Վլադիմիր Պուտինի ավագ դուստրը հարցազրույց է տվել
ԱշխարհՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ավագ դուստրը՝ 38-ամյա Մարիա Վորոնցովան, պատասխանել է հարցերին #ProScience ռուսական փոդքասթի նախաամանորյա թողարկման ժամանակ, գրում է DW–ն։
Իր հարցազրույցում Պուտինի ավագ դուստրը հիմնականում խոսել է գիտության, բժշկության և գենետիկական ոլորտում կատարվող հետազոտությունների, մասնավորապես՝ մարդու գենոմի ուսումնասիրության մասին։ Քննարկելով Ռուսաստանում հիվանդների բուժումը, հատկապես նրանց, ովքեր հաշմանդամ են դարձել ծանր և քրոնիկ հիվանդությունների պատճառով, նա նշել է, որ «ռուսական հասարակությունը մեր կյանքի սկզբունքներով, մեր մշակույթով, մեր կրոնով... դեռևս այնքան էլ տնտեսակենտրոն չէ»։ «Մենք, ավելի շատ, մարդակենտրոն հասարակություն ենք»,– ասել է նա։
Վորոնցովան այնուհետև ընդգծել է, որ «մեզ համար ամենաբարձր արժեքը դեռևս մարդկային կյանքի արժեքն է»։ Նշվում է, որ նա չի խոսել Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմի մասին, և չի հիշատակել հայրիկին։
Վորոնցովան խոստովանել է, որ մանկուց երազել է բժիշկ դառնալ, բայց դպրոցից հետո ցանկացել է սովորել որպես տնտեսագետ։ Ի վերջո, ընտրել է բժշկությունը։ Նա խոսել է նաև գրականության հանդեպ իր հետաքրքրությունների մասին՝ նշելով իր սիրելի գրողների անունները, այդ թվում՝ Պուշկինին, Դոստոևսկուն և Հաքսլիին, ինչպես նաև երաժշտության և սպորտի մասին։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու