«Հայկական Երազանք» կուսակցությունը ողջունում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման գործունեությունը
Աշխարհ«Հայկական Երազանք» Կուսակցության վարչությունը հայտարարություն է տարածել՝ ողջունելով «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման գործունեությունը:
«Ամիսներ շարունակ մեր ակցիաներով, ցույցերով, մեր համերաշխությունն ու աջակցությունն ենք հայտնել Հայ Առաքելական Եկեղեցուն, նաև խնդրել ղեկավարել Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության համար մղվող գործընթացը:
Այսօր Բագրատ Սրբազանի ղեկավարմամբ սկսված շարժումը քայլ առ քայլ մոտենում է համահայկական մոբիլիզացիային՝ հանուն ազգային նպատակների: Իշխանությունների ձեռամբ սիստեմատիկ կերպով թշնամու երկրի պահանջների իրականացումը պետք է րոպե առաջ դադարի: Դա հնարավոր է միայն մեծ կոնսենսուսի առկայությամբ: Ուստի մեր համախոհներին, ընկերներին հորդորում ենք շարունակել ակտիվորեն մասնակցել շարժման գործընթացներին»,– ասված է հայտարարության մեջ: