Էկվադորի նախագահը ներքին զինված հակամարտության դրություն է հայտարարել երկրում
Աշխարհ
Էկվադորի նախագահ Դանիել Նոբոան երկրում ներքին զինված հակամարտության դրություն է հայտարարել տարբեր քաղաքներում տեղի ունեցող անկարգությունների ֆոնին և հրամայել բանակին «չեզոքացնել» տասնյակ հազարավոր անդամներ ունեցող հանցավոր խմբավորումները։
Պետության ղեկավարի հրապարակած փաստաթղում թվարկված են ավելի քան 20 տեղական և միջազգային հանցախմբեր, որոնք ենթակա են վնասազերծման։
Հիշեցնենք, որ դիմակավորված և զինված անձինք ներխուժել են Էկվադորի պետական հեռուստատեսության ստուդիա լրատվական հեռարձակման ժամանակ։ Նշվում է, որ նրանց նպատակն ուղիղ եթեր դուրս գալն է։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու