Պենտագոնը նշել է հութիների դեմ նոր հարվածի թիրախը
Աշխարհ
Եմենում հութիների ռադարի վրա հարձակումն իրականացրել է ամերիկյան ավիակիրը՝ Tomahawk հրթիռի միջոցով, հայտարարել է Պենտագոնի կենտրոնական հրամանատարությունը X սոցիալական ցանցում:
«Ղեկավարվող հրթիռային կործանիչը` «Քարնին», օգտագործել է «Տոմահավկ» հրթիռները՝ նվազեցնելու հութիների՝ ծովային նավերի, այդ թվում՝ առևտրային նավերի վրա հարձակվելու հնարավորությունը», - ասվում է գործակալության հայտարարության մեջ:
Միացյալ Նահանգները նոր հարձակում է սկսել Եմենի հութի ուժերի վրա այն բանից հետո, երբ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը խոստացել է պաշտպանել նավերը Կարմիր ծովում: ԱՄՆ-ի ուժերի կողմից վերջին հարձակումը հութիների ռադարի վրա եղել է հունվարի 13-ին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու