Հայաստանն ու ԱՄԷ-ն կխթանեն արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունը Հոկտեմբերի 1-3-ին ջերմաստիճանը կնվազի մինչև 5-11 աստիճանով Հենց հիմա Սիսիանում կես մարդ էլ լինի կտար. ՔՊ–ական պատգամավորը՝եղբոր մեքենայի վարձակալության մասին Աննա Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի գույքը արտերկրից վերադարձնելու Հայաստանի փորձը Խոշոր զարգացումներ Հայաստանում․ «Խաղաղության խորհուրդ», Ռոսատոմի առաջարկն ու նոր արգելքը Օրենքն ամբողջովին պետք է չեղարկվի՝ գողացած ոչ մի հեռախոս ոստիկանությունը չի կարողանում հայտնաբերել ՀԾԿՀ-ն էլեկտրաէներգետիկական համակարգում հզորության գործակցի հրապարակման նոր պահանջներ է սահմանել ՊԵԿ-ի պարգևավճարների ֆոնդը մոտ 20-30 տոկոսով ավելացել է. Տիգրան Աբրահամյան Ի՞նչն էր Կառավարությանը խանգարում նորմալ քննարկում կազմակերպել. Էդգար Ղազարյան Հետին միտք չկա՝ սա շատ մարդկանց կյանքի վրա է ազդում, պետք է ամեն ինչ թափանցիկ լինի. Բաբկեն Թունյան «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Արգիշտի Դարբինյանը ընտրվեց ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Այսօր Գևորգ Էմինի ծննդյան օրն է․ նա կդառնար 108 տարեկան 

«Դավիթն անընդհատ ինձ հետ է, կարծես անընդհատ ինձ կանչի՝ գա՛նձս». ավագ սերժանտ Դավիթ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին. «Փաստ»

Սպորտ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ խելացի էր Դավիթս: Բնավորությամբ հանգիստ էր, բայց նաև շատ ակտիվ: Ամեն հարցում, գործում ուզում էր առաջինը լինել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լյուդմիլան՝ Դավիթի մայրիկը:

Դավիթը ծնվել է Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն գյուղում: Այստեղ է անցել նրա մանկությունը, պատանեկությունը: Հաճախել է գյուղի միջնակարգ դպրոցը: Մայրիկը նշում է՝ որդին դպրոցում, դասարանում ևս փորձում էր միշտ առաջինը լինել: «Շատ էր սիրում իր գյուղը: Գյումրիում ծառայելու ժամանակ տետրի մեջ մի էջի վրա նկարել է Վերնաշենը, յուրահատուկ ջերմությամբ էր վերաբերվում իր գյուղին»: Տիկին Լյուդմիլան նշում է՝ իր երեք երեխաներն էլ սովորել են գյուղի դպրոցում, ավարտել այն գերազանցությամբ, հետո ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություններ:

«Դավիթս իր ուժերով ընդունվեց Պոլիտեխնիկական համալսարանի ծրագրավորման բաժինը: Սովորում էր գերազանց: Այդ մասնագիտությունն իր երազանքն էր, բայց, ավաղ, հասցրեց միայն մեկ կիսամյակ ուսանող լինել: Սպորտ էր շատ սիրում, հատկապես՝ ֆուտբոլ: Գյուղի ֆուտբոլի թիմում էր խաղում: Տղաներն անգամ ասում էին՝ հասակը գետնի վրա չի երևում, բայց այդ ինչ ֆուտբոլ է խաղում: Մի անգամ, երբ դեռ փոքր էր, եկավ տուն ու ասաց՝ գա՛նձս, մի սխալ բան եք արել: Երբ հարցրեցի, թե՝ ինչ, արձագանքեց՝ պետք է մանկուց ֆուտբոլի հաճախեի, կարող էի սպորտում մեծ հաջողություններ ունենալ: Շատ հետո նկուղում քաղցրավենիքի մի դատարկ տուփ գտա, որի վրա գրել էր բրազիլացի բոլոր ֆուտբոլիստների անունները: Այդ տուփը դրել էր նկուղում, երբ պատահական բացեցի ու հասկացա, որ Դավիթիս ձեռագիրն է, սկսեցի կարդալ: Տուփը հիմա տանն իր անկյունում դրված է: Չէր սիրում, երբ իր իրերին ձեռք էին տալիս, ամեն ինչ սրբությամբ էր պահում, ամեն ինչի հանդեպ շատ ուշադիր էր: Հիմա իր անկյունում այնքան իրեր կան, որ անգամ տեղ չի մնացել ինչ-որ նոր բան ավելացնելու:

Յուրահատուկ երեխա էր, դպրոցի ուսուցիչներն են փաստում՝ նման աշակերտներ շատ քիչ ենք ունենում: Հիմա իր ուսուցիչներից յուրաքանչյուրը դասարան մտնելիս պատմում է Դավիթի մասին: Նրան որպես կարգապահության օրինակ են բերում ցանկացած աշակերտի»: Որդին մայրիկին միշտ «գանձս»-ով է դիմել, ու պատահական չէ, որ Դավիթի զոհվելուց հետո նրա մասին լույս տեսած գիրքը մայրիկը վերնագրել է՝ «Դավիթ գանձս»: «Ինձ գանձս էր ասում, մամա չէր ասում, իր ապրած 20 տարվա ընթացքում երևի 20 անգամ ինձ մամա չի ասել, «գանձս»-ով էր դիմում: Դավիթս շատ ծնողասեր էր»: Դավիթը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2019 թ. հունվարի 10- ին: Ծառայության առաջին վեց ամիսն անցել է Գյումրու ուսումնական զորամասում՝ հակատանկային մարտկոցում, հետո տեղափոխվել է Հադրութ: Դավիթն ավագ սերժանտ էր, դիրքի ավագ, դասակի հրամանատարի տեղակալ, տիրապետում էր ֆագոտ զենքին: «Շատ լավ էր տրամադրված զինվորական ծառայությանը: Մեկ օր չի տրտնջացել, մեկ օր անգամ չի ասել, որ չէր ուզենա ծառայել:

Դավիթը քույրիկից ու եղբորից փոքր է 12 և 10 տարով, նրանք իրենց երեխայի պես էին Դավիթին պահում, նա կարծես բոլորիս երեխան լիներ: Մի անգամ մեծ տղաս՝ Կարենս, Դավիթին ասաց՝ գերազանց սովորում ես, տարկետում ստացիր, ուսումդ շարունակիր: Դավիթը մերժեց՝ երբ տեսնում եմ, որ ինչ-որ տղա չի ծառայել, զարմանում եմ, տղան պետք է ծառայի, երկու տարի է, պարտքս կտամ, կգամ, ուսումս կշարունակեմ: Իր ծառայությունն էլ շատ լավ էր անցնում, ինքը գոհ էր, քանի որ սիրված ու հարգված էր բոլորի կողմից: Ընկերները շատ են պատմում, որ Դավիթը յուրահատուկ վերաբերմունք ուներ նորակոչիկների նկատմամբ, որևէ մեկն իրավունք չուներ անգամ ծուռ աչքով նայել նրանց, հակառակ դեպքում Դավիթին պատասխան պիտի տար»: Հետո սկսվեց պատերազմը: Ինչպես ծառայության ժամանակ, այնպես էլ պատերազմի օրերին Դավիթն այդպես էլ չդժգոհեց իրենց բաժին հասած դժվարություններից: «Հոկտեմբերի 5-ին իր 20-ամյակը մարտի դաշտում է նշել: Այդ օրը չզանգեց, հաջորդ օրը խոսեցինք, ասացի՝ Դա՛վ ջան, երեկ չզանգեցիր, որ 20-ամյակդ շնորհավորեի:

Զրուցեցինք: Օրումեջ էր զանգում: Հոկտեմբերի 8-ին հարցրեց՝ գա՛նձս, ի՞նչ են ասում, էս պատերազմին վերջ չկա՞: «Դավի՛թ ջան, բան չեն ասում»: «Ուզում եմ պատերազմը վերջանա, չեք պատկերացնում, թե ինչ տղաներ ենք կորցնում»»: Դավիթը եղել է Կարախամբեյլի կոչվող տեղամասում: «Ամենաբարձր դիրքում է եղել իր ֆագոտով: Իր անունը ֆագոտի կոնստրուկտոր էին դրել, ասում են՝ ֆագոտը քանդում, հավաքում էր: Իր կապիտանն է ասում՝ Դավիթն անվախ էր, միայնակ մտավ չեզոք գոտի, ՏՈՍ համակարգը ոչնչացրեց»: Դավիթը զոհվել է հոկտեմբերի 9-ին: «Հոկտեմբերի 8-ին բավականին երկար զրուցեցինք: Իբր հրադադար էր, մենք էլ մի քիչ հանգստացել էինք: Զոհվելու օրն իր հրամանատարի հետ նստել են զենքերը մաքրելու, կարգավորելու՝ մտածելով, որ մի քիչ հանգիստ է: Դիպուկահարը երկուսին էլ թիրախավորում է: Հիմա մտածում եմ՝ Դավիթս շատ ակտիվ էր մարտի դաշտում, և երևի իրեն հետևում էին»: Դավիթը շուտ է տուն «վերադարձել»:

«Զոհվելուց անմիջապես հետո կապիտանի կարգադրությամբ իրեն իջեցնում են Հադրութ, ճանապարհում Գորիս: Հոկտեմբերի 11-ին մենք արդեն իմացել ենք Դավիս մասին: Տեսել եմ իմ Դավիթիս, կարողացել եմ հրաժեշտ տալ»: Հիմա Դավիթը հայրենի գյուղում է՝ փոքրիկ պանթեոնում: «Գյուղում չորս զոհ ունենք, մեկ անհետ կորած»: Ապրելու ուժի մասին: «Եթե պատկերացնեմ, որ Դավիթս չկա, կարող եմ խելագարվել: Նա կարծես անընդհատ ինձ հետ է՝ իր ձայնը, իր կանչելը: Նա, կարծես, ինձ անընդհատ կանչի՝ գա՛նձս: Կարծես անընդհատ իրեն սպասեմ, սպասեմ, որ պետք է վերադառնա, չեմ ուզում պատկերացնել, որ չի գալու: Եթե մի քիչ ավելի խորը մտածենք, երևի կխելագարվենք: Դավիթից հետո առաջին օրերին ոչինչ չէի ուտում, անում էի դա մտածված, որ Դավիթիս մոտ գնամ: Բայց երեխաներս ասացին՝ մա՛մ, քո համար միայն Դավի՞թն էր, ախր մենք էլ կանք, չէ՞: Կարենս ասաց՝ եթե այսպես ես անելու, ուրեմն ինձ կմոռանաս, կիմանաս, որ էլ տղա չունես: Ու սկսեցի քիչ-քիչ հաց ուտել: Դավիթս մեր տան փոքրն էր, ես այնքան կապված էի իր հետ:

Իմ ընկերն էր, իմ գաղտնարանն էր, Դավիթն էր իմ գաղտնիքները պահողը: Զանգահարում էր ծառայության տեղից, հեռախոսին պատասխանում էի, ասում էր՝ ո՞նց ես, գա՛նձս, ի՞նչ է եղել: Պատասխանում էի՝ ոչինչ, արձագանքում էր՝ մի տեսակ ասացիր «ալո», քո Դավիթին չես կարող խաբել: Չէիր կարող իրենից ոչինչ գաղտնի պահել: Մի անգամ էլ աղջիկս մեր տանն էր, Դավիթս զանգեց, զրուցեցինք բավականին երկար, գնացի բակ, վերադարձա տուն, դեռ խոսում էի, զանգն անջատելուց հետո աղջիկս ասաց՝ մա՛մ, մենակ չասես, որ մինչև հիմա Դավիթի հետ էիր խոսում, այնքան հետաքրքիր է, թե ի՞նչ էիք այդքան երկար խոսում: Ու երկուսս էլ սկսեցինք ծիծաղել: Դավիթիս պետք է բոլոր նորությունները պատմեի, թե գյուղում բոլորն ինչպես են, ինչ նորություն կա, հակառակ դեպքում ձեռքից չէի պրծնի: Իր մասին այս հիշողություններն են ինձ ամուր պահում ոտքի վրա»:

Հ. Գ. - Ավագ սերժանտ Դավիթ Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: Հուղարկավորված է Վերնաշենի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պետդումայի կազմը գրեթե կիսով չափ նորացել է. ՊուտինՀայաստանն ու ԱՄԷ-ն կխթանեն արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունըՆոր խստացում ՌԴ-ից. ՌԴ-ի փլուզում ԽՍՀՄ-ի սցենարով. զգուշացում՝ Պուտինին Flydubai ավիաընկերության չվերթի օդաչուները, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, հոսպիտալացվել ենԱվանում բացվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան Flydubai-ի ինքնաթիռը հաջող վայրէջք կատարած օդաչուները Հարավային Աֆրիկայի և Նոր Զելանդիայի քաղաքացիներ ենՄակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնածՀոկտեմբերի 1-3-ին ջերմաստիճանը կնվազի մինչև 5-11 աստիճանովՀենց հիմա Սիսիանում կես մարդ էլ լինի կտար. ՔՊ–ական պատգամավորը՝եղբոր մեքենայի վարձակալության մասինԱննա Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի գույքը արտերկրից վերադարձնելու Հայաստանի փորձըYnet. Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետը չեղարկել է ԱՄՆ այցը՝ անվտանգության իրավիճակի պատճառովԽոշոր զարգացումներ Հայաստանում․ «Խաղաղության խորհուրդ», Ռոսատոմի առաջարկն ու նոր արգելքըՕրենքն ամբողջովին պետք է չեղարկվի՝ գողացած ոչ մի հեռախոս ոստիկանությունը չի կարողանում հայտնաբերելՀԾԿՀ-ն էլեկտրաէներգետիկական համակարգում հզորության գործակցի հրապարակման նոր պահանջներ է սահմանելFlyDubai-ը արտակարգ իրավիճակի պատճառով ինքնաթիռը կուղղորդի Սաուդյան ԱրաբիաԱմերիկյան զորքերը դուրս են բերվել Էրբիլի ավիաբազայիցՊԵԿ-ի պարգևավճարների ֆոնդը մոտ 20-30 տոկոսով ավելացել է. Տիգրան ԱբրահամյանԻ՞նչն էր Կառավարությանը խանգարում նորմալ քննարկում կազմակերպել. Էդգար ՂազարյանGuardian. Ուկրաինան ավիահարվածների մեկ ժամվա ընթացքում կորցնում է 45 միլիոն դոլարՀետին միտք չկա՝ սա շատ մարդկանց կյանքի վրա է ազդում, պետք է ամեն ինչ թափանցիկ լինի. Բաբկեն Թունյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Արգիշտի Դարբինյանը ընտրվեց ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահԱյսօր Գևորգ Էմինի ծննդյան օրն է․ նա կդառնար 108 տարեկանՄեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի վերադարձը ԵվրամիությունՓաշինյանը ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարին ազատել է պաշտոնիցՌազմական ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը շրջայց է կատարել բանակային դիրքերում և զորամասերումՉինաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Ճապոնիային հրաժարվել միջուկային զենք ձեռք բերելու փորձերիցԵրևանն ու Թեհրանը քննարկել են կանաչ տարածքների և շրջակա միջավայրի կառավարման համագործակցությունը«Ոչ ոք իր մեքենան օրական 5000 դրամով չէր տրամադրի»․ ՔՊ-ական պատգամավորը՝ եղբոր մեքենայի վարձակալության մասինՉինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը կամրապնդեն համագործակցությունըFlydubai-ի ինքնաթիռի միջադեպից առաջին կադրերն են հրապարակվել․ ուղևորներից մեկի հագուստին արյան հետքեր կան (ֆոտոշարք)Flydubai ավիաընկերության օդաչուն փորձել է կործանել ինքնաթիռը (տեսանյութ)Տիրադավների խրախճանքը․ Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցվածAl Arabia. ԱՄՆ-ը և Իրանը սկսել են քննարկել հակամարտության կարգավորման երաշխիքներըԴուբայ-Թել Ավիվ չվերթի օդաչուները կռվել են․ օդաչուներից մեկը փորձել է դանակահարել մյուսինԳազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է ութ մարդՕրենքն ամբողջովին պետք է չեղարկվի՝ գողացած ոչ մի հեռախոս ոստիկանությունը չի կարողանում հայտնաբերել. Հարություն ՄնացականյանՆեթանյահուն խորհրդակցություններ է անցկացնում Flydubai-ի ինքնաթիռի առևանգման մասին ահազանգի վերաբերյալԹրամփն իր խորհրդականների հետ քննարկել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը Գյումրիում ձերբակալվել է ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողը․«Հրապարակ»Թաթա Սիմոնյանի համերգը սեպտեմբերի 27-ին հեռարձակելու դեպքը կուսումնասիրի Հանրային հեռարձակողի խորհուրդըԿատարը չի կարողացել առաջընթացի հասնել ԱՄՆ-Իրան երկխոսության մեջ Թրամփի հետ հանդիպումից հետո Ցուկերբերգը պաշտպանել է արհեստական ​​բանականության նկատմամբ ներքին վերահսկողությունը Երևանում 3 աշխատակցի մահվան դեպքով 2 զոհի ինքնությունը հայտնի է․ նրանցից մեկը Իրանի քաղաքացի էՆախկին դեսպանը հրավիրվել է Գլխավոր դատախազությունԷդուարդ Հովհաննիսյանը նշանակվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության լիազոր ներկայացուցիչ ՍտեփանավանումԱՄՆ-ը խստացրել է Կուբայի դեմ պատժամիջոցները Օդանավակայանում 819 գրամ մեֆեդրոն է հայտնաբերվել․ ևս մեկ առաքանիում՝ 250 գրամ սինթետիկ թմրանյութ (տեսանյութ)Ահազանգ՝ Flydubai-ի ինքնաթիռից․ փոխանցվել է առևանգման ազդանշան. կապն անձնակազմի հետ կորել է. կոնֆլիկտ ուղևորների միջևՕրենքի խախտմամբ տրված 690 քմ հողամասը վերադարձվել է համայնքին․ արժեքը՝ 11 մլն դրամԹրամփն ասել է, որ Բիլ Գեյթսն այլևս չի համարում, որ ԱԲ-ն կհանգեցնի 1 միլիարդ մարդու մահվան
Ամենադիտված