Պուտինը պատմել է, թե օրական որքան ժամանակ է հատկացնում սպորտին
ԱշխարհՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ ամեն օր 2-2,5 ժամ ժամանակ է գտնում սպորտով զբաղվելու համար՝ մարզասրահ, լողավազան, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Իհարկե, ես սպորտով զբաղվում եմ ամեն օր՝ առնվազն երկու ժամ, մոտավորապես։ Իրականում տևում է մի փոքր ավելի՝ մարզասրահ, լողավազան, ցնցուղ... այս ամենը միասին՝ 2,5 ժամ»,- ասել է Պուտինը Անադիրի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։
Ըստ նրա՝ սպորտը պետք է դարձնել կյանքի մի մասը. «Պետք չէ երկու ժամ մարզվել։ Գոնե մեկ ժամ, թեկուզ կես ժամ, ամեն մարդ պետք է իմանա, որ պետք է ժամանակ հատկացնի դրան, մենք նույնիսկ ունենք որոշակի ցուցանիշներ, որոնց պետք է հասնենք երկրում։ Մարդիկ պետք է զբաղվեն ֆիզկուլտուրայով և սպորտով, սա հասարակության զարգացման կարևորագույն սոցիալական ցուցանիշներից մեկն է»,- պարզաբանել է Պուտինը։