Խորհրդարանական այս ընտրություններում պետք է մեկուկես միլիոն ձայն. Գագիկ Ծառուկյան
Քաղաքական
Խորհրդարանական այս ընտրություններում պետք է մեկուկես միլիոն ձայն, ինչպես մեկուկես միլիոն մոմ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակների, ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
«Մեկուկես միլիոն ձայն, որպես հիշատակ և որպես Հայաստանի վերածննդի ուղերձ ամբողջ աշխարհին։
Այս գաղափարի շուրջ հազարավոր քաղաքացիների հետ միասնության քայլերթով շարժվեցինք դեպի Ազատության հրապարակ՝ վերահաստատելով, որ մեր երկրին անհրաժեշտ են ոչ թե թշնամանք ու պառակտում, այլ ներքին համերաշխություն, հանդուրժողականություն և ազգային միասնություն։
Հունիսի 7-ին գնա՛ քվեարկության, որպեսզի Հայաստանը մնա ինքնիշխան և հայկական։
Սպասե՛ք լավ փոփոխությունների»։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru