ՀԱՊԿ-ում արձագանքել են կազմակերպության ֆինանսավորումը դադարեցնելու Հայաստանի որոշմանը
ԱշխարհՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) տեղյակ է ֆինանսավորումը դադարեցնելու Երեւանի որոշման մասին, սակայն Հայաստանը մնում է կազմակերպության անդամ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ-ում աղբյուրը։
«Սա նորություն չէ, մենք տեղյակ ենք, բայց Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ»,– ասել է աղբյուրը։