Սեժուրնեն նշանակվել է Ֆրանսիայի ԱԳ նախարար. նա վարչապետ Ատալի զուգընկերն է․ ԶԼՄ
ԱշխարհՖրանսիայի ԱԳՆ նոր ղեկավար է նշանակվել «Վերածնունդ» կուսակցության առաջնորդ Ստեֆան Սեժուրնեն, հաղորդում է BFMTV-ն։
«Ստեֆան Սեժուրնեն փոխարինել է Կատրին Կոլոնային արտաքին գործերի նախարարի պաշտոնում», - հաղորդում է հեռուստաալիքը:
38-ամյա քաղաքական գործիչը նախագահ Էմանուլ Մակրոնի «Վերածնունդ» կուսակցության առաջնորդն է 2022 թվականի սեպտեմբերից։ Նա նաեւ երեքշաբթի վարչապետ նշանակված 34-ամյա Գաբրիել Ատալի զուգընկերն է, նշում է «ՌԻԱ Նովոստին»։