ԱՄՆ–Իրան համաձայնագրի շուրջ արագ առաջընթաց չեն սպասում
ԱՄՆ
Եվրոպական և Մերձավոր Արևելքի մի շարք առաջնորդներ կասկածի տակ են դնում ԱՄՆ-ի և Իրանի միջև մոտ ապագայում խաղաղ համաձայնագրի հասնելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Պաշտոնյաների գնահատմամբ՝ հատկապես Իրանի միջուկային ծրագրի ապագայի նման բարդ հարցերի լուծումը կարող է տևել ամիսներ։ Աղբյուրների խոսքով՝ կողմերի դիրքորոշումները շարունակում են զգալիորեն տարբերվել, ինչը դանդաղեցնում է բանակցային գործընթացը։
Իրավիճակը ավելի է բարդացել այն բանից հետո, երբ Թեհրանը հրաժարվել է ապրիլի 22-ին Իսլամաբադում նախատեսված բանակցություններից՝ դրանք անվանելով անարդյունավետ։ Ի պատասխան՝ ԱՄՆ-ը որոշել է երկարաձգել հրադադարի ռեժիմը՝ փորձելով պահպանել դիվանագիտական գործընթացի հնարավորությունը։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը