Ալեն Սիմոնյանը վերահաստատել է ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու Հայաստանի հանձնառությունը
Քաղաքական
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 5-ին ընդունել է Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավար Ֆիլիպ Կուրարի գլխավորած պատվիրակությանը:
Կողմերը քննարկել են նախընտրական քարոզարշավի ընթացքին, ինչպես նաեւ ընտրական գործընթացներին առնչվող հարցեր:
Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ ՀՀ-ն հաստատակամ է ապահովելու քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ, արդար եւ թափանցիկ իրացումն ու ընտրությունների` ժողովրդավարական սկզբունքներին համահունչ իրականացումը:
Զրուցակիցները քննարկել են նաեւ երկկողմ հետաքրքրության այլ հարցեր:


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru