Քրեական ոստիկանները բացահայտել են սպшնության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է ՀՀ նախագահը կարևորել է Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործում «Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածք թմրամիջոց և բջջային հեռախոսներ են նետել Ազատումներ և նշանակումներ՝ Փաշինյանի որոշմամբ. Ֆոն դեր Լայենը դեմ է Գազային 15 մլրդ եվրո տալ Արաղչին դրական է գնահատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շարունակվող շփումները Մասիս-Ռանչպար ճանապարհին ապօրինի ավազահանում է կանխվել․ ընկերությունը վերականգնել է պատճառված վնասը «Լարս» տանող ճանապարհին Վրաստանը ևս մեկ՝ 400 մետրանոց կամուրջ է կառուցում Հայաստանում կստեղծվի անհետ կորած անձանց էլեկտրոնային ռեգիստր Ռայլի Բարնսը՝ Հայաստանի մասին․ «Հիացած եմ երկրի հարուստ քրիստոնեական ժառանգությամբ և մշակույթով» Ադրբեջանցի զինծառայողը, որը Շաքիում կրակել է հայ կնոջ վրա, դեպքի գիշերը Սիսիանից տեղափոխվել է Երևան Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել Մթնոլորտը սրվեց. «Լսում ենք իրար, պարո՛ն Վարդևանյան, պարո՛ն Ղազինյան, մի՛ ընդհատեք» 

Հայաստանը խաղաղության եվրոպական գործիքակազմից օգտվելու առաջարկով դիմել է ԵՄ-ին

Քաղաքական

Վերջերս ԵՄ-Հայաստան գործընկերության խորհուրդը պայմանավորվածություն է ձեռք բերել սկսել աշխատանքը ԵՄ-Հայաստան գործընկերության նոր օրակարգի վրա՝ սահմանելով ավելի հավակնոտ առաջնահերթություններ բոլոր հարթություններում համագործակցության համար։

Այս մասին ասաց ՀՀ Ազգային ժողովի եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ։

«Այստեղ խոսքն ավելի շատ քաղաքական հանձնառության, քաղաքական փաստաթղթի  մասին է, որն այս պահին գտնվում է մշակման փուլում, և ակնկալում ենք, որ մշակումը կամբողջանա մայիս-հունիս ամիսներին»,-հավելեց Եղոյանը՝ նշելով, որ Հայաստանը նաև դիմել է Եվրամիության խաղաղության գործիքակազմից օգտվելու առաջարկով։

«Սա մեկ այլ անվտանգային գործիքակազմ է, որը տարբեր տեսակի աջակցություններ է տրամադրում պետություններին՝ սկսած տեխնիկականից, մինչև ոչ մահաբեր զինատեսակներ։ Այս հարցն այժմ գտնվում է քննարկման փուլում, և ես հույս ունեմ, որ Հայաստանը ևս մաս կդառնա այս գործիքակազմից օգտվողների ցանկի»,-ներկայացրեց ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահը։

Նա անդրադարձ կատարեց Հայաստանի և Եվրամիության դիվանագիտական հարաբերությունների անցած ուղուն՝ ընդգծելով, որ  Հայաստանը հարաբերությունների շատ կարևոր մի փուլ է անցել 2000-ականներին, երբ Եվրամիությունն ունեցավ ամենամեծ ընդլայնումը, և միանգամից 10 արևելաեվրոպական պետություններ դարձան միության անդամ։

Այդ ժամանակ Եվրամիությունը մեկնարկեց նախ Եվրոպական հարևանության քաղաքականությունը, ապա նաև՝ Արևելյան գործընկերության ծրագիրը։

Հայաստանն, ըստ բանախոսի, երկուսին էլ մասնակից էր և Արևելյան

գործընկերության ձևաչափում բավականին ակտիվ աշխատանքներ է տարել։ Այս շրջանում է  ՀՀ կառավարությունը սկսել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները։

«Դրա կարևորագույն մաս էր համարվում «Ազատ առևտրի մասին» համաձայնագիրը։ Երեք տարի այս համաձայնագրի շուրջ բանակցելուց, այն ամբողջացնելուց, նաև Եվրոպական կողմի դրվատանքի խոսքերից հետո, որ Հայաստանն ամենաշատն է առաջընթաց արձանագրել այդ բանակցություններում, ամենալավ արդյունքներն է գրանցել, 2013 թվականի սեպտեմբերին հայտնի իրադարձությունների բերումով Հայաստանը  հրաժարվեց այս համաձայնագիրը ստորագրելուց և դարձավ այն ժամանակ Մաքսային Միության, հետագայում՝ Եվրասիական տնտեսական միություն։ Այնուամենայնիվ, Եվրամիության հետ բանակցությունները չդադարեցին, քանի որ հիմնական խնդիրը ասոցացման համաձայնագրի հետ կապված Ազատ առևտրի կտորն էր։ Բանակցությունները շարունակվեցին այդ հատվածը համաձայնագրից հեռացնելու վերաբերյալ և, ըստ էության, ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության գործող համաձայնագիրը, որը նույն ասոցացման համաձայնագիրն է՝ հանած ազատ առևտրի կտորը»,-ասաց Եղոյանը։

Նրա կարծիքով այդ համաձայնագիրը հայաստանյան հանրության, ինչպես նաև փորձագիտական շրջանակներում որոշակիորեն թերագնահատված է, մինչդեռ դրա բոլոր դրույթները բովանդակային, որակով իրականացնելուց հետո ՀՀ-ի եվրաինտեգրման գործընթացը մի քանի քայլ առաջ կգնա։

«Սա այն նույն համաձայնագիրն է, որ ունեն Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան, բայց առանց ազատ առևտրի հատվածի։ Այստեղ կարգավորվում են և՛ օրենքի գերակայությանը, և՛ արդարադատությանը, և՛ նորմերին ու ստանդարտներին, և՛ կառավարմանը  վերաբերող հարցեր․ առողջապահություն, կրթություն, գրեթե բոլոր ոլորտները կան այս համաձայնագրում։ Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի այս համաձայնագրի դրույթները, եթե նույնիսկ փոքր ինչ ուշացումով, ապա բարձր որակով կիրարկվեն»,-պարզաբանեց Եվրաինտեգրման հանձնաժողովի ղեկավարը։

Նա շեշտեց, որ 2020 թվականից հետո Եվրամիությունը նկատելիորեն ավելի ակտիվացավ տարածաշրջանում և 2021 թվականին Հայաստանին առաջարկեց նոր տնտեսական և ներդրումային ծրագիր՝ ընդհանուր 2,6 միլիարդ եվրո աջակցության փաթեթով։ Այս պահի դրությամբ այս գումարից արդեն իսկ տրամադրվել է 550 միլիոն եվրո, որի մեծ մասը փոքր և միջին բիզնեսին աջակցող արտոնյալ վարկեր են։

Կապիտալ ներդրումների մասով ամենամեծ մասնաբաժինը՝ ավելի քան 1 մլրդ եվրո, վերաբերում է Հյուսիս-Հարավ մայրուղու Ագարակ-Սիսիան ճանապարհահատվածին։

Եղոյանը բարձր գնահատեց նաև Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության դերը Հայաստանի անվտանգության ապահովման գործում։

«Իհարկե, ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում չեմ կարող չնշել Եվրոպական խորհրդարանի դերը, որը դրոշակակիրն է մեր հարաբերությունների զարգացման, լավարկման, խորացման»,-շեշտեց ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ը Էստոնիային 13 անօդաչու թռչող սարք է նվիրաբերել սահմանային հսկողության համարՔրեական ոստիկանները բացահայտել են սպшնության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է ՀՀ նախագահը կարևորել է Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործումՍի Ծինփինը հայտարարել է Տաջիկստանի հետ հարաբերությունները զարգացնելու մեծ ծրագրի մասին«Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածք թմրամիջոց և բջջային հեռախոսներ են նետելԱզատումներ և նշանակումներ՝ Փաշինյանի որոշմամբ. Ֆոն դեր Լայենը դեմ է Գազային 15 մլրդ եվրո տալԱրաղչին դրական է գնահատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շարունակվող շփումներըԵմենը մտադիր է վերականգնել վերահսկողությունը բոլոր նահանգների նկատմամբՄասիս-Ռանչպար ճանապարհին ապօրինի ավազահանում է կանխվել․ ընկերությունը վերականգնել է պատճառված վնասըՉինաստանը մինչև 2025 թվականը կփակի ավելի քան 670 բանկՀնդկաստանում ընձառյուծը մտել է տուն և վիրավորել վեց մարդու«Լարս» տանող ճանապարհին Վրաստանը ևս մեկ՝ 400 մետրանոց կամուրջ է կառուցումՀայաստանում կստեղծվի անհետ կորած անձանց էլեկտրոնային ռեգիստրԱֆղանստանը հայտարարել է, որ չի օգտագործելու իր տարածքը այլ պետությունների դեմՌայլի Բարնսը՝ Հայաստանի մասին․ «Հիացած եմ երկրի հարուստ քրիստոնեական ժառանգությամբ և մշակույթով»Ալինա Կաբաևան ներկայացել է Լավրովի կրած «ԽՍՀՄ» գրությամբ սվիտերովՈւկրաինան Լիտվայում զինամթերքի արտադրության մեջ 93 միլիոն եվրո կներդնիԱդրբեջանցի զինծառայողը, որը Շաքիում կրակել է հայ կնոջ վրա, դեպքի գիշերը Սիսիանից տեղափոխվել է ԵրևանBloomberg. ՆԱՏՕ-ն պատրաստել է «պաշտպանության» ծրագիր՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր և արհեստական ​​բանականությունՇաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնելԳիտնականը զգուշացրել է Կամչատկայի Շիվելուչ հրաբխի հնարավոր հզոր ժայթքման մասին Մթնոլորտը սրվեց. «Լսում ենք իրար, պարո՛ն Վարդևանյան, պարո՛ն Ղազինյան, մի՛ ընդհատեք»Կրեմլում հայտարարել են Ուկրաինայի կողմից հակամարտության սրման մասինԹբիլիսիի քաղաքապետ. Արևմուտքը Վրաստանը կդիտարկեր որպես բուֆերային գոտի, եթե չլինեին վրացական իշխանությունների գործողությունները Օրենսդիրը գործադիրին ասում է՝ «քո աշխատողին տիրություն արա», ինչ է դա նշանակում. ՂազարյանԹբիլիսիի կենտրոնում 1788 թվականի հայկական հետքեր են հայտնաբերվել՝ ճանապարհաշինության ժամանակՄադրիդի դատարանը մերժել է բողոքի ճամբարը անհապաղ քանդելու գաղափարը Հանրային ծառայողի գրառումները ղեկավարին ուղարկելը հարցեր է առաջացնում. ՂազինյանԹրամփը գովաբանել է Հնդկաստանին լավ ընտրությունների կազմակերպման համար՝ այն շփոթելով Բրազիլիայի հետՀանրահավաքին չմասնակցելը Քալաշյանի համար հետևանքներ կունենար. ՎարդեւանյանՄիրզոյանն ու Արաղչին Թեհրանում քննարկել են ԹՐԻՓՓ-ի հետ կապված հարցեր Իշխանամետ ակտիվությունը ներկայացվում է որպես քաղաքացիական դիրքորոշում. ԽամոյանԹուրքիայում գնաճը 2021 թվականից ի վեր նվազել է մինչև ամենացածր մակարդակըԿրեմլում բացահայտել են ԱՄՆ-ի հետ բանակցությունների թեմաներից մեկըՄԻՊ ներկայացուցիչները հերթական այցն են կատարել ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջըՎրաստանը հայտարարել է, որ չի ցանկանում լսել ԵՄ-ի քննադատությունը երկրորդ ճակատ բացելուց հրաժարվելու համարՓրկարարները Կիպրոսի մոտ լաստանավի խորտակման հետևանքով ևս մեկ զոհի մարմին են գտելԱֆղանստանը հայտարարել է, որ երկիրը կարող է դառնալ առևտրի տարանցիկ կենտրոնԱդրբեջանի խորհրդարանի փոխնախագահը Հայաստանի մասին․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» Եկեք հաղորդում ներկայացնենք՝ հանրային ծառայողներին հավաքների տանելու վերաբերյալ. ՋուլհակյանԱրմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն արքեպիսկոպոսին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելն անընդունելի է«Hyundai»-ից կրակոցներ արձակելու դեպքով 2 անձ ձերբակալվել էՌուսաստանում դոլարը կրկին թանկացել է՝ հասնելով 85 ռուբլուԱդրբեջանցու կրակnցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆՖրանսիայում կոչ են արել դադարեցնել Ուկրաինային օգնությունը Իշխանության հանրահավաքին մասնակցելը քաղաքացիական դիրքորոշո՞ւմ է, ընդդիմադիրին՝ վերահսկո՞ւմ. ԽամոյանԳերիների հարցը՝ ՄԱԿ-ում. Իրանը լսում է Ռուսաստանի առաջարկներըԱնդրանիկ Քոչարյան․ «Եթե ադրբեջանցուն վերադարձնենք, ապա՝ ինչ-որ բանի դիմաց»Կրեմլը մեկնաբանել է Ռուսաստանում ժանտախտի մասին լուրերը Մասնակցել եք ՔՊ-ի հանրահավաքին, հետո էլ քաղաքական չեզոքությունից եք խոսում. Վարդևանյանը՝ Քալաշյանին
Ամենադիտված