Բլինկենը հայտարարել է, որ անհրաժեշտ է պաղեստինյան պետություն ստեղծել
ԱշխարհԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության ապահովման անհրաժեշտության մասին, այդ թվում՝ Պաղեստին պետության ստեղծման միջոցով, հաղորդում է Պետդեպարտամենտը։
«Պետքարտուղարը վերահաստատել է Իսրայելի և տարածաշրջանի համար կայուն խաղաղություն ապահովելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ պաղեստինյան պետության ստեղծման միջոցով», - ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Բլինկենը Նեթանյահուի հետ քննարկել է նաև պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդների ազատելուն ուղղված ջանքերը և Գազայի խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնության ավելացման կարևորությունը: