու ՓաշինյանինՍտեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն ՊապիկյանիցՈ՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ
Ամենադիտված