Բորելը Գազայի բնակիչների մասին Իսրայելի հայտարարություններն անընդունելի է անվանել
ԱշխարհԻսրայելի իշխանությունների հայտարարությունները Գազայի հատվածի բնակիչների հարկադիր վերաբնակեցման մասին վտանգավոր են և անընդունելի։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Իսրայելի կառավարության պաշտոնյաների պնդումները, թե նրանք անհնարին են դարձնում Գազայի խաղաղ բնակիչների կյանքը և, ի վերջո, ստիպում են նրանց լքել Գազայի հատվածը, տագնապալի են, հակաարդյունավետ և վտանգավոր», - գրել է նա:
Նրա կարծիքով` «բռնի տեղահանման մասին ակնարկները միանգամայն անընդունելի են»։