Փաշինյանը տեսակապով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Արմավիրում կամրջի տակ զինանոց է հայտնաբերվել․ ինքնաձիգ, 5 հրացան ու ատրճանակ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին՝ պահանջելով 6 մլն դրամ փոխհատուցում ՊԵԿ․ 9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2.3 տրլն դրամ հարկ և տուրք Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է, երեխաներին անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել․ ԱՆ նախարար Արման Եղոյանը կգլխավորի եկեղեցու ճգնաժամը քննող ԱԺ հանձնաժողովը Շարմազանով․ 2018-ի հոկտեմբերի 2-ը կմնա որպես խորհրդարանի վրա հարձակման օր Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է Հիքմեթ Հաջիև․ Ադրբեջանը վճռական է շարունակելու խաղաղության օրակարգը ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը ստուգայց է կատարել զորամասերից մեկում «Հրապարակ»․ Խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը «Իրավունք». Սուսիկ-փուսիկ նախկիներ են ջրի երես բերվելու. Ինչ է սպասվում մինչեւ տարեվերջ 

Ավելորդ աղմուկի վտանգավոր շերտերը. «Փաստ»

Տնտեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանը սկսել է տարբեր սպառազինություններ ձեռք բերել կամ դրանց նկատմամբ հատուկ հետաքրքրություն ցուցաբերել, ինչն, անշուշտ, հիանալի է: Իսկ եթե նախքան 2020 թվականը նման ակտիվ աշխատանք տարվեր զինամթերքի համալրման ուղղությամբ, միգուցե այսպիսի ծանր վիճակում չհայտնվեինք։ Սակայն ուշագրավ է, որ երբ որոշ քանակությամբ զենք է ձեռք բերվում, ավելին՝ նույնիսկ երբ պայմանավորվածություն է լինում պարզապես, ամբողջ համացանցում մեծ փիառ արշավ է կազմակերպվում, թե՝ «վերջապես փրկվեցինք», «ապրած կենան իշխանությունները, որ զենք են բերում» և այլն։ Ու ամենամտահոգիչն այն է, որ դեռ սպառազինությունները ձեռք չբերված՝ արդեն դրա մասին ազդարարվում է։

Նախ՝ շրջանառվում է, թե Հայաստանը հետաքրքրություն ունի այս կամ այն սպառազինության նկատմամբ։ Հետո հատուկ փիառ է կազմակերպվում այն ժամանակ, երբ պաշտոնական այցելություններ են կատարվում ու պայմանագրեր կնքվում։ Առանձին էլ մեծ գովազդային արշավ է անցկացվում այն ժամանակ, երբ այդ զենքերը հասնում են։ Ու բնական է, որ այսպիսի իրողությունը գրգռում է Ադրբեջանին, որն էլ տրամադրվում է հրադադարի ռեժիմը խախտելուն ու նոր ագրեսիա ձեռնարկելուն։ Պատահական չէ, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման ու նոր պայմանագրերի կապակցությամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դժգոհություն հայտնեց՝ հանդես գալով քաղաքական հայտարարությամբ։

Ընդ որում Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ նշվում էր, որ իրավիճակի սրացման պատասխանատվությունն ընկնում է ՀՀ իշխանությունների վրա։ Այլ կերպ ասած՝ Ադրբեջանը կարող է սպառազինությունների ձեռք բերումը «պատրվակ» օգտագործել նոր ագրեսիա ձեռնարկելու համար։ Պարզ է, որ Ֆրանսիայի հարաբերությունները Թուրքիայի ու մասնավորապես Ադրբեջանի հետ լարված բնույթ են կրում։ Փարիզն իր հերթին փորձում է նաև ավելացնել իր ներկայությունն այն տարածաշրջաններում, որտեղ իր ու թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը բախվում են։ Դրա շրջանակներում էլ Ֆրանսիան զենք է մատակարարում Հունաստանին ու Հայաստանին։ Բայց խնդիրն այն է, որ Ֆրանսիան ու Արևմուտքը գործնական հողի վրա ի վիճակի չեն մեծ ներազդեցություն ունենալ Հարավային Կովկասում իրավիճակի վրա ու փոխել ուժերի հարաբերակցությունը։

Հիմա էլ Փարիզի քաղաքապետը և այլ հայտնի գործիչներ նախագահ Մակրոնին կոչ են անում ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան, բայց պարզ է, որ այդպիսի հայտարարությունները կոչերից այն կողմ չեն անցնելու։ Նույն կերպ Փարիզում պարբերաբար խոսում են Ուկրաինա զորք ուղարկելու մասին, բայց դրանք այդպես էլ մնում են խոսակցությունների մակարդակի։ Բացի այդ, հեռավոր տարածաշրջանը, ինչպիսին Հարավային Կովկասն է, այնքան էլ կենսական նշանակություն չունի Եվրոպայի, մասնավորաբար Ֆրանսիայի համար, որպեսզի ռազմաբազա բացի կամ գործնական ներկայություն հաստատի։ Իհարկե, Հայաստանի համար անհրաժեշտություն է տարբեր կողմերով Ֆրանսիայի ու մյուս արևմտյան երկրների հետ համագործակցությունը խորացնելը՝ մանավանդ, որ նրանք անհանգստացած են տարածաշրջանում Թուրքիայի դիրքերի չափից ավելի ուժեղացմամբ։

Ու եթե արևմտյան երկրները Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի գլխավորությամբ սպառազինություններ են մատակարարում Հունաստանին՝ այդ երկրի նկատմամբ Թուրքիայի ախորժակը զսպելու համար, նույնը հասկանալիորեն կարող են անել Հայաստանի դեպքում։ Բայց պետք է նկատի ունենալ, որ Հունաստանը արևմտյան ռազմաքաղաքական դաշինքի մաս է կազմում, իսկ Հայաստանը՝ ոչ։ Մյուս կարևոր հարցն այն է, որ Հարավային Կովկասում, ուզենք թե չուզենք, Ռուսաստանը թելադրող դիրքեր ունի։ Ուստի, այս հանգամանքը պետք է հաշվի առնել, ու եթե հայկական կողմը արևմտյան երկրների հետ հարաբերությունները խորացրեց ի հաշիվ Ռուսաստանի կամ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու, ապա այս քաղաքականությունը կարող է ուղղակի ծանրագույն հետևանքներ ունենալ։ Արևմուտքի հետ հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը կարող է միայն փոխլրացնող բնույթ ունենալ։ Ու անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ մեր հարևան Իրանը ևս սվիններով կարող է ընդունել Արևմուտքի չափից ավելի մեծ ներկայությունը Հայաստանում։

Խոսվում է նաև Հնդկաստանից նոր զենքեր ձեռք բերելու մասին ու դրա ֆոնի ներքո խորանում են նաև Նյու Դելիի հետ Երևանի հարաբերությունները։ Պարզ է՝ Հնդկաստանն աջակցում է Հայաստանին, քանի որ Թուրքիան ու Ադրբեջանը իր գլխավոր ախոյան Պակիստանի կողմից են հանդես գալիս ու նրան են աջակցում Քաշմիրի կոնֆլիկտում, բայց Հնդկաստանի համար Հայաստանի հետ գործարքներն ընդամենը կոմերցիոն բնույթ ունեն։ Չնայած Հնդկաստանի ազդեցությունը և տնտեսական հզորությունն աճում է, բայց սա այն դեպքը չէ, որ Հարավային Կովկասում կարողանա իրավիճակ փոխել։ Այս հանգամանքի հետ ևս պետք է հաշվի նստել։ Բացի այդ, կարելի է օգտվել նաև սպառազինություններ վաճառող այլ երկրների առաջարկներից, օրինակ՝ Չինաստանի։ Մյուս կարևոր արձանագրումն այն է, որ Հայաստանում զարգացած չէ սպառազինությունների արտադրությունը, որպեսզի փոքրանա մեր կախվածությունը արտաքին աշխարհից։

ՀՀ իշխանությունները տևական անընդհատ խոսում են ռազմարդյունաբերությունը զարգացնելուց ու պրոֆեսիոնալ բանակ ստեղծելուց, բայց ոչինչ չեն ձեռնարկում այս ուղղությամբ։ Եթե Հայաստանի ունեցած պոտենցիալը չի բավարարում, պետք է պայմանավորվածություններ ձեռք բերել տարբեր երկրների հետ համատեղ արտադրության համար։ Ու սպառազինությունների ձեռքբերման և արտադրության զարգացումը պետք է տեղի ունենա հաստատուն քայլերով ու անաղմուկ կերպով՝ առանց ավելորդ ուշադրություն գրավելու։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փաշինյանը տեսակապով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստինԱրմավիրում կամրջի տակ զինանոց է հայտնաբերվել․ ինքնաձիգ, 5 հրացան ու ատրճանակՓաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին՝ պահանջելով 6 մլն դրամ փոխհատուցումՊԵԿ․ 9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2.3 տրլն դրամ հարկ և տուրքԱՄՆ-ը և Հնդկաստանը գտնվում են առևտրային համաձայնագրի շուրջ համաձայնության վերջին փուլում Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է, երեխաներին անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել․ ԱՆ նախարարԱրման Եղոյանը կգլխավորի եկեղեցու ճգնաժամը քննող ԱԺ հանձնաժողովըՇարմազանով․ 2018-ի հոկտեմբերի 2-ը կմնա որպես խորհրդարանի վրա հարձակման օրՇաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն էՀիքմեթ Հաջիև․ Ադրբեջանը վճռական է շարունակելու խաղաղության օրակարգըՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը ստուգայց է կատարել զորամասերից մեկում«Ժողովուրդ». 4 գերատեսչության անարդյունք աշխատանքը․ Ծավի առեղծվածը «Հրապարակ»․ Խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը «Իրավունք». Սուսիկ-փուսիկ նախկիներ են ջրի երես բերվելու. Ինչ է սպասվում մինչեւ տարեվերջ «Ժողովուրդ». ԱՆԻՖ-ի գործով դիմել են Սինգապուր և ԱՄՆ․ Դավիթ Փափազյանը մեկ տարի անց դեռ չի հայտնաբերվել «Հրապարակ»․ «Փաշինյանը մեր հետեւից էլ կգա»․ Արցախցի պաշտոնյաները «ջրի տակ» են անցել «Իրավունք». ԲՀԿ-ից «Հանրապետություն». Համայնքի ղեկավարի թեկնածուի քաղաքական սալդոն «Ժողովուրդ». Երևանում կանցկացվի աղոթքի երկրորդ նախաճաշը․ ովքեր են ժամանելու և ինչ է քննարկվելու «Հրապարակ»․ «Աշխարհաքաղաքական Գիքոր» Փաշինյանը դեգերումների մեջ է․ հակառուսական ալիքը նահանջում է «Իրավունք». «Ձեզ կարգի հրավիրեք». Ինչից է անհանգիստ ՔՊ ակտիվը «Ժողովուրդ». Ինչո՞ւ հեռացավ Սարգիս Հայոցյանը․ ընդհարում Տիգրան Խաչատրյանի, Ժաննա Անդրեասյանի և Սարգիս Հայոցյանի միջև Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող պատմական Միլլերի առանձնատունը գրեթե ամբողջովին այրվել է. կասկածում են հրկիզում Ջարեդ Քուշների բիզնեսը շահույթ է ստանում Իսրայելի բանակի մատակարարների հետ կապված ընկերությունում ներդրումներից. CNN Իրենք Առինջում են կարողանում մարդ ձերբակալել, Շաքիում` չի ստացվում. Էդգար ՂազարյանՄեսսին դարձել է «Էլդենսեի» սեփականատերը 4 հոտ, որոնք կարող են վկայել աղիքային հիվանդության մասին Մերցի վարկանիշը պատմական հակառեկորդ է սահմանել. կանցլերին աջակցում է գերմանացիների 10%-ը Թրամփն իր վարչակազմին տվել է «A+» բարձր գնահատականը, թեև տնտեսական քաղաքականության հավանությունը ծարհահեղ նվազել է. AP Հոկտեմբերի 2-ին և 5-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության դեմ օրենսդրական նախաձեռնության շրջանակում սկսում է ստորագրահավաք (տեսանյութ) Չորս եզակի «Rolex Daytona» ժամացույց վաճառվել է 49,5 միլիոնով դոլարովԱդրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը «Rivian R2»-ը «LiDAR»-ով այս տարի հասանելի չի լինի գնորդներինՔննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու հնարավորություններըՉորաթանում այցելեցինք 102 տարեկան Մանյակ տատիկին․ շնորհավոր Տարեցների միջազգային օրը․ ՀՀ-ում ԵՄ առաքելությունՍարյան փողոցից սրտի կանգով և գլխի վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է․ ինքնությունը պարզվում է Երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների դեպքում հաշտությունը չի ազատի քրեական պատասխանատվությունիցԱդրբեջանցի է մտել Սիսիան, կրակոց արձակել․ Ռուսաստանը զգուշացնում է ՆԱՏՕ-ին (տեսանյութ) Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Եղվարդ քաղաքի սկզբնամասում բախվել են «Mercedes»-ն ու «Kia»-ն. կա վիրավորԳագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել է Արթուր Մարտիրոսյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալԳերմանիան 2027 թվականին կստեղծի անօդաչու համակարգերի առաջին գունդը. ՊիստորիուսԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը քիչ առաջ տեղափոխվել է Երեւան Պուտինը հայտարարել է, որ իրեն և Թրամփին «բավականին լավ բազմամյա հարաբերություններ» են կապումՈղբերգական դեպք. անհայտ վարորդը մահացու վրաերթի է ենթարկել տղամարդ հեծանվորդին և դիմել փախուստիԱրևելքին, Արևմուտքին, Հյուսիսին և Հարավին անհրաժեշտ է համաձայնության գալ նոր աշխարհակարգի սկզբունքների շուրջ. Պուտին Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը. ի՞նչ է նա քննարկել Արարատ Միրզոյանի հետԷստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումըՀՀ և Իրանի ներկայացուցիչները հանդիպել են «Նորդուզ» անցակետում«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողն արձանագրել է ԱԹՍ-ի շարժը
Ամենադիտված