Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետին Հարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել Լեհաստանում Գերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասին Սևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները Իլոնը մեզ տանում է Մարս․ Բեսենթ «Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված ընդունելությունը Փարիզում տպավորիչ էր իր բարձր մակարդակով և ջերմ մթնոլորտով». Վրույր Փենեսյան Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ ՄԷԳ-ի երկրները պաշարներից բաց են թողել 325 մլն բարել նավթ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Իրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումը Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ Ռեալից Թուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավոր 

Ժողովրդական շարժման հրատապ քայլերը. Արմեն Այվազյանը առաջարկներ է ներկայացրել

Արտակարգ Պատահար
Պատմաբան և քաղաքագետ Արմեն Այվազյանն ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 
 
«ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՀՐԱՏԱՊ ՔԱՅԼԵՐԸ. ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
 
ԽՆԴԻՐ № 1
 
1. Ամենուր՝ ՀՀ բոլոր բնակավայրերում պետք է շտապ կարգով կազմավորել աշխարհազորային ստորաբաժանումներ (զինված կամ առայժմ առանց զենք)՝ չսպասելով Երևանում քաղաքական իշխանության հարցի հանգուցալուծմանը։ Հանրահավաքներում այս հարցը պետք է քննարկվի և լուծումներ առաջարկվեն։ Բանն այն է, որ Ադրբեջանը կարող է դիմել ՀՀ-ի դեմ լայնածավալ հարձակման յուրաքանչյուր պահի՝ մինչև Փաշինյանի հրաժարականը, դրանից հետո կամ հենց այս օրերին տիրող խառնակ իրավիճակում։ Ռուսական զորքերի դուրս բերումն Ադրբեջանի հետ ՀՀ սահմաններից հուշում է, որ ադրբեջանական ներխուժումը սարերի հետևում չէ։
 
ԽՆԴԻՐ № 2
 
Հանրապետության հրապարակում անմիջապես պետք է կազմել ստվերային (հետագայում՝ անցումային) կառավարություն՝ տալով նրա գլխավոր դեմքերի անունները, այդ թվում՝ վարչապետի, պաշտպանության նախարարի և ԱԳ նախարարի։ Ժողովուրդը պետք է պարզ պատկերացում ստանա նոր կառավարության մասին, հնարավորություն ունենա շահեկանորեն տարբերելու նրա անդամներին Փաշինյանից ու նրա մանկլավիկներից։ «Հներից» որևէ դեմքի ներկայությունն անցումային կառավարությունում պետք է բացառվի, եթե իրապես նպատակը համաժողովրդական հուժկու շարժում ձևավորելն է։
 
ԽՆԴԻՐ № 3
 
Հանրապետության հրապարակում պետք է քննարկվեն ու հրապարակվեն ՀՀ արտաքին քաղաքականության և ռազմական անվտանգության նոր հայեցակարգերի գլխավոր դրույթները, որոնցից, թերևս, ամենագլխավորը երկուսն են՝ ա) Իրանի Իսլամական Հանրապետության հետ խորացված ռազմավարական դաշինք կնքելու մտադրությունը; բ) ՀՀ ռազմական քաղաքականության մեջ ազգ-բանակ մոդելի որդեգրումը, որի բաղադրիչ մասը բազմահազարանոց աշխարհազորի կազմավորումն է՝ վերը նշված ԽՆԴԻՐ № 1-ը։
 
ԽՆԴԻՐ № 4
 
Պետք է հրապարակել այն ամենաառաջնային քայլերը, որոնցով անցումային կառավարությունը փորձելու է շտկել փաշինյանական խունտայի կատարած ավերը ՀՀ կենսագործունեության տարբեր բնագավառներում։ Օրինակ, իշխանության գալու հաջորդ իսկ օրը պետք է չեղարկել կրթության և գիտության ոլորտներում ընդունված հակահայկական որոշումներն ու ծրագրերը։
Չեղարկման ենթակա են, մասնավորապես՝
• «Ակադեմքաղաք» կործանարար ծրագիրը,
• հայոց լեզուն գիտության ոլորտից դուրս մղելու կառավարության № 2298 որոշումը (25.12.2023),
• «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը,
• «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ուսումնառությունից հանելու որոշումը։
Պետք է չեղարկվի նաև բանկային գաղտնիքը վերացնելու մասին կառավարության որոշումը և բազմաթիվ այլ օրենքներ ու որոշումներ (ինչպես, օրինակ, հասարակական տրանսպորտի և «կարմիր գծերի» գների հրեշավոր թանկացումները)։
 
ԽՆԴԻՐ № 5-6
 
Իշխանության գալու հաջորդ իսկ օրը պետք է որոշում ընդունվի օտար էթնոկրոնական տարրերի Հայաստան անհասկանալի, անվերահսկելի և դրսից կառավարվող ներգաղթը կասեցնելու, և հակառակը՝ հայրենադարձությունն օրենսդրորեն, ֆինանսապես և բոլոր այլ միջոցներով խրախուսելու մասին։
Սրանք են այն հրատապ թեմաներն ու քայլերը, որոնք գոնե մինչև այժմ անտեսվում ու շրջանցվում են Երևանի հանրահավաքներում, թեև պետք է առաջնահերթ կարգով քննարկվեին և լուծումներ առաջարկվեին։ Գոնե մինչև այս պահը Բագրատ սրբազանի գլխավորած շարժումը՝ իր որդեգրած պայքարի եղանակներով և հռչակված հիմնական նպատակով (իշխանափոխություն) սկզբունքորեն չի տարբերվում 2020 թ. հետո տիտղոսակիր «ընդդիմության» ղեկավարած ու ձախողած մյուս շարժումներից։ Այս անգամ ձախողումն անթույլատրելի է. այն կարող է վերջինը լինել։
Պահը վճռական է»։
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետինՀարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել ԼեհաստանումԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինՍևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարներըԻլոնը մեզ տանում է Մարս․ Բեսենթ«Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված ընդունելությունը Փարիզում տպավորիչ էր իր բարձր մակարդակով և ջերմ մթնոլորտով». Վրույր ՓենեսյանԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակՄԷԳ-ի երկրները պաշարներից բաց են թողել 325 մլն բարել նավթԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըԸնդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԻրավապահները ձերբակալել են կրակոցներ արձակած երիտասարդինՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորությունՋրհեղեղներ Կրետեում. 23 մարդ փրկվել է, ութ աշխատակից շարունակում է շրջափակված մնալ կիրճումՊորտուգալիայի դատախազությունը կստուգի Իրանի հետ հակամարտության ընթացքում Ազորյան կղզիներում ԱՄՆ բազայի օգտագործման օրինականությունըԱնթալիայից ժամանելուց հետո «Շերեմետևո»-ի զուգարանում մահացել են կինը և նրա նորածին որդինFT․ Հյուսիսային ծովային ուղով նավագնացությունը հասել է ռեկորդի՝ Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնինԵվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգված ենՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԸնթերցանությունը՝ որպես մտածողության զարգացման հիմք. ուսուցչական համաժողովին շուրջ 700 մանկավարժ է մասնակցելԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըՀՀ կառավարության անդամները երդվեցինԹուրքիան և Ֆրանսիան ստորագրել են պաշտպանական համագործակցության ճանապարհային քարտեզըԶախարովա․ Ռուսաստանը Հնդկաստան է ուղարկել վեց բանավոր նոտա՝ ձերբակալված Unity լցանավի գործովԽոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կաՀետաքրքրվեք՝ և կիմանաք, որ Երեւանում ադրբեջանցիները տներ ունենԿարեն Սաֆարյանը խոշոր ներդրումներ է անում Վրաստանում․ ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանն այս ամենի հետ Բուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱմիրբեկով. Հայաստանի հետ խաղաղության անշրջելիության համար անհրաժեշտ է վերացնել Սահմանադրության հետ «անհամապատասխանությունը»Իրանը պատրաստ է ԵԱՏՄ-ի հետ ակտիվ գործընկերության«Ես միշտ պատրաստ եմ ուրախացնել նրան»․ Թրամփն Էրդողանին իր ընկերն է համարումՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄիշուստինը ներկայացրել է ԵԱՏՄ զարգացման առաջնահերթ ուղղությունները«Սահմանին ծառայություն չիրականացվի՝ ամեն ինչ էլ կլինի»․ Հակոբյանը՝ ադրբեջանցու ներխուժման մասին Իրանի հետախուզությունը հայտնել է երկրի ողջ տարածքում անկարգություններ նախապատրաստող չորս ցանցի վնասազերծման մասինՄենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածըՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաԶենքով կին Ֆրանսիայում, հեղեղ՝ Իսպանիայում. սարսափելի կադրեր ԵվրոպայիցԵՄ անդամակցության մասին խոսակցություններն այսօր լուրջ չեն թվում. ՀՀ նախկին փոխարտգործնախարարՀՀ սահմանը հատել է մեկ ադրբեջանցի. Ադրբեջանի ռազմական բյուջեն կհասնի 5,2 միլիարդ դոլարի«Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛»․ Արագածոտնի թեմում միասնական աղոթք է բարձրացվելԱՄՆ դատարանը ժամանակավորապես թույլատրել է Իլոն Մասկի AI-ին մերկ պատկերներ գեներացնել․ ReutersԻ՞նչ իրավունքով է պատգամավորը քննելու եկեղեցականին․ քաղաքագետի մեկնաբանությունըՖրանսիան և Թուրքիան արգելափակել են Հայաստանի և Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության ծրագրերը․ PoliticoԱվտովթար Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը«Մեծ յոթնյակի» երկրները համաձայնել է շուկա բաց թողնել մինչև 100 միլիոն բարել նավթՌԴ ԱԳՆ-ն օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին խորհուրդ է տվել լքել Կիևը
Ամենադիտված