Նեթանյահուի դաշինքը պարտվել է․ Քնեսեթի նոր խոսնակը ընդդիմադիր Մատան Կահանան է Լեհական մամուլ․ Ռուսաստանը բազմաթիվ զոհերով սադրանք էր ծրագրում՝ մեղքը գցելով Ուկրաինայի վրա Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հիմնական թեմաները հայտնի են Խաբարովսկում Ուկրաինայի հետախուզության հետ կապի կասկածանքով երկու անձ է ձերբակալվել Ռուսաստանը վետո է դրել, ՄԱԿ-ի առաքելությունը հեռանում է․ ԱՄՆ-ն նոր քայլեր է քննարկում Մարոկկոյում «Համառ էր և ոչ այնքան շնորհակալ»․ Բայդենը բացահայտել է Զելենսկու հետ լարված հարաբերությունները Նիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջին Մոլդովան բողոք է ներկայացրել Ռուսաստանին․ երկրի օդային տարածք է մտել 7 անօդաչու սարք Գլխավոր դատախազը բավարարել է Ղրղզստանի միջնորդությունը Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում արգելված քիմիական նյութեր կիրառելու մեջ Եվրոպան Ուկրաինային 45 միլիարդ եվրո է առաջարկում․ պարտքը կապում են Ռուսաստանի հատուցումների հետ Ալժիրում բախումից հետո հրդեհ է բռնկվել․ 8 մարդ զոհվել է 

Գարդման-Շիրվան-Նախիջևան միությունն անդրադարձել է Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությանը

Քաղաքական

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևայի հայտարարությանը։

Ներկայացնում ենք Միության տարածած հայտարարությունը․

«Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնը անվանապես զբաղեցնող Սաբինա Ալիևան մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, Ադրբեջանում հավատարմագրված դիվանագաիտական կորպուսի ներկայացուցիչների կրկին փորձում է մոլորեցնել պատմական անցյալի և ներկայի իրողությունների այլակերպման և Ադրբեջանի՝ «զոհի» կարգավիճակի ու «արդարության» համար պայքարողի իմիջի ստեղծման համար, ինչը ադրբեջանական քաղաքական երեսպաշության գագաթներից մեկն է։ Ադրբեջանի «պատմական» անցյալի կերտման հովանավորներից մեկը՝ Հեյդար Ալիևը, մարտի 31-ը հայտարարել է «ադրբեջանցիների դեմ ցեղասպանության օր», ինչը, բացի Հայոց ցեղասպանությանը հակակշռելուց և ադրբեջանական հանցանքները թաքցնելուց, հետապնդում է նաև Հայաստանի և հայության դեմ հասարակական ատելության գեներացման խոշոր նպատակ։ 

Սակայն թե՛ Հեյդար Ալիևը, թե՛ Սաբինա Ալիևան, թե՛ «ադրբեջանական ցեղասպանության» մասին խոսող ցանկացած մեկը քաղաքական նպատակադիր կուրություն են ցուցաբերում պատմության և մասնավորապես 1918 թ․ Բաքվի մարտյան դեպքերի նկատմամբ։ 1918 թ․ մարտի վերջին Բաքուն դարձավ իշխանության համար պայքարի կիզակետ, որի համար պայքարում էին մուսավաթականները՝ ի դեմս «Վայրի» դիվիզիայի, որը սովոր էր ավարառությամբ զբաղվել հատկապես քրիստոնեական բնակավայրերում, մյուս կողմից՝ Բաքվի բոլշևիկների միջև։ Մի քանի օր Բաքվում իշխանության համար պայքարը կրեց նաև ռազմական բնույթ, որի հետևանքները ժամանակակից ադրբեջանական պատվերային պատմագիտությունը վերագրում է «հայ ժողովրդի կողմից «ադրբեջանցիների» դեմ իրականացված ցեղասպանության»՝ մոռանալով կամ միտումնավոր անտեսելով իրենց մեծահարուստներից մեկի՝ Հաջի Զեյնալաբդին Թաղիևի հետևյալ չափազանց հստակ խոսքերը, որ Բաքվի իրադարձությունները հայ-թաթարական բախումների բնույթ չեն կրել, իսկ հայկական զորամասերը փրկել և ապաստան են տվել ավելի քան 14.000 մահմեդականների, որոնց հետ են վերադարձրել պարսից հյուպատոսի միջոցով»: Այսինքն՝ սեփական ժամանակակից քաղաքական առաջնահերթությունները թույլ են տալիս Ադրբեջանի իշխանությանը քայլել իրենց «մեծանուն» հայրենակցի խոսքերի վրայով՝ խեղելով իրողությունների բովանդակությունը և միտումնավոր շփոթելով պարզ հասկացությունները։ 

Չկա առավել մեծ խեղկատակություն, քան հորինել սեփական ժողովրդի համար ցեղասպանության պատմություն։ Սակայն այս միտումը Հեյդար Ալիևով չի սկսվել, այլ շատ ավելի վաղ՝ հենց 1918 թ․ Ադրբեջանի մուսավաթական կառավարությունը Բաքվի ավելի քան 30 հազար հայության կոտորածը սկսեց արդարացնել որպես վրեժ 1918 թ․ մարտյան դեպքերի։ Այսինքն հայությանը չգործած հանցանքի մեջ մեղադրման և սեփական հանցանքների համար «հավասարակշռման» պատրվակով ի սկզբանե նենգափոխվել է չափազանց ակներև իրականությունը։ Իսկ իրականությունն այն է, որ 1918 թ․ մարտին հայերի կողմից փրկված 14 000 թյուրքերից մեկն էր նաև Բեյբութ խան Ջևանշիրին՝ Ադրբեջանի ապագա ներքին գործերի նախարարը և Բաքվի հայության դահիճը, ով իր կաշվի փրկությանը պատասխանեց ինչպես եռօրյա կոտորածով, այնպես էլ ամիսներ ձգվող հայության նկատմամբ առևանգումների, գնդակահարումների, սովի, նվաստացման, թալանի, ջարդի գործադրմամբ, որը անժխտելի է՝ վկայված ժամանակակից օտարազագիների արձանագրմամբ։ Ինչու Սաբինա Ալիևան չի հիշատակում այն 46 հայ որբերի մասին, ովքեր 1918 թ․ Բեյբութ խան Ջևանշիրի հրամանով որբանոցի 4-րդ հարկի պատուհանից դուրս են նետվել, իսկ նրանց ծնողները շատ ավելի վաղ կոտորածի էին ենթարկվել, ինչու չի հիշատակում Բաքվի հիվանդանոցի մասին, որտեղ բուժվող հայերը սրախողխող են արվել, կամ փախստականներ տեղափոխող այն նավի մասին, որը ջրասույզ է արվել՝ իր հետ տանելով բազմաթիվ անմեղ կյանքեր։ Սրանք պատմական անցյալի դրվագներ են միայն, որը ադրբեջանական տարբեր վարչակարգեր նրբորեն չեն նկատել։ 

Իսկ մեր օրերում Ադրբեջանը վերջին երկիրն է, որն իրավունք ունի խոսելու ցեղասպանության մասին այն պարզ պատճառով, որ վերջին տասնամյակներին էթնիկ զտման, բռնի տեղահանման և վերջապես ամենաիսկական ցեղասպանության է ենթարկել ողջ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի հայությանը, իսկ ամիսներ առաջ ի տես ողջ աշխարհի հայաթափել ողջ Լեռնային Ղարաբաղը։ Վերջին երեք տարիների Ադրբեջանի հանցագործ վարքի պատճառով ավելի քան 150 հազար հայ էթնիկ և ռասիստական խտրականության և զենքի սպառնալիքի տակ հեռացել է իր հայրենիքից: Սա է այն բովանդակությունը, որ պետք է պարունակեր Սաբինա Ալիևայի հայտարարությունը։ Նա պետք է արձանագրեր, որ շուրջ 10 ամիս Լեռնային Ղարաբաղի բնակչությունը գտնվում էր հումանիտար աղետի մեջ։ Ինչու՞ Սաբինա Ալիևան նամակներ չհղեց միջազգային կազմակերպություններին, երբ Լեռնային Ղարաբաղում արձանագրվեց սովամահություն, երբ չկային կենսագործունեության ապահովման նվազագույն պայմաններ անգամ, կամ երբ անցակետից առանց հիմքի մարդիկ էին առևանգվում և քրեական գործեր հարուցվում, որի հիմքերը Ադրբեջանը չուներ և գտնել ևս չկարողացավ, այլ բեմադրեց մի քանի արարից բաղկացած ներկայացումներ։ 

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը դատապարտում է Սաբինա Ալիևայի հայտարարությունը։ Սա ևս մեկ ապացույց է առ այն, որ Ադրբեջանը տրամագծորեն հեռու է թե՛ մադու իրավունքների պաշտպանությունից, թե՛ պատմական իրականությանը առերեսվելու ցանկությունից։ Ուստի, խորհուրդ ենք տալիս Սաբինա Ալիևային այցելել Բաքվում գտնվող քաղբանտարկյալներին, բռնադատված լրագրողներին և պարզապես ֆեոդալական հասարակության վերին կլաններից ցած գտնվող հասարակ մարդկանց՝ իմանալու սեփական երկրի և իր սատարած իշխանության մասին ողջ ճշմարտությունը։ Եվ վերջապես՝ կոչ ենք անում միջազգային իրավարար կազմակերպություններին կամ Ադբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին սովորեցնել Սաբինա Ալիևային, որ իր գործառույթը մարդու իրավունքները պաշտպանելն է, ոչ թե դրանց խախտումը օրինականացնելը»։ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նեթանյահուի դաշինքը պարտվել է․ Քնեսեթի նոր խոսնակը ընդդիմադիր Մատան Կահանան էԼեհական մամուլ․ Ռուսաստանը բազմաթիվ զոհերով սադրանք էր ծրագրում՝ մեղքը գցելով Ուկրաինայի վրաՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հիմնական թեմաները հայտնի ենԽաբարովսկում Ուկրաինայի հետախուզության հետ կապի կասկածանքով երկու անձ է ձերբակալվելՌուսաստանը վետո է դրել, ՄԱԿ-ի առաքելությունը հեռանում է․ ԱՄՆ-ն նոր քայլեր է քննարկում Մարոկկոյում«Համառ էր և ոչ այնքան շնորհակալ»․ Բայդենը բացահայտել է Զելենսկու հետ լարված հարաբերություններըՆիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջինՄոլդովան բողոք է ներկայացրել Ռուսաստանին․ երկրի օդային տարածք է մտել 7 անօդաչու սարքԳլխավոր դատախազը բավարարել է Ղրղզստանի միջնորդությունըԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում արգելված քիմիական նյութեր կիրառելու մեջԵվրոպան Ուկրաինային 45 միլիարդ եվրո է առաջարկում․ պարտքը կապում են Ռուսաստանի հատուցումների հետԱլժիրում բախումից հետո հրդեհ է բռնկվել․ 8 մարդ զոհվել էԱՄՆ-ում մի շարք համակարգերի խափանումներից հետո Ռուբիոն բացառել է կիբերհարձակման վարկածըՍև ծովում խորտակված գազատարին 4 հարված է հասցվել․ պաշտոնյաՍի Ծինփինը պատրաստ է աջակցել ԱՄՆ–Հյուսիսային Կորեա երկխոսության վերսկսմանըՀնդկաստանում շինարարական վթարը 3 աշխատողի կյանք է խլելԱՄՆ-ն, Ճապոնիան, Հնդկաստանն ու Ավստրալիան նոր անվտանգության նախաձեռնություն են համաձայնեցրելՊունեի փայտանյութի շուկան բռնկվել է․ հրդեհի դեմ պայքարել է 150 մարդՇորթում․ կասկածյալները օրենքով գող «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու ու նրա որդին ենՏեխասում արդյունաբերական տարա է պայթել․ աշխատակցին հոսպիտալացրել ենՊապուա Նոր Գվինեայում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՌումինիայի գիշերային երկրաշարժը զգացվել է նաև հարևան երկրներումՊայմանագրային զինծառայող է մահացելՍիբիրում Ան-12 է կործանվել․ ինքնաթիռում եղած 19 մարդը զոհվել էՎթարային ջրանջատում Կոտայքի մարզումՖլորիդայում փողոցները ջրի տակ են․ Բրոուարդի դպրոցները փակվել ենՖրանսիական գյուղում ուժգին քամին վնասել է 26 տունՄեռնեք էլ՝ խաղաղություն լինելու է, հերիք էղավ. Միրզոյան (տեսանյութ) Ներկայացվել են Հայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթություններըՀրաժարական կտամ, ռադս կքաշեմ, եկեք հեղափոխություն արեք․ Փաշինյանի պոռթկումը (տեսանյութ) Երբ հակաբիոտիկը չի ազդում. մեկնարկել է դիմադրության դեմ համաշխարհային շաբաթըՀորմոնային համակարգը խանգարող նյութերի ազդեցությունը կարող է սկսվել դեռ ծննդից առաջՓաշինյանն ասել է՝ պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի երբ իր խոստումը կատարի շատ խնդիրներ կլուծվեն. Ղազարյան (տեսանյութ) Նիման-Պիկի հիվանդության դեմ նոր դեղը կարող է երկարեցնել կյանքըՎատ օրինակ՝ վատ հետևանքներ․ պատգամավորների պահվածքը երեխաները կրկնում են դպրոցում․ Հովհաննիսյան«Արագ դուրս եկար ստեղից, դավայ»․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ) Թոքի քաղցկեղի դեմ նոր տարբերակ. ԱՄՆ-ում հաստատվել է նելադալկիբըԼեյկեմիայի դեմ պատվաստանյութ․ մահվան ռիսկը փորձարկման ընթացքում նվազել է 41%-ովԿանխվել է հրդեհի տարածումը հարակից տներՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի և գազի վճարները հունվարին կարող են աճել 26%-ովՄայքլ Ջեքսոնի բաճկոնի համար առաջարկում են 8,5 միլիոն դոլարԼրտեսական սկանդալ Բրիտանիայում․ Ռուսաստանի օգտին աշխատելու կասկածանքով ամերիկացի սպա է ձերբակալվելԿոռուպցիա ասելուց քեզ նայի հայելու մեջ, շեֆիդ նայի հայելու մեջ. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին (տեսանյութ) Մատվիենկոն կմասնակցի Թուրքմենստանում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջոցառումներինԼափամանից փայ եք ունեցել, դրա համար եք մրմռում. Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը (տեսանյութ) Թրամփի սպանության ծրագրի գործով պակիստանցին դատապարտվել է 27,5 տարվա ազատազրկմանԴոնբասի դիմաց՝ անդամակցությո՞ւն դաշինքին․ Թրամփի առաջարկը բարդ ընտրության առաջ է դրել ԵվրոպայինԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն այլևս չեն լինելու․ ՀՀ-ն էլ փորձում է տեղվորվել եվրոպական «դագաղում»․ ՆահապետյանՊուտինի և Թրամփի հանդիպումը դարձել է նրանց ութերորդ շփումը վերջին ինը տարումԹրամփ–Պուտին–Սի փակ բանակցությունները տագնապ են առաջացրել Եվրոպայում
Ամենադիտված