Աֆղանստանում 6,3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱշխարհԱֆղանստանի հյուսիս-արևելքում 6,3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ջուրմ գյուղից 41 կմ հարավ։ Օջախը գտնվել էր 188 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։