Հռոմի պապը կրկին բողոքել է իր առողջությունից
Աշխարհ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանի Առաքելական պալատում ունկնդրության ժամանակ բողոքել է «թեթև բրոնխիտից», հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ պոնտիֆիկոսը մասնակիցներին է փոխանցել ելույթի տեքստը, քանի որ չի կարողացել այն կարդալ։
«Կցանկանայի ամբողջ ելույթը կարդալ, բայց մի խնդիր կա՝ փոքր–ինչ բրոնխիտ ունեմ և չեմ կարողանում լավ խոսել»,- դիմել է նա եկեղեցական սիմպոզիումին ներկա ֆրանսիական պատվիրակության անդամներին։
Նոյեմբերի վերջին 87-ամյա պոնտիֆիկոս Ֆրանցիսկոս պապը չեղյալ էր հայտարարել մի քանի լսումներ՝ թեթև գրիպի պատճառով։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու