Ցրտահարության վտանգ կա․ մի շարք մարզերում ջերմաստիճանը կնվազի մինչև -2 աստիճան Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը բացահայտել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառք Պետբյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 14․7%-ով Արա Աբրահամյանի որդին լքել է Անաստասիա Ռեշետովային՝ իմանալով, որ նա հղի է մեկ այլ տղամարդուց Իշխան Սաղաթելյան․ «Վերջին երկու ամսում ՀՀ արտաքին պարտքն աճել է 1.174 մլրդ դոլարով» Մի շարք մարզերում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…−2°C․ հորդորում են բերքահավաք իրականացնել Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը Շաքիի դեպքով նոր քրվարույթ է նախաձեռնվել․ նաև՝ սահմանն ապօրինի հատելու և զենքի մաքսանենգության փաստով Աննա Հակոբյանի աղմկահարույց փաթեթը կանգ առավ. Հակառուսական ալիքը նահանջում է Ալիևը՝ Հայաստանի նախկին ղեկավարների մասին․ «Բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է պատժվեն» «Ադրբեջանն իր սերնդին պատերազմի է պատրաստում»․ադրբեջանագետը՝ Հաջիևի հայտարարության մասին Փաշինյանը տեսակապով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին 

Բանակցային «լուզերի» պատիր մանիպուլյացիան. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը օրերս խորհրդարանում հայտարարել է, որ իր մեծ սխալն այն է եղել, որ դեռևս 2018 թվականին չի եկել ու չի ասել, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, և չկա Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակի հնարավորություն: Սրանով նա ցանկացել է ցույց տալ, որ այն ժամանակվանից արդեն պարզ էր, թե ինչ է լինելու Արցախի հետ։ Այն, որ Փաշինյանը շատ վաղուց էր Արցախը համարում ադրբեջանական և դրա մասին հրապարակավ արտահայտվում, նորություն չէ: Մենք առիթ ունեցել ենք հիշեցնել նրա «գլուխգործոծներից» մի նմուշ մասնավորաբար 1999 թվականից: Դեռ այն ժամանակ Փաշինյանը հայտարարում է, որ Ղարաբաղը ադրբեջանական է, իսկ ղարաբաղցիներն էլ Հայաստանում կարող են միայն փախստական համարվել: Սակայն հարցն այն է, որ 2018 թվականին նա ասում էր, որ կարգին դեռ չի էլ բանակցել, բայց արդեն ասում են հող հանձնելու համար է եկել: Այլ հարց է, որ ժամանակը ցույց տվեց, թե որքան իրավացի էին նման կարծիք հայտնողները:

Բայց եթե ամեն ինչ այդքան պարզ էր, այդ դեպքում ինչո՞ւ էր մասնակցում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցություններին, երբ արդեն քննարկելու ոչինչ չկար։ Ավելին՝ ինչո՞ւ էր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարում, թե Արցախը Հայաստան է և վերջ։ Ինչ վերաբերում է բանակցային գործընթացի նրբություններին, ապա գաղտնիք չէ, որ Փաշինյանի դիրքորոշումն այն է եղել, որ դրանք սկսում է զրոյական կետից։ Ու այսպիսի դիրքորոշումը հիմնավորելու համար նա նշում էր, թե Արցախի ժողովուրդն իրեն մանդատ չի տվել, որ ինքը որոշի Արցախի ճակատագիրը, ինքն ուղղակի ի պաշտոնե չունի նման լիազորություն, անգամ մի պահ փորձում էր առաջ տանել այն գիծը, որ Արցախը ևս պետք է մասնակցի բանակցային գործընթացին։

Իսկ 2022 թվականի հոկտեմբերի 7-ի Պրահայի հանդիպումից հետո նույն Փաշինյանը, մանդատ չունենալով հանդերձ, որոշեց Արցախի ճակատագիրը՝ հայտարարելով, թե ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Եթե ելնենք փաշինյանական տրամաբանությունից, թեկուզ այս իշխանությունների ու կոնկրետ Փաշինյանի դեպքում տրամաբանություն բառն օգտագործելն առնվազն անմտություն է, ապա նա վերազանցել է իր լիազորությունները։ Մյուս առանցքային թեման վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությանը։ Պարզ է, որ Ադրբեջանը պահանջում է, որ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը լուծարվի, որպեսզի Արցախի թեման միջազգային հարթակում ուղղակի փակվի ու գնա։ Բայց հետաքրքիրն այն է, որ 2022 թվականին, ի պատասխան խաղաղության համաձայնագրի 5 կետանոց ադրբեջանական առաջարկների, հայկական կողմը 6 կետ էր ներկայացրել, որոնց մեջ նշվում էր, թե բանակցությունները կազմակերպելու համար Հայաստանը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:

Սակայն առկա իրավիճակը վկայում է այն մասին, որ ՀՀ իշխանություններն հրաժարվում են իրենց իսկ ներկայացրած առաջարկներից, այն է՝ Մինսկի խմբի համանախագահության միջնորդությունից։ Ու համանախագահության գործունեությունը վերակենդանացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխարեն Փաշինյանը փորձում է ընդունելի դարձնել միջնորդական առաքելության գործունեության դադարեցումը՝ անընդհատ շեշտելով, որ դրան մասնակցող երկրների ներկայացուցիչները 2022 թվականից այն կողմ չեն շփվել միմյանց հետ։ Այնպես չէ, որ նախկինում ՌԴ-ն ու Արևմուտքը հակասություններ չեն ունեցել, սակայն այս կառույցը գործել է։ Հայաստանը պետք է շահագրգռված լինի ու պայմաններ ստեղծի, որ միջնորդների ինստիտուտ գործի, բայց ցավալին այն է, որ ՀՀ իշխանությունները համաձայնել են միայն ուղիղ բանակցություններ վարել Ադրբեջանի հետ, ինչի պարագայում Բաքուն շարունակաբար ճնշելու և զիջումներ է պոկելու։ Առավել ևս, քանի դեռ Հայաստանում իշխանության է պարտված ու մշտապես զիջումների պատրաստ Նիկոլ Փաշինյանը:

Վերջինս առիթ է փնտրում իր այս քաղաքականությունն արդարացնելու և Մինսկի խմբի համանախագահության ոչ էֆեկտիվ գործունեությունն ընդգծելու համար, թե իբր դրանում ընդգրկված ուժերը «մեզ 30 տարի մեշոկի նման շպրտել են էս կողմից էն կողմ»։ Բայց ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունները ձախողել են միջնորդների առկայությամբ բանակցությունների հնարավորությունը, սակայն այլ հեքիաթ են պատմում։ Օրինակ՝ ՌԴ-ից հայտարարություններ են հնչել, որ իրենք պատրաստ են միջնորդել, իսկ Հայաստանը չի համաձայնում։ Անգամ եթե ՌԴ-ի հետ հարաբերությունները լարված են, ապա Փաշինյանի իշխանությունը գոնե այնպես պիտի աներ, որ արևմտյան երկրներից միջնորդի դերում հանդես գային։ Գոնե միջազգային երաշխիք կունենայինք, ու Ադրբեջանն այս աստիճան չէր լկտիանա: Բազմաթիվ առիթներ ենք ունեցել համոզվելու, որ առանց միջազգային միջնորդների ու երաշխիքների առկայության Բաքուն սանձարձակ կերպով է գործում։

Եթե այս փուլում 4 գյուղ են պահանջել, վաղը ոչ միայն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջացքն» են պահանջելու, այլև նոր տարածքներ Սյունիքից, Վայոց ձորից ու Գեղարքունիքից։ Հայ-ադրբեջանական հարթության վրա առկա իրողությունը արդեն ցույց է տալիս, որ Փաշինյանը բանակցային գործընթացը ոչ թե զրոյական կետից է սկսել, այլ գործընթացը շրջել է Հայաստանի դեմ։ Նրա համար սեփական երկիրն ու հայրենիքը գրոշի արժեք չունեն, այլապես դժվար է պատկերացնել այսպիսի խայտառակ տապալում, երբ կորցնում ես ամեն ինչ՝ ոչինչ չստանալով։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ցրտահարության վտանգ կա․ մի շարք մարզերում ջերմաստիճանը կնվազի մինչև -2 աստիճանՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը բացահայտել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառքՊետբյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 14․7%-ովԱրա Աբրահամյանի որդին լքել է Անաստասիա Ռեշետովային՝ իմանալով, որ նա հղի է մեկ այլ տղամարդուց Reuters. Իսրայելը Սաուդյան Արաբիայից Flydubai-ի միջադեպի վերաբերյալ ամբողջական մանրամասներ չի ստանումԻշխան Սաղաթելյան․ «Վերջին երկու ամսում ՀՀ արտաքին պարտքն աճել է 1.174 մլրդ դոլարով»Մի շարք մարզերում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…−2°C․ հորդորում են բերքահավաք իրականացնելBloomberg. Իրանը պայմաններ է սահմանել տեսուչների՝ միջուկային օբյեկտներ վերադառնալու համար Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակըAxios. ԱՄՆ-ը ևս երկու Patriot մարտկոց է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար Crew Dragon-ը ռեկորդային կարճ ժամանակում հասել է Միջազգային տիեզերակայանԲյուջեի պակասուրդը խոչընդոտում է զենքի արտադրությանը. ԶելենսկիSamsung-ի Galaxy S26 սմարթֆոնները Եվրոպայում թանկացել են մինչև 400 եվրոյովՇաքիի դեպքով նոր քրվարույթ է նախաձեռնվել․ նաև՝ սահմանն ապօրինի հատելու և զենքի մաքսանենգության փաստովՀութիները հայտարարել են Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից նոր հարվածների մասին Թրամփը Թենեսիում անհաջող մահապատիժը հետաքրքիր միջադեպ է անվանել The Telegraph․ Նապոլեոն Բոնապարտի նամակը կարդացել են նեյրոնային ցանցի միջոցով Աննա Հակոբյանի աղմկահարույց փաթեթը կանգ առավ. Հակառուսական ալիքը նահանջում էԱլիևը՝ Հայաստանի նախկին ղեկավարների մասին․ «Բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է պատժվեն» «Ադրբեջանն իր սերնդին պատերազմի է պատրաստում»․ադրբեջանագետը՝ Հաջիևի հայտարարության մասինCNN-ը տեղեկացել է Թրամփի փեսայի՝ Իսրայելում զենքի ներդրումներին մասնակցության մասին Փաշինյանը տեսակապով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստինԱրմավիրում կամրջի տակ զինանոց է հայտնաբերվել․ ինքնաձիգ, 5 հրացան ու ատրճանակՓաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին՝ պահանջելով 6 մլն դրամ փոխհատուցումՊԵԿ․ 9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2.3 տրլն դրամ հարկ և տուրքԱՄՆ-ը և Հնդկաստանը գտնվում են առևտրային համաձայնագրի շուրջ համաձայնության վերջին փուլում Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է, երեխաներին անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել․ ԱՆ նախարարԱրման Եղոյանը կգլխավորի եկեղեցու ճգնաժամը քննող ԱԺ հանձնաժողովըՇարմազանով․ 2018-ի հոկտեմբերի 2-ը կմնա որպես խորհրդարանի վրա հարձակման օրՇաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն էՀիքմեթ Հաջիև․ Ադրբեջանը վճռական է շարունակելու խաղաղության օրակարգըՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը ստուգայց է կատարել զորամասերից մեկում«Ժողովուրդ». 4 գերատեսչության անարդյունք աշխատանքը․ Ծավի առեղծվածը «Հրապարակ»․ Խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը «Իրավունք». Սուսիկ-փուսիկ նախկիներ են ջրի երես բերվելու. Ինչ է սպասվում մինչեւ տարեվերջ «Ժողովուրդ». ԱՆԻՖ-ի գործով դիմել են Սինգապուր և ԱՄՆ․ Դավիթ Փափազյանը մեկ տարի անց դեռ չի հայտնաբերվել «Հրապարակ»․ «Փաշինյանը մեր հետեւից էլ կգա»․ Արցախցի պաշտոնյաները «ջրի տակ» են անցել «Իրավունք». ԲՀԿ-ից «Հանրապետություն». Համայնքի ղեկավարի թեկնածուի քաղաքական սալդոն «Ժողովուրդ». Երևանում կանցկացվի աղոթքի երկրորդ նախաճաշը․ ովքեր են ժամանելու և ինչ է քննարկվելու «Հրապարակ»․ «Աշխարհաքաղաքական Գիքոր» Փաշինյանը դեգերումների մեջ է․ հակառուսական ալիքը նահանջում է «Իրավունք». «Ձեզ կարգի հրավիրեք». Ինչից է անհանգիստ ՔՊ ակտիվը «Ժողովուրդ». Ինչո՞ւ հեռացավ Սարգիս Հայոցյանը․ ընդհարում Տիգրան Խաչատրյանի, Ժաննա Անդրեասյանի և Սարգիս Հայոցյանի միջև Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող պատմական Միլլերի առանձնատունը գրեթե ամբողջովին այրվել է. կասկածում են հրկիզում Ջարեդ Քուշների բիզնեսը շահույթ է ստանում Իսրայելի բանակի մատակարարների հետ կապված ընկերությունում ներդրումներից. CNN Իրենք Առինջում են կարողանում մարդ ձերբակալել, Շաքիում` չի ստացվում. Էդգար ՂազարյանՄեսսին դարձել է «Էլդենսեի» սեփականատերը 4 հոտ, որոնք կարող են վկայել աղիքային հիվանդության մասին Մերցի վարկանիշը պատմական հակառեկորդ է սահմանել. կանցլերին աջակցում է գերմանացիների 10%-ը Թրամփն իր վարչակազմին տվել է «A+» բարձր գնահատականը, թեև տնտեսական քաղաքականության հավանությունը ծարհահեղ նվազել է. AP Հոկտեմբերի 2-ին և 5-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու
Ամենադիտված